Մասնակից:Fperson/Ավազարկղ64
Apple HomePod` Apple ընկերության կողմից արտադրված ձայնային կառավարմամբ մատակարարված խելացի էլեկտրոդինամիկական բարձրախոս, որն իր աշխատանքի ժամանակ օգտագործում է հարց-պատասխան համակարգով աշխատող ամպային անձնական ձայնային օգնական Apple Siri-ն: Արտադրանքը ներկայացվել է 2017 թվականի հունիսի 5-ին WWDC 2017 կոնֆերենսի ժամանակ[1]:
Տվյալ «խելացի» էլեկտրոդինամիկական բարձրախոսի վաճառքները պետք է սկսվեն 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում 349$ արժեքով[2]:
Առավելություններ
խմբագրելApple HomePod-ը կարող է անմիջականորեն աշխատել Apple Music համացանցային ծառայության հետ և բացել փլեյլիսթերը՝ անկախ նրանից, թե ինչ սարքերում էին նրանք ստեղծված եղել: Նա ընդունակ է օգտագիրոջ հետ սահմանափակ ձայնային փոխազդեցության, երաժշտության և աուդիոգրքերի վերարտադրման, պոդկաստների փոխհաղորդման, իր օգնությամբ կարելի է իմանալ լուրերը, եղանակի տեսությունը, ինֆորմացիա ստանալ ճանապարհային խցանների և մոտակա սպորտային իրադարձությունների մասին, զարթուցիչ տեղադրել, ձևակերպել անձնական օրակարգի նպատակների ցանկ և այլն[3]:
Իսկ կարգավորված ծրագրային պլատֆորմի դեպքում այն կարող է ղեկավարել որոշ սմարթ-սարքերով, ինչպիսիք են՝ սմարթ-վարագույները, սմարթ-օդորակիչները, սմարթ-սառնարանները, խելացի լուսավորությունը և այլ «խելացի» կենցաղային էլեկտրասարքեր՝ իրենցից ներկայացնլով խելացի տան հանգույց[4]։
Սարքավորում
խմբագրելApple HomePod–ում օտագործվում է ARM ճարտարապետությամբ 64 բիթանոց երկմիջուկային Apple A8 միկրոպրոցեսոր և AirPlay 2 տեխնոլոգիայով պատրաստված Wi-Fi անլար կապի ապահովման պրոցեսորների կոմպլեքս։ Այն իր մեջ նաև ներառում է օգտագիրոջից հրամաններ ստանալու և շրջապատող ձայները լսելու համար նախատեսված վեց բարձրախոս[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Прямая трансляция с конференции WWDC 2017». 3DNews. 5 июня 2017. Վերցված է 2017-06-5-ին.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «3dnews-12
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Apple анонсировала «умную колонку» HomePod». 3DNews. 6 июня 2017. Վերցված է 2017-06-6-ին.
- ↑ «Welcome HomePod». Apple Inc. Վերցված է 2017-06-05-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Welcome HomePod». Apple Inc.
- «Apple анонсировала «умную колонку» HomePod». 3DNews. 6 июня 2017.