Մասնակից:H.Hakobyan/Ավազարկղ

Ավրորան սովորաբար պատկերվում է կարմիր ու դեղին հանդերձով։

Ավրորա, բառը լատիներեն նշանակում է այգաբաց, հռոմեական առասպելաբանության մեջ այգաբացի կամ արշալույսի աստվածուհին է։ Հունական և վեդայական առասպելների մեջ նրան համապատասխանում են Էոսը և Ուշասը։

Հռոմեական դիցաբանության մեջ Ավրորան ամեն առավոտ կրկին նորացած սլանում է դեպի երկնակամար՝ ազդարարելով արևի գալուստը։ Ըստ Օվիդիոսի նա Պալլասի[1] կամ Հիպերիոնի[2] դուստրն է։ Նրա մայրը Թեան է։ Ավրորան արևի աստված Հելիոսի և լուսնի աստվածուհի Սելենեի քույրն է։ Նա ամուսնացել է տիտան Աստրեոսի հետ։ Ավանդության համաձայն այդ ամուսնությունից են ծագել աստղերը և բոլոր քամիները՝ Հյուսիսային Բորեոսը, Արևելյան Էվրոսը, Հարավային Նոթոսը և Արևմտյան Զեփյուռոսը։

Այգաբացի աստվածուհի Ավրորան է ամեն օր աստվածներին և մարդկանց բերում ցերեկային լույսը։

Ավրորան թևավոր աստվածուհի է, սովորաբար պատկերվում է մարտակառքի վրա, որին լծված են թևավոր կամ անթև ձիեր։ Եբեմն նա պատկերվել է ջահը և ցառավոտյան ցողով լի սափորը ձեռքին՝ գլխի կամ մարմնի շուրջ արևի ճառագայթների պես լուսապսակով։

Ավրորայի պատվին է անվանակոչվել 1867 թվականին հայտնաբերված 94-րդ աստերոիդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "When Pallantis next gleams in heaven and stars flee..." (Ovid, Fasti iv. 373.
  2. Fasti v.159; also Hyginus, Preface to Fabulae.