Harut 2007/Ավազարկղ 5

Սվիչքրաֆթ (ռուս.՝ Свичкрафт), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի հեղինակն է Կոնստանտին Բրոնզիտը:

Սյուժե խմբագրել

Անիմացիոն հերոսը պառկում է քնելու, բայց նրան խանգարում է մկան բնից եկող աղմուկը։ Նա միացնում է լույսը և թակարդ է դնում։ Անջատում է լույսը, աղմուկ լսելով միացնում է և տեսնում, որ թակարդը անհետացել է։ Նա նոր թակարդ է դնում, այս անգամ կապելով մահճակալին։ Անջատում է լույսը էլի աղմուկ լսում միացնելով այն տեսնում է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ մահճակալը տանը չեն գտնվում, որը երևում է հեռվում քանդված պատից։ Տուն վերադառնալով հերոսը նոր թակարդ է դնում և կատվին կապում դրանից։ Անջատում է լույսը և էլի աղմուկ է լսում: Վառում է լույսը և տեսնում, որ ո՛չ թակարդը, ո՛չ էլ կատուն չկան։ Որոշ ժամանակ անց կատուն ետ է վերադառնում երջանիկ։ Հերոսը նոր թակարդ է դնում՝ կապելով իրեն։ Կատուն անջատում է լույսը և նորից աղմուկ է լսում, միացնելով լույսը տեսնում է, որ հերոսնն ու թակարդը անհետացել են։ Քիչ անց հերոսը վերադառնում է և թակարդի վրա պայթուցիկ է տեղադրում։ Անջատում է լույսը և հանկարծ լսվում է զարթուցիչի ձայնը, միացնելով լույսը տեսնում է, որ նա իր մահճակալի մեջ է կանգուն պատի մոտ թակարդը, կատուն և ժամը նույնպես նրա մոտ են։ Հերոսը թեթևացած շունչ է քաշում և, սեղմելով զարթուցիչի սեղմակը, պայթյուն է տեղի ունենում։

Նկարչական առանձնահատկություններ խմբագրել

Հոլանդացի մուլտիպլիկատոր Փոլ Դրիսսենը ընդգծելով իր և «Սվիչքրաֆթում» Բրոնզիտի ոճերի նմանությունը, այսպես ձևակերպեց ռուսական և արևմտյան անիմացիոն ֆիլմերի տարբերությունը[1].

  ռուսականում ավելի շատ են անբացատրելի իրավիճակները և ամբողջովին այլ պատկերացումներ են տրամաբանության մասին։ Գործողությունը զարգանում է ոչ այնքան տրամաբանության վրա հիմնվելով, որքան անգիտակցական ազդակների և կանչի վրա։ Եվրոպացու համար սյուժեն հիմնվում է գործողությունների տրամաբանական զարգացման վրա, այլ ոչ թե իռացիոնալ ազդակների վրա, որոնք անսպասելի փոխելով սյուժեյի հոսքը, ստեղծում են անկանխատեսելիության տպավորություն։ Շարժիչ պատճառների այս քողարկման մեջ է գտնվում հմայքը և գրավչության պահը։  

Քննադատություններ և ակնարկներ խմբագրել

Քննադատ Իգոր Մանցովը իր «Հայրենական կինոյի նոևագույն պատմություններում» այսպես է բնութագրում այս աշխատանքը․

  «Սվիչքրաֆթ»-ում Բրոնզետի ֆիլմի երեք քառորդը լարվածություն և ինտրիգ է ստեղծում։ Բայց հանկարծ ուրանում է սեփական ձևական հաջողությանը, հայտարարելով հերոսի և իր կատվի հետ տեղի ունեցածը ընդամենը երազ։ Չեղյալ հայտարարելով նախկին ալոգիզմը, վերջին վայրկյաններին նոր ֆիլմ է սկսում։ Սկսում է նրա համար, որ հենց նույն պահին ամենատափակ ձևով այն ավարտի, սեղմելով զարթուցիչի սեղմակի վրա, պայթյուն է հրահրում։ Հերոսը, կատուն, տունը և աշխարհը հոդս են ցնդում։ Այդպիսի ոչ մոտիվացիոն վարջաբանը այլ ինչ է, եթե ոչ իմաստի համար ռազմի ճակատից փախուստ:  

Ելենա Գրաչյովան ռեժիսորի ստեղծագործության մասին ակնարկային հոդվածում «Սվիչքրաֆտը» անվանել է բառախաղ-ֆիլմ, «որում Բրոնզիտին հաջողվել է ապացուցել սարսափելի և զվարճալի հնարքների կապը, ինչ որ շատ խորը մտածելակերպի մակարդակի»[2]:

Խոստովանություններ և մրցանակներ խմբագրել

  • 1995 թվական՝ «Պատուհաններ դեպի Եվրոպա» անիմացիոն կինո մրցակցության գլխավոր մրցանակ (ք. Վիբորգ, Ռուսաստան)
  • 1995 թվական՝ Գրան-պրի լավագույն անիմացիոն ֆիլմի համար Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում
  • 1995 թվական՝ III ԿՐՈԿ (Ռուսաստան-Ուկրաինա) միջազգային անիմացիոն փառատոնի ժուրիի հատուկ մրցանակ

Հեղինակներ խմբագրել

Սցենարի հեղինակ Կոնստանտին Բրոնզիտ
Ռեժիսյոր
Բեմադրող նկարիչ
Անիմատոր Դենիս Չերնով
Նկարիչներ Եկատիրինա Կրուգլովա
Կրիստինա Կիմ
Օլգա Սումենկո
Ելենա Բաց
Օպերատոր Իրինա Երշովա
Հնչյունային ռեժիսորներ Ալեքսանդր Բոյարսկի
Վալենտին Վասենկո[
Վլադիմիր Գոլոունին
Մոնտաժող Էլեոնորա Դունաևսկայա
Պրոդյուսորներ Վալերի Զիզենբերգ
Վադիմ Սոկոլով

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1]Искусство кино, № 4, 2000 год(չաշխատող հղում)
  2. Грачёва Е. (2006-11-27). «Новые времена Константина Бронзита» (ռուսերեն). Сеанс. Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին. Վերցված է 2012-04-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել