Մասնակից:Gevorg Ghazaryan/Մուհամադ Հիդայատուլա

Gevorg Ghazaryan/Մուհամադ Հիդայատուլա
 

Մուհամադ Հիդայատուլա (հինդի՝ मुहम्मद हिदायतुल्लाह, ուրդու՝ محمّد هدایة اللہ, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1977 թվականի օգոստոսի 20-ից մինչև 1982 թվականի օգոստոսի 20-ը զբաղեցրել է Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնը[1][2][3]:

Կենսագրություն խմբագրել

Մուհամադ Հիդայատուլան ծնվել է 1905 թվականի դեկտեմբերի 17-ին Լաքհնաուում[4][5]: Նրա հայրը՝ Միրզա Սամուլա Բեգը, եղել է Հայդարաբադի գլխավոր դատավորը։ Հայդարաբադում միջնակարգ կրթություն ստանալուց հետո, Մումահեդը գերզանց ավարտել է Քեմբրիջի Թրինիթի քոլեջը և 1934 թվականին Քեբրիջի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Հետո կրթությունը շարունակել է Լոնդոնի տնտեսության պետական ֆինանսների դպրոցում, սովորել է քաղաքական տեսությունը և կազմակերպությունները, սահմանադրական և միջազգային իրավունքը։

1941 թվականին Մուհամադն ընդունվել է փաստաբանների կոլեգիա։ Իր կարիերան սկսել է 1942 թվականին որպես Ալահաբադում փաստաբան։ 1968 թվականի հունվարին դարձել է Հնդկաստանի Գերագույն դատարանի առաջին մուսուլման նախագահը։

Մուհամադ Հիդայատուլան 1969 թվականին եղել է Հնդկաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, որով դարձել է երկրորդ մուսուլմանը, որը զբաղեցրել է այդ պաշտոնը (առաջինը եղել է Զակիր Հուսեյնը)։ 1971 թվականին նշանակվել է Հիմաչալ-Պրադեշ նահանգի գլխավոր դատավոր[6]։ 1977 թվականի օգոստոսի 20-ից մինչև 1982 թվականի օգոստոսի 20-ը զբաղեցրել է Հնդկաստանի փոխնախագահի պաշտոնը:

Մուհամադ Հիդայատուլան մահացել է 1992 թվականի սեպտեմբերի 18-ին Մումբայում՝ 86 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Former Vice Presidents of India». Secretariat of Vice President of India. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 17, 2014-ին. Վերցված է սեպտեմբերի 3, 2014-ին.
  2. Desai, P. D., Justice. «Full Court Reference in Memory of The Late Justice Mohammad Hidayatullah». (1992) 4 SCC (Jour) 10. Վերցված է սեպտեմբերի 3, 2014-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Speech by Shri I. M. Chagla» (PDF). Bombay High Court. էջ 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) սեպտեմբերի 28, 1992-ին. Վերցված է սեպտեմբերի 3, 2014-ին.
  4. «M. Hidayatullah». www.supremecourtofindia.nic.in. Արխիվացված է օրիգինալից հունվարի 6, 2014-ին. Վերցված է հունիսի 8, 2008-ին.
  5. «EBC article on J. Hidayatullah». www.ebc-india.com. Վերցված է հունիսի 8, 2008-ին.
  6. «Justice M. Hidayatullah». hnlu.ac.in. Hidayatullah National Law University. Արխիվացված է օրիգինալից հունիսի 5, 2014-ին. Վերցված է սեպտեմբերի 3, 2014-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հնդկաստանի նախագահներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդկաստանի փոխանախագահներ