Սուբարու Իմպրեզա

Larasafarian94/Ավազարկղ2

Սուբարու Իմպրեզա Ճապոնական Սուբարու ընկերության սեդան, ունիվերսալ ավտոմեքենա, արտադրվում է 1992 թվականից: Այն հայտնվել է հայտնի Սուբարու Լեոնե/ Լոյալե մոդելի արտադրության սահմանափակումից հետո: Իմպրեզան հանդես եկավ EJ սերիայի շարժիչներով: 2007 թվականին հայտնվեց երրորդ սերնդի Սուբարու Իմպրեզան: 2010 թվականին ներկայացվեց Սուբարու Իմպրեզա XV, որն ունի շարժիչ EJ204 1994 սմ³ ծավալով, ավելի հաստ կայունացուցիչներով, դիմացկուն ամորտիզատորներով, ծածկված հարվածադիմացկուն պլաստիկ զանգվածով: Իմպրեզա XV թողարկվում է 2010 և 2011 թվականներից, այնուհետև նրան փոխարինելու եկավ Սուբարու XV մոդելը:

Անվտանգություն խմբագրել

Սուբարու Իմպրեզան 2007 թվականին տարբեր կազմակերպությունների քրաշ-թեսթերից ստացավ հիանալի գնահատականներ [1] : Տվյալ մոդելային շարքի մյուս ավտոմեքենաները նույնպես ստացան գերազանց գնահատականներ:

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Իմպրեզան հորինված բառ է՝ ծագում է իտալական Իմպրեսա բառից, որը թարգմանվում է որպես հաջողության ծարավ: Լեհերեն Իմպրեզա նշանակում է՝ իրադարձություն, շոու, ցերեկույթ:

Վերջի սերնդի Սուբարու Իմպրեզան մասնակցում է 24ժ օղակաձև մրցարշավներին: 2009 թվականին 24 ժամ տևողությամբ մրցաշավում՝ անցնելով 133 շրջան, Սուբարուն հասավ վերջնակետին՝ իր կարգում 5-րդը (ավելի քան 250 մասնակիցների շարքում):

Ծանոթագրություններ խմբագրել