Gohar Piloyan/Ավազարկղ27

Աննա Ֆինուկեյն, (ծնվել է1952թ), ամերիկացի բանկիր, Ամերիկա բանկի փոխնախագահ և Ամերիկա Եվրոպա բանկի խորհրդի նախագահ[1]։ Աննա Ֆինուկեյնը ղեկավարում է բանկի սոցիալական ներդրումների, գլոբալ հանրային քաղաքականության, բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման հանձնաժողովները[2][3]։ 1995 թվականից Աննա Ֆինուկեյնը բանկային ոլորտում է աշխատում։ Ֆինուկեյնն իր աշխատանքային գործունեության սկզբնական շրջանում միացավ Ամերիկա բանկի ֆինանսական բաժնին, որը հետագայում միավորվեց Բոստոն բանկի հետ և դարձավ Ամերիկա բանկի մի մասը: Աննա Ֆինուկեյնը մի քանի կազմակերպությունների խորհրդի անդամ է։  Ֆինուկեյնը ապրում է Մասաչուսեթս նահանգի Լինքոլն քաղաքում:

Վաղ մանկություն և կրթություն

խմբագրել

Ֆինուկեյնը ծնվել է իռլանդա-ամերիկյան ընտանիքում, Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքում, ընտանիքի վեց երեխաներից չորրորդն է[4]։ Նրա երկու ծնողների նախնիները եղել են Քորք շրջանից: Նրա հայրը՝ Ուիլյամը, Բոստոնի հայրենասերների և տեղական բանկերի գլխավոր խորհրդատուն էր: Նրա մայրը՝ Մերին, տնային տնտեսուհի էր[4]։ Ֆինուկեյնը ընկերություն էր անում Ռոբերտ Քրեյնի ի դուստրերից մեկի հետ: Քրեյնը Ֆինուկեյնին ծանոթացրեց Բոստոնի այն ժամանակվա քաղաքապետ Քևին Ուայթի հետ: Նյու Հեմփշիրի համալսարանն ավարտելուց հետո Ֆինուկեյնը աշխատել է քաղաքապետարանի արվեստի բաժնում[4]։

Բանկային ոլորտի կարիերա

խմբագրել

Ֆինուկեյնը 1995 թվականին միանալով Ամերիկա բանկի ֆինանսական բաժնին մտավ բանկային գործունեության մեջ և դարձավ կորպորատիվ հարաբերությունների և շուկայավարման ղեկավար[4]։ Աննա Ֆինուկեյնը աշխատել է բարելավել բանկի հեղինակությունը ցածրորակ վարկավորման ճգնաժամից հետո և օգնել է ձեռք բերել ընկերություններ[4]։ Ավելի ուշ Ամերիկա բանկի ֆինանսական բաժինը միավորվեցԲոստոն բանկի հետ: Ֆինուկեյնը դարձել է Բոստոն բանկի հետ ֆինանսների, կորպորատիվ մարքեթինգի և հաղորդակցության գործադիր փոխնախագահ[5]։ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո, երբ բանկը կորցրեց իր արժեքի 55% - ը, Աննա Ֆինուկեյնը, Ամերիկա բանկի գլոբալ ռազմավարության և շուկայավարման տնօրենն էր[4][6][7]։

2015թվականից առ այսօր հանդիսանում է ընկերության փոխնախագահ[8][9]։ Ֆինուկեյնը ընկերության կայուն շուկաների կոմիտեի համանախագահն է, ղեկավարում է բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման կոմիտեն, զբաղվում է հաճախորդների վերլուծությամբ, գլոբալ մարքեթինգով և հանրային քաղաքականության ռազմավարությամբ[10][11]։ Աննա Ֆինուկեյնը ղեկավարում է Ամերիկա բանկի բարեգործական հիմնադրամը[12]։

Հաղորդվում է, որ 2017 թվականի կեսերինԹրևիս Կալանիկի հրաժարականից հետո, Ֆինուկեյնին դիտարկում էին Ուբերի[13], գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածու[7][14]։ 2017 թվականի սեպտեմբեր ամսին Աննա Ֆինուկեյնը գլխավորել Է Ամերիկա Եվրոպական բանկի խորհուրդը, և հրաժարական տվել 2021 թվականին[15][16][17]։

Ճանաչում

խմբագրել
 
Ֆինուկեյնը 2017 թվականին

Ֆինուկեյնը 2010 թվականին Բոստոնի «100 կանայք, ովքեր ղեկավարում են Բոստոն քաղաքը» ցուցակում զբաղեցրել է վեցերորդ տեղը[5]։ Նա բարձր դիրքեր է զբաղեցրել ամերիկացի ազդեցիկ կանանց ցուցակներում, այդ թվում՝ 2009 թվականին Ամերիկացի բանկիրներ ամսագրի «Ամենաազդեցիկ կանայք» ցուցակում[18], 2011–2012 թվականներին[19][20] և 2014–2017թվականներին[13][21][22][23]։ Ամենաազդեցիկ կանանց հաջողության վարկանիշը 2016-ից 2020 թվականներին[10][24][25][26][27][28], և Ֆորբես ամսագրիի «Ամենաազդեցիկ կանայք» ցուցակները 2019 և 2020 թվականներին[29]։Ֆինուկեյնն ընդգրկվել է նաև էներգետիկ ցուցակում: 2013 թվականին[30] և 2014 թվականին Ֆինուկեյնը զբաղեցրել է 20-րդ տեղը Ֆորբես ամսագրի «50 ամենաազդեցիկ ղեկավարներ » ցուցակում[31][32]։ 2021 թվականին, ըստ Բարոնս ամսագրի, Ֆինուկեյնն ընդգրկվել է ԱՄՆ ֆինանսների ոլորտի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում[33]։ 2019 թվականին Ֆինուկեյնն ընդգրկվել է ամերիկյան գովազդի ֆեդերացիայի գովազդի փառքի սրահի անդամ[34]։ Ֆինուկեյնի այլ կոչումները ներառում են Մեծ Բոստոնի Առևտրի պալատի ականավոր բոստոնյան ակադեմիայի անդամությունը[35], կանանց ասոցիացիայի Նյու Յորքի մասնաճյուղից։ երկուսն էլ 2013 թվականին։ Բացի այդ, 2017թվականին Ֆինուկեյնն արժանացել է Բոստոնի Հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության քաղաքային պլանավորման գրասենյակի մրցանակի՝ գործին նվիրվածության և սոցիալական արդարության համար աշխատելու համար[36]։

Ֆինուկեյնին տրվել է Ֆորբես ամսագրի 50 տարեկանից մեծ ձեռնարկատերերի, առաջնորդների, գիտնականների և ստեղծագործողների համար կազմված 2021 թվականի առաջին «50-ից 50» վարկանիշ[37]։

Անձնական կյանք

խմբագրել

Ֆինուկեյնն ամուսնացած է լրագրող Մայք Բարնիքլի հետ, ով երեք երեխա ունի մեկ այլ ամուսնությունից։ Աննա Ֆինուկեյն Մայք Բարնիքլ զույգն ունի չորս մեծահասակ երեխա[38], ապրում են Մասաչուսեթս նահանգի Լինքոլն քաղաքում[4][39]։ 2012 թվականին Բոստոն ամսագիրը Ֆինուկեյնին և Բարնիկլին ներառել է քաղաքի «Ազդեցիկ զույգեր» ցանկում[40]։ Ֆինուկեյնը Ամերիկա-Իռլանդական հիմնադրամի խորհրդի անդամ [16][41], ինչպես նաև Բրիգամի և կանանց հիվանդանոց, Քարնեգի Հոլլ, ՍՎՍ առողջություն (2011 թվականի հունվարից)[21][42] Լրագրողների միջազգային կենտրոն, Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարան, Բոստոնի հանրային գրադարան հիմնադրամ և կերպարվեստի թանգարան, Բոստոն, Ջոն Ֆ. Քենեդու գրադարան հիմնադրամ[43][44], Առողջապահական գործընկերներ և Հատուկ Օլիմպիական խաղեր[39][36] անդամ է։ Աննա Ֆինուկեյնը միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ է, ինչպես նաև եղել է Մասաչուսեթսի կանանց ֆորումի նախագահը[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Women in charge: Bank of America's Anne Finucane». NBC News (անգլերեն). 10 November 2020. Վերցված է 2021-08-03-ին.
  2. «World's Best Bank for Corporate Responsibility 2020: Bank of America». Euromoney (անգլերեն). 2020-09-10. Վերցված է 2021-08-03-ին.
  3. Colman, Zack (12 March 2021). «Kerry to Wall Street: Put your money behind your climate PR». POLITICO (անգլերեն). Վերցված է 2021-08-03-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Story, Louise; Morgenson, Gretchen (January 14, 2012). «The Image Officer with a Lot to Fix». The New York Times. ISSN 0362-4331. OCLC 1645522. Վերցված է January 10, 2018-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Power: The 100 Women Who Run This Town». Boston. Metrocorp. October 5, 2010. Վերցված է January 10, 2018-ին.
  6. Portillo, Caroline McMillan (September 22, 2014). «Straight talk from the so-called 'brutal' Anne Finucane, one of banking's most powerful women». The Business Journals. American City Business Journals. Վերցված է January 4, 2018-ին.
  7. 7,0 7,1 Kosoff, Maya (July 21, 2017). «Uber Gets a New Front-Runner in the Race to Replace Travis Kalanick». Vanity Fair. Condé Nast. Վերցված է January 10, 2018-ին.
  8. «Bank of America names Anne Finucane vice chairwoman». The Boston Globe. July 22, 2015. Վերցված է January 11, 2018-ին.
  9. D'Silva, Anil; Maan, Lehar; Raman, Rama Venkat (July 22, 2015). «Bank of America replaces CFO in management shake-up». Reuters. Վերցված է January 11, 2018-ին.
  10. 10,0 10,1 «Most Powerful Women». Fortune. Time Inc. 2017. ISSN 0015-8259. Արխիվացված է օրիգինալից December 5, 2017-ին. Վերցված է January 4, 2018-ին.
  11. Gernon, David (July 20, 2017). «A Bank of America vice chairman has been contacted about Uber's vacant CEO position, according to a report». CNBC. Վերցված է January 4, 2018-ին.
  12. Peters, Andy (July 20, 2017). «B of A's Finucane said to be in the running for Uber CEO job». American Banker. Վերցված է January 9, 2018-ին.
  13. 13,0 13,1 Wack, Kevin (September 25, 2017). «Most Powerful Women in Banking: No. 9, B of A's Anne Finucane». American Banker. ISSN 0002-7561. Վերցված է January 9, 2018-ին.
  14. Primack, Dan (July 20, 2017). «Scoop: Bank of America exec discussed for Uber CEO role». Axios. Axios Media. Վերցված է January 10, 2018-ին.
  15. «Moves: Bank of America names leaders for new European hub». Reuters. September 27, 2017. Վերցված է January 10, 2018-ին.
  16. 16,0 16,1 Brennan, Joe (September 27, 2017). «Bank of America picks top executive to run post-Brexit EU hub in Dublin». The Irish Times. Irish Times Trust. Վերցված է January 11, 2018-ին.
  17. Nguyen, Lananh (2021-08-26). «Two of Bank of America's Post-Crisis Leaders Will Retire». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-06-04-ին.
  18. «The 25 Most Powerful Women in Banking Take Charge in Turbulent Times». American Banker (անգլերեն). 2009-10-01. Վերցված է 2021-07-21-ին.
  19. «The 25 Most Powerful Women in Banking». American Banker (անգլերեն). 2011-09-25. Վերցված է 2021-07-21-ին.
  20. «Women in Banking: The Most Powerful in 2012». American Banker (անգլերեն). 2012-10-01. Վերցված է 2021-07-21-ին.
  21. 21,0 21,1 «No. 12: Anne Finucane, Bank of America». American Banker. September 22, 2015. Վերցված է January 9, 2018-ին.
  22. «The 25 Most Powerful Women in Banking». American Banker (անգլերեն). 2014-09-22. Վերցված է 2021-07-21-ին.
  23. «10. Anne Finucane, Bank of America». American Banker. September 25, 2016. Վերցված է January 9, 2018-ին.
  24. «Most Powerful Women 2016: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020-08-05-ին.
  25. Henderson, Bruce (September 8, 2016). «Duke Energy CEO moves up Fortune's "most powerful women" list». The Charlotte Observer. The McClatchy Company. ISSN 2331-7221. Վերցված է January 11, 2018-ին.
  26. «Most Powerful Women 2018: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020-08-04-ին.
  27. «Most Powerful Women 2019: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020-08-06-ին.
  28. «Most Powerful Women 2020: Anne Finucane». Fortune. Արխիվացված օրիգինալից 2020-10-31-ին.
  29. «Anne Finucane». Forbes (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
  30. «Anne Finucane: Power List 2013». PRWeek. Haymarket Media Group. July 1, 2013. Վերցված է January 10, 2018-ին.
  31. Monllos, Kristina (November 7, 2014). «Here Are Forbes' 50 Most Influential CMOs of 2014». Adweek. Beringer Capital. ISSN 0199-2864. Վերցված է January 11, 2018-ին.
  32. Rooney, Jennifer (November 7, 2014). «The World's Most Influential CMOs 2014». Forbes. ISSN 0015-6914. Վերցված է January 11, 2018-ին.
  33. Norton, Leslie P. «Anne Finucane». www.barrons.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
  34. «Advertising Hall of Fame 2019 | AAF». www.aaf.org (անգլերեն). Վերցված է 2021-07-21-ին.
  35. Reidy, Chris (February 13, 2013). «Greater Boston Chamber of Commerce will honor Deval Patrick, Anne Finucane, and David McCullough as 'distinguished Bostonians'». Boston.com. Boston Globe Electronic Publishing Inc. Վերցված է January 11, 2018-ին.
  36. 36,0 36,1 «Finucane honored by Planning Office for Urban Affairs». The Pilot. Roman Catholic Archdiocese of Boston. June 16, 2017. ISSN 0744-933X. Վերցված է January 11, 2018-ին.
  37. Gross, Elana Lyn; Voytko, Lisette; McGrath, Maggie (2021-06-02). «The New Golden Age». Forbes. Վերցված է 2021-06-02-ին.
  38. Ferro, Shane (January 21, 2016). «Banking Doesn't Have to Be a Boys' Club, Bank of America Exec Says». HuffPost. Վերցված է January 11, 2018-ին.
  39. 39,0 39,1 «Anne Finucane/Bank of America». Irish America. January 2011. ISSN 0884-4240. Վերցված է January 10, 2018-ին.
  40. «Boston's Power Couples». Boston. March 28, 2012. Վերցված է August 4, 2021-ին.
  41. «Anne Finucane honored by American Ireland Fund». The Boston Globe. November 14, 2015. Վերցված է January 11, 2017-ին.
  42. «Anne M. Finucane». CVS Health. Արխիվացված է օրիգինալից May 4, 2018-ին. Վերցված է March 5, 2018-ին.
  43. «JFK Library Foundation selects first female chief». The Boston Globe. January 29, 2014. Վերցված է January 11, 2017-ին.
  44. McCambridge, Ruth (August 7, 2015). «The JFK Museum's Epic Argument». Nonprofit Quarterly. Վերցված է January 11, 2018-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել