Մասնակից:Gevorg Ghazaryan/Էլզա Բեատա Բունգե

Gevorg Ghazaryan/Էլզա Բեատա Բունգե

Էլզա Բեատա Բունգե (շվեդ.՝ Elsa Beata Bunge, ի ծնե՝ Վրեդե շվեդ.՝ Wrede, ), շվեդ բուսաբան և գրող։

Կենսագրություն

խմբագրել

Էլզա Բեատա Բունգեն ծնվել է 1734 թվականի ապրիլի 18-ին Բորգոյում, Ֆինլանդական մեծ իշխանություն՝ պետական գործիչ բարոն Ֆաբիանա Վրեդեի և Կատարինա Շառլոթ Սպարեի ընտանիքում։

1761 թվականին ամուսանցել է կոմս Սվենա Բունգեի հետ։ Նա եղել է բուսաբանության երկրպագուհի և իր Beateberga տանն ունեցել է մեծ ջերմոց։ Տան անունը նշանակում է «Բեատի լեռ»։ Բունգեն կապված է եղել Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի հետ և շփվել է Կառլ Լիննեյի հետ։ Գրել է բուսաբանության մասին Om vinrankors beskaffenhet efter sjelfva naturens anvisningar («Խաղողի բնության մասին, բնության տեսանկյունից») աշխատությունը, որի համար հայտնի է դարձել որպես բուսաբան։

Կոմսուհի Բունգեն ուշադրություն էր գրավում նրանով, որ հագնվում էր տղամարդու նման, շրջազգեստ չէր կրում։ Նրա մասին շատ պատմություններ և անեկդոտներ են գրված։ Գուստավ III-ի (1771-1792) կառավարման ժամանակ միապետը Շվեդիայի թագավորական օպերային թատրոնում նկատել է տարօրինակ հագնված կնոջ և հարցրել, թե ով է նա։ Բունգեն պատասխանել է. «Ասացեք Նորին Մեծությանը, որ ես պետական գործիչ Ֆաբիան Վերդեի դուստրն եմ և ամուսնացած եմ պետական գործիչ Սվեն Բունգեի հետ»[1]։

Էլզա Բեատա Բունգեն մահացել է 1819 թվականի հունվարի 19-ին 84 տարեկան հասակում։

Հրապարակումներ

խմբագրել
  • Om vinrankors beskaffenhet efter sjelfva naturens anvisningar (1806)

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Sten Lindroth (Swedish): Kungl. Svenska vetenskapsakademiens historia 1739-1818: Tiden intill Wargentins död 1783
  • Svenska Linné-sällskapet, Volym 2006 (Swedish)
  • Samlaren / Femtonde årgången. 1894 /

Արտաքին հղումներ

խմբագրել