Haykshah/Օլիմպիք Էյրլայնս

Օլիմպիք Էյրլայնս (հուն․՝ Ολυμπιακές Αερογραμμές), Հունաստանի նախկին ամենախոշոր և միջազգային ավիաընկերությունը, 2009 թվականին դադարեցրել է իր մասնավոր գործունեությունը և հետագա վեռակառուցման արդյունքում վերածվել է Օլիմպիք Էյր(Olympic Air) ընկերության։ Մինչև 2003 թվականը ավիաընկերությունը կրում էր Օլիմպիք Էյրվեյս (Olympic Airways) անվանումը։ Հիմնական օդանավակայան էր համարվում աթենքյան միջազգային «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանը:

2007 թվականին ավիաընկերության անձնակազմը կազմում էր 8500 մարդ[1]. Ղեկավար մարմինը գտնվում էր Աթենքում։

Պատմություն

խմբագրել

Օլիմպիք էյրվեյս հունական ազգային ավիաընկերությունը հիմնադրվել է 1957 թվականի ապրիլի 6-ին միլիարդատեր Արիստոտել Օնասիսայի մասնակցությամբ։ 2003 թվականին ավիաընկերւթյունը վեակառուցվել է և ստացել է նոր անուն՝ Օլիմպիք Էյրլայնս։ Չնայած ուղևորափոխադրումների թվին (մինչև 5 977 104 ուղևոր 2007 թվականին), ընկերությունը կրել է ֆինանսական դժվարություններ և 2009 թվականի մարտի 6-ին կառավարությունը որոշում ընդունեց ընկերության սեփականաշնորհման մասին։ 2009 թվականի սեպտեմբերի 29-ին Օլիմպիք էյրլայնսը դադարեցրեց թռիչքները, իսկ արդեն հոկտեմբերի 1-ին նոր Օլիմպիք Էյր ավիաընկերությունը, ժառանգելով լոգոն, կարողությունը և նախկին ընկերության երթուղային ցանցի նշանակալի մասը, իրականացրեց առաջին թռիչքը Աթենք-Սալոնիկի ուղղությամբ։ Ստեղծվեց Մակեդոնական ավիաուղիներ (Macedonian Airlines) դուստր ավիաընկերությունը, որը պետք է տեղակայվեր Մակեդոնիայի Սալոնիկի քաղաքի օդանավակայանում։

Երթուղային ցանց

խմբագրել

Գլխավոր և առանցքային օդանավակայանները եղել են Աթենքի Էլեֆտերիոս Վենիզելիոս օդանավակայանը, Նիկոս Կազանդակիս միջազգային օդանավակայանը, Ռոդս քաղաքի Դիագորաս միջազգային օդանավակայանը և Մակեդոնիայի Սալոնիկի քաղաքի միջազգային օդանավակայանը։ 2009 թվականին ավիաընկերությունը ուներ խոշոր կենտրոններ մոտ 60 քաղաքներում։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Olympic 'facing difficult future'» (անգլերեն). BBC News. 3 December 2007. Վերցված է 2009-06-04-ին.

Հղումներ

խմբագրել

Կաղապար:Հունաստանի ավիաընկերություններ