Apple Worldwide Developers Conference (WWDC)

(Վերահղված է WWDCից)

Apple Worldwide Developers Conference (WWDC), Apple-ի սարքերն օգտագործողների համար նախատեսված համաշխարհային կոնֆերանս։ Ամեն տարի տեղի է ունենում ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում։

WWDC 2005-ը Moscone Center West-ում

Պատմություն խմբագրել

Առաջին WWDC-ն տեղի է ունեցել 1983 թվականին Մոնտերեյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ Մինչև 2002 թվականը WWDC-ն տեղի էր ունենում մայիսի կեսերին, բայց 2002 թվականից մինչև 2005 թվականը տեղափոխվեց հունիս։ Վերջին ժամանակներում WWDC-ն ներկայացնում է աքսեսուարների և նոր սարքերի հնարավորությունները։

WWDC 2008 խմբագրել

Միջոցառումը տեղի է ունեցել հունիսի 9-ից մինչև հունիսի 13-ը Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում։

WWDC 2009 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 8-12 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում[1]։ Ներկայացումն անց էր կացնում` ոչ թե Սթիվ Ջոբսը, որը դեռ անաշխատության պատճառով ազատված էր աշխատանքից, այլ Apple-ի փոխնախագահ` Ֆիլ Շիլլերը։

Հասարակայնությանը ներկայացված է եղել սպասված երրորդ մակարդակի iPhone-ը։ Պաշտոնական անվանումը եղել էր` iPhone 3GS: Ներկայացված ֆունկցիաների մեջ են մտնում` 3 ՄեգաՓիքսելանոց ավտոկենտրոնացումով տեսախցիկ, վիդեոյի նկարահանում, ձայնային կառավարում և թվային ուղեցույց։ Նույնպես ներկայացված էին եղել` Mac OS X 10.6-ը, Safari 4.0-ը և MacBook Pro նոութբուքերի թարմացված շարքը։

WWDC 2010 խմբագրել

Միջոցառումը անց է կացվել հունիսի 7-11 Սան Ֆրանցիսկոյի Moscone Center West ցուցահանդեսական կենտրոնում։ Սթիվ Ջոբսը այնտեղ ներկայացրեց նոր iPhone 4-ը, հայտարարեց, որ iPhone OS-ը կվերանվանվի դեպի iOS, և ներկայացրեց երկու նոր հավելված` FaceTime և iMovie:

WWDC 2011 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 6-10 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում։ Այնտեղ ներկայացրել են` iOS 5-ը, OS X Lion-ը և ամպային iCloud ծառայությունը[2]։

WWDC 2012 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 11-15 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում[3]։ Հունիսի 11-ի ներկայացման ժամանակ ներկայացված են եղել` iOS 6-ը և OS X Mountain Lion-ը։ Նաև ներկայացված էին եղել թարմացված` MacBook Pro-ն և MacBook Air-ը։ Հետաքրքիր է այն փաստը, որ կոնֆերենսի տոմսերը լիովին վաճառվել են` վաճառքը սկսվելուց 2 ժամ անց։

WWDC 2013 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 10-14 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսական կենտրոնում։ Առաջին օրը` կոնֆերենսի բացման ժամանակ ներկայացվել են` OS X 10.9-ը և iOS 7-ը։ Mac Pro համակարգիչը նույնպես կարևոր թարմացում ունեցավ։ MacBook Air-ը ստացավ Intel Haswell պրոցեսորը։ Ներկայացվել են AirPort Extreme-ի և Time Capsule-ի նոր մակարդակները։ Ինչպես ասում են գնորդները` կոնֆերենսի բոլոր տոմսերը վաճառված էին եղել` վաճառքի մեկնարկից 71 վայրկյան անց։ Նաև Apple-ը խաղարկեցն 150 տոմս` այն ուսանողների համար, որոնք հարցում էին թողել Apple-ի պաշտոնական կայքում։

WWDC 2014 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 2-6 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում։ Ներկայացվել են` OS X 10.10 և iOS 8.

WWDC 2015 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 8-12 Սան Ֆրանցիսկոյի` Moscone Center West ցուցահանդեսի կենտրոնում։ Apple-ը ներկայացրեց նոր դեսկթոփային ՕՀ` OS X El Capitan անվանումով։ Օպերացիոն համակարգի հասարակական տարբերակը մատչելի դարձավ` 2015 թվականի աշնանը։ iOS 9-ը ստացավ բազմաթիվ փոփոխումներ։ Իններորդ տարբերակում հայտնվեցին «Լուրերը», Google Now Proactive-ի անալոգը, iPad-ի բազմապատուհան ռեժիմը, իսկ «Նշումները», Siri-ն և «Քարտեզները» ավելի կատարելագործվեցին։ Ներկայացվեց watchOS 2-ը և սպասված Apple Music ծառայությունը[4]

WWDC 2016 խմբագրել

Միջոցառումն անց է կացվել հունիսի 13-17 Սան Ֆրանցիսկոյի` Bill Graham Civic Auditorium և Moscone Center West ցուցահանդեսի կենտրոններում։ Այնտեղ հայտարարվեց, որ OS X-ը կվերանվանվի դեպի macOS, որպեսզի համապատասխանի Apple-ի մյուս սարքերի օպերացիոն համակարգերին` tvOS, watchOS և iOS, macOS Sierra-ն կլինի առաջին տարբերակը, որը կօգտագործի նոր անվանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Apple Worldwide Developers Conference 2010
  2. 28.03.2011 :: deepapple.com :: Самая короткая новость понедельника, или WWDC 2011
  3. 23.03.2012 :: news.1k.by :: «Утечка»: WWDC 2012 пройдет с 11 по 15 июня
  4. Всё, что вам нужно знать о WWDC 2015 Лайфхакер
  5. «macOS Preview» (ամերիկյան անգլերեն). Apple. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.