Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանսկի Մոստ (այլ կիրառումներ)
Քաղաք
Սանսկի Մոստ
բոս․՝  և խորվ.՝ Sanski Most
սերբ.՝ Сански-Мост
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵրկրամասԲոսնիա և Հերցեգովինայի դաշնություն
ԿանտոնՈւնսկո Կանսկի
ՀամայնքՍանսկի Մոստ (համայնք)
ՔաղաքապետՄուստաֆա Աֆդագիչ
Առաջին հիշատակում1244 թվական
Մակերես781 կմ²
ԲԾՄ158 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն19 745 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Հեռախոսային կոդ+387 37
Փոստային ինդեքս79260
Պաշտոնական կայքsanskimost.gov.ba
Gevorg Ghazaryan/Սանսկի Մոստ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Gevorg Ghazaryan/Սանսկի Մոստ (Բոսնիա և Հերցեգովինա)

Սանսկի Մոստ (սերբ.՝ Сански Мост / Sanski Most), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմի մեջ։ Տեղակայված է Սանա գետի ափին՝ Պրիեդորի և Կլյուչի միջև[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Սանսկի Մոստ քաղաքը և համայնքը տեղակայված են Բոսնիական Կրաինա պատմական շրջանում։ Համայնքից արևմուտք տեղակայված է Գրմեչ լեռը, իսկ արևելք՝ Մուլեժ և Բեհրեմագինիցա լեռները։ Այդտեղ հոսում են ութ խոշոր գետեր՝ Սանիցա, Դաբար, Զդենա, Բլիհա, Մայդանսկա Ռիեկա, Յապրա, Սասինկա և Կոզիցա։ Մի քանի ոչ մեծ գետեր Սանայի վտակներն են։ Շրջանն առանձնանում է նրանով, որ Իլիցա գյուղով հոսում է ռադիոակտիվությամբ հագեցած գետ, որի ջուրը ունի բուժիչ հատկություն։ Համայնքում գոյություն ունեն մի քանի մեծ քարանձավներ, որոնցից առավել հայտնի են Խրուստովացկայա և Դաբարսկայա քարանձավները։ Այստեղ գերակշռում է բարեխառն միջերկրածովային կլիման։

Բնակչություն խմբագրել

Ըստ 1991 թվականի մարդահամարի տվյալների՝ համայնքի 75 քաղաքներում ապրել է 60307 մարդ։

Սանսկի մոստ համայնքի բնակչությունը
Մարդահամարի թվական 1991 1981 1971
Բոսնիացիներ 28,136 (46,65 %) 27,083 (43,35 %) 24,839 (39,99 %)
Սերբեր 25,363 (42,05 %) 26,619 (42,61 %) 30,422 (48,98 %)
Խորվաթներ 4,322 (7,16 %) 5,314 (8,50 %) 6,307 (10,15 %)
Հարավսլավներ 1,247 (2,06 %) 2,772 (4,43 %) 195 (0,31 %)
Այլազգիներ 1,239 (2,05 %) 679 (1,08 %) 339 (0,54 %)
Ընդհանուր 60,307 62,467 62,102

1991 թվականի դրությամբ համայնքի ազգային կազմը եղել է հետևյալը.

  • Սանսկի Մոստ համայնք, ընդհանուր՝ 55146 մարդ
    • Բոսնիացիներ - 27841 (50,48 %)
    • Սերբեր - 22100 (40,07 %)
    • Խորվաթներ - 2840 (5,14 %)
    • Հարավսլավներ - 1170 (2,12 %)
    • Այլազգիներ - 1195 (2,19 %)
  • Օշտրա Լուկա համայնք (Սանսկի Մոստ համայնքի սերբական տարածքը), ընդհանուր՝ 5161 մարդ
    • Սերբեր - 3263 (63,22 %)
    • Խորվաթներ - 1482 (28,71 %)
    • Բոսնիացիներ - 295 (5,71 %)
    • Հարավսլավներ - 77 (1,49 %)
    • Այլազգիներ - 44 (0,87 %)

Պատմություն խմբագրել

Համայնքի տարածքի վրա գոյություն են ունեցել բնակավայրեր դեռ Հռոմեկան կայսրության ժամանակներից։ Առաջին բնակավայրը ստեղծվել է մոտավորպես 820 թվականին, որը կրել է Լուկա անվանումը։ Սանսկի Մոստ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1244 թվականին՝ Զանա անունով։ Օսմանյան տիրապետության օրոք քաղաքը մտել է Բոսնիական սանջակի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքում ուժեղ է եղել պարտիզանական գործունեությունը բոսնիացի հակաֆաշիստների շրջանում։

Բոսնիական պատերազմի տարիներին համայնքը 1992-ի գարնանից մինչև 1995 թվականը եղել է Սերբական Հանրապետության զորքերի տիրապետության տակ։ Սերբական զորքերը, ի պատասխան սերբերի սպանության, անխղճորեն հաշվեհարդար են տեսել բոսնիացիների հետ և վռնդել իրենց տներից։ 1995 թվականի հոկտեմբերին քաղաքն ազատվել է Բոսնիա և Հերցեգովինայի բանակի կողմից։ Ամբողջ համայնքը հայտնվել է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում, սակայն 2004 թվականին Սերբական Հանրապետության պահանջմամբ բոսնիացիներն Օշտրա Լուկան զիջել են սերբերին։

Քաղաքի տեսարժան վայրեր խմբագրել

Սանսկի Մոստ քաղաքում գոյություն ունի ուղղափառ եկեղեցի և մզկիթ, նաև այնտեղ տեղակայված են բարեգործական «Խաղաղության կառուցման կենտրոն» և «Ֆենիքս կենտրոն» ընկերությունների գլխավոր գրասենյակները։ Սանսկի Մոստը հայտնի է իր ռեստորանների, սրճարանների և նախաճաշիկարանների ցանցով, այնտեղ աշխատում է «Radio Sana» ռադիոկայանը։

Սպորտ խմբագրել

Քաղաքում տեղակայված է «Պոդգրմեչ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը, որը հանդես է գալիս Երկրորդ լիգայում։ 1985 թվականին այստեղ հիմնադրվել է «Սանա» բասկետբոլի կանանց ակումբը, որը եղել է ամենահաջողակը Հարավսլավիայում, սակայն 1995 թվականին ակումբը դադարեցրել է իր գոյությունը։

Պատկերասրահ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vjekoslav Klaić (1878). Bosna: podatci o zemljopisu i poviesti Bosne i Hercegovine. Naklad. "Matice Hrvatske". էջ 192.

Արտաքին հղումներ խմբագրել