Hasmik Hakobyan11/Ավազարկղ

Ջոյ Սանդեյ (անգլ.՝ Joy Sunday, ),ամերիկացի դերասանուհի։ Հանդես է եկել հեռուստատեսությամբ, մասնավորապես «Սիրելի սպիտակ մարդիկ» և «Ուենսդեյ» հեռուստասերիալներում: Ֆիլմերում նա հայտնի է իր երկրորդ պլանի դերերով՝ «Վատ մազեր», «Շիթհաուս» և «Շուն» ֆիլմերում։


Վաղ կյանք

խմբագրել

Սանդեյը ծնվել է Նյու Յորք նահանգի Սթաթեն Այլենդում՝ նիգերիացիների ընտանիքում [1] ։ Նա թատերական արվեստ է սովորել Նյու Յորքի Fiorello H. LaGuardia միջնակարգ դպրոցում, այնուհետև շարունակել է ուսումը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցում՝ ստանալով քննադատական կրթություն: Սանդեյը նաև աշխատել է որպես կինոռեժիսոր Tribeca Film Institute-ի հետ՝ աշխատելով մի քանի կարճամետրաժ ֆիլմերի վրա [2]:

Կարիերա

խմբագրել

Սանդեյը իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2018 թվականին «ՄաքԳայվեր» սերիալում, որտեղ նա հայտնվել է մեկ դրվագում: 2020 թվականին միացել է Ամերիկայի Էկրանային դերասանների գիլդիային իր՝ «Վատ մազեր» ֆիլմում խաղով [3]: Երկրորդ պլանի դեր է ունեցել 2020 թվականին «Շիթհաուս» ֆիլմում որպես Սոֆիա [4]։ Նա նաև նկարահանվել է Netflix-ի «Սիրելի սպիտակ մարդիկ» սերիալի մեկ դրվագում [5]։

Այս ամենին հաջորդեց կողմնակի դերերը «Բետա թեստ» և «Շուն» ֆիլմերում [6]։ 2022 թվականին հայտնվեց Բիանկա Բարքլեյի երկրորդային դերում Netflix-ի «Ուենսդեյ» սերիալում՝ որի ռեժիսորն է Թիմ Բարթոնը [1]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Year Title Role
2014 Embody Sasha
2017 Darling Director
2018 Joy Joy
2018 Alive Again Sage
2019 Her Mind in Pieces Joy
2020 Bad Hair Cynthia
2020 Shithouse Sophia
2020 Take my Heart Mac
2020 Limelight Didienne
2021 The Beta Test Celia
2022 Dog Dr. Gray

Հեռուստատեսություն

խմբագրել
Year Title Role
2018 MacGyver Abina
2018 Yas Kween Ria
2021 Dear White People Claire
2022 Wednesday Bianca Barclay

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 White, Brooklyn (9 December 2022). «Joy Sunday Has Us Under Her Spell». Essence.
  2. Jones, Rendy (25 November 2022). «Meet Joy Sunday, the Scene-Stealing Siren in Netflix's "Wednesday"». Teen Vogue.
  3. «Fans Love Jenna Ortega But Joy Sunday Stole Our Hearts In Netflix's 'Wednesday' Series». Get Up! Mornings with Erica Campbell. 5 December 2022.
  4. Debruge, Peter (16 October 2020). «'S—house' Review: Cooper Raiff's Tough-Love Debut Is More Tender Than It Sounds».
  5. Cordero, Rosy (2 December 2022). «'Wednesday': Joy Sunday On Heeding The Siren's Call To Play Bianca, Working With Tim Burton & Possible Season 2».
  6. Lang, Brent (22 March 2021). «IFC Films Buys Jim Cummings Thriller 'The Beta Test' (EXCLUSIVE)».

Արտաքին հղումներ

խմբագրել