Larasafarian94/Ավազարկղ3
ՏեղանքԱրցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան
Հատում էԱրաքս գետ
Կառուցվել է12-13-րդ դդ

Քարավազի նոր (Խուդափերենի) կամուրջ, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Դիռի լեռան ստորոտում՝ Արաքս գետի վրա: Ծովի մակարդակից բարձր է 246 մ: Աշխարհագրական կոորդինատներն են՝ N 39՞09՛02.01՛՛, E 46՞56՛24.01՛՛ :

Պատմություն խմբագրել

Հետագայի վերակառուցումների հետքերի համաձայն 12-13-րդ դարերի կառույց է: 16-րդ դարում հիշատակվում է օսմանյան պետության սահմանների մատնանշման առիթով. «Եվ մինչև ի Խուդաֆրին ունէին ընդ իշխանութեամբն իրոանց»:

1805թ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ 1817 թվականին գերմանացի դիվանագետ Մորից ֆոն Կոցեբուն նշել է. «... գեներալ Ցիցիանովը տասներկու հազար մարդոց հետ և մի քանի թնդանոթներով գնաց Աբբաս Միրզայի դեմ և կատարյալ պաևտության մատնեց նրան: Թագավորը [ Ֆաթ Ալի Շահ], որ մի մեծ բանակի գլուխ անցած գտնվում էր Արաքսի այս կողմը, ծայրահեղ շտապանքով նահանջեց գետի մյուս ափը, և նույնիսկ քանդեց Հուդերապինի (Huderapin) գեղեցիկ կամուրջը, որ տակավին ավերակ է»: 1890-ականների սկզբներին նշվել է. «...վարի կամուրջն հիմնարկուած է նոյնպէս բնականին վէմ քարերի վերայ, որ ունի տասնհինգ աչք, որոնց ոտքերն շինուած են քարով և թաղերն՝ թրծեալ ազիւսով և կրաշաղախ ցեխով»:

1975-1977 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիորություններից երևում է, որ կամրջի 15 թռիչքներից ամենաերկարն ունեցել է 8,80 մ երկարություն, իսկ ամենակարճը՝ 5,80 մ:

Աղբյուրներ խմբագրել

  1. Արցախի կամուրջներ, Սամվել Կարապետյան, Երևան 2009