Խաչիկ Պողոսյան (1875/76, Կեր­միր), հայ բժիշկ

Ծնվել է 1875/76թ. Ան­կա­րա­յի նա­հան­գի Կե­սա­րի­ա­յի գա­վա­ռի Կեր­միր գյու­ղում: Նախ­նա­կան կրթու­թյունն ստա­ցել է ծննդա­վայ­րում: 1895-1896 թվականներին սո­վո­րել է Կոստանդնուպոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նում, բայց ու­սու­մը կի­սատ է թո­ղել: 1896-1901 թվականին սո­վո­րել է Շվեյ­ցա­րի­ա­յի Լո­զան քա­ղա­քի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տում: 1899-1900 թվականներին լի­նե­լով բարձ­րա­գույն կար­գի ու­սա­նող, մրցույ­թով անց­նե­լով, որ­պես ին­տերն ըն­դուն­վել է Լո­զա­նի Սը­րիի հո­գե­բու­ժա­կան կլի­նի­կա­կան հի­վան­դա­նո­ցը և, 6 ամիս մաս­նա­գի­տա­նա­լով հո­գե­կան հի­վան­դու­թյուն­նե­րի գծով, պրոֆ. Մահ­մեի երաշ­խա­վո­ րու­թյամբ հո­գե­բույ­ժի վկա­յա­կան է ստա­ցել: 1900-1902 թվականներին նույն հի­վան­դա­նո­ցում օգ­նա­կան-հո­գե­բույժ է աշ­խա­տել: 1902 թվականին հրա­ժար­վե­լով պաշ­տո­նից, մի քա­նի ամիս գի­տա­կան ճամ­փոր­դու­թյուն է կա­տա­րել Գեր­մա­նի­ա­յում և Ֆրան­սի­ա­յում: Եղել է Շվեյ­ցա­րի­ա­յի և Փա­րի­զի հո­գե­բու­ժա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի ան­դամ: 1902 թվականին վե­րա­դար­ձել է Կոստանդնուպո­լիս, որ­տեղ իր ազ­գայ­նա­կան հա­յացք­նե­րի պատ­ճա­ռով են­թարկ­վել է հա­լա­ծան­քի, ձեր­բա­կալ­վել և աք­սոր­վել իր ծննդա­վայր Կեսարիա: Այ­նու­հե­տ և հա­ջո­ղել է կրկին վե­րա­դառ­նալ Կոստանդնուպո­պլիս: 1902-06 թվականին Կոստանդուպոլ­սի սբ. Փրկիչ ազ­գա­յին հի­վան­դա­նո­ցում օգ­նա­կան-հո­գե­բույժ է աշ­խա­տել: 1906-1915 թվականին նույն հի­վան­դա­նո­ցի հո­գե­բու­ժա­կան բա­ժան­մուն­քի հո­գե­բույժ, ապա` բա­ժան­մուն­քի վա­րիչ է աշ­խա­տել: Այդ բա­ժան­մուն­քում տա­րե­կան բուժ­վել է հո­գե­կան հի­վան­դու­թյուն­նե­րով տա­ռա­պող շուրջ 200 տղա­մարդ և 100 կին: Որոշ ժա­մա­նակ վա­րել է նաև հի­վան­դա­նո­ցի բժշկա­պե­տի պաշ­տո­նը: 1908 թվականին երբ հիմն­վել է հե­տա­գա­յին Ռամ­կա­վար ազա­տա­կան կու­սակ­ցու­թյան (ՌԱԿ) առանց­քա­յին ու­ժե­րից մե­կը դար­ձած Հայ սահ­մա­նադ­րա­կան ռամ­կա­վար կու­սակ­ցու­թյու­նը (ՀՍՌԿ), ան­դա­մակ­ցել է դրան: 1910 թվականին Գա­ղա­տի­ա­յից ընտր­վել է Կոստանդնուպոլ­սի Ազ­գա­յին կենտ­րո­նա­կան վար­չու­թյան Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ան­դամ (այ­սինքն` ազ­գա­յին երես­փո­խան), վե­րընտր­վել 1913 թվականին: 1910 թվականին Կոստանդնուպոլ­սի Գա­ղա­տիա թա­ղա­մա­սի Կեդ­րո­նա­կան վար­ժա­րա­նի խնա­մա­կա­լու­թյան ան­դամ է նշա­նակ­վել: 1915 թվականին ապ­րի­լի 11 (24)ին, ի թիվս բազ­մա­թիվ հայ մտա­վո­րա­կան­նե­րի, ձեր­բա­կալ­վել և բան­տարկ­վել է Կոստանդնուպոլ­սի կենտ­րո­նա­կան բան­տում։ Անու­նը փո­րագր­վել է Չան­ղը­րըի բան­տում հա­վաք­ված համ­րի­չի 99 հա­տիկ­նե­րից մե­կի վրա։ 1915 թվականին ապ­րի­լի 12-ին, ի թիվս բազ­մա­թիվ հայ մտա­ վո­րա­կան­նե­րի, որ­պես ձեր­բա­կալ­ված­ներ, գնաց­ք ովտե­ղա­փոխ­վել են Այաշ ավա­ նի ծայ­ր ա­մ ա­ս ի բլրի վրա գտնվող Սա­րը կըշ­լա հին զո­ րա­նոց-բան­տը: Մի քա­ն ի ամիս անց ազատ­վել է բան­տից և տան­ ջանք­նե­րով անց­նե­լով ԱյաշԱն­կա­րա-Հա­լեպ ճա­նա­պար­ հը, վե­րա­դար­ձել է Կ. Պո­լիս: Կ. Պոլ­սում եղել է Կո­մի­ տա­սի հո­գե­կան առող­ջու­ թյամբ զբաղ­վող առա­ջին հո­ գե­բույ­ժը: 1915թ., Առա­ջին հա­մաշ­ խար­հ ա­յ ին պա­տ ե­ր ազ­մ ի ժա­մա­նակ զո­րա­կոչ­վել է օս­ մա­նյան բա­նակ և զին­վո­րա­ կան բժիշկ ծա­ռա­յել: 1918թ. զի­ն ա­դ ա­դ ա­ր ից հե­տո զո­րացր­վել է բա­նա­կից և Կ. Պո­լիս վե­րա­դար­ձել: Հա­վա­նա­բար 1923թ. տե­ ղա­փոխ­վել է Սի­րիա, բնա­ կու­թյուն հաս­տա­տել Հա­լեպ քա­ղա­քում և հո­գե­բույժ աշ­ խա­տել: 1925թ. մի խումբ ազգայ­ նա­կան­նե­րի հետ հիմ­նել է Հա­լե­պի Հայ Կար­միր խա­չը: 1935-55թթ. եղել է Հա­լե­ պում 1935թ. հիմ­նադր­ված Ազ­գա­յին Վեր­ժին Կյուլ­պեն­ կյան մայ­րա­նո­ցի (ծննդա­ տան) խնա­մ ա­կ ա­լ ու­թ յան ատե­նա­պետն ու պատ­վա­ վոր նա­խա­գա­հը: Եղել է շատ ճա­նաչ­ված ազ­գա­յին գոր­ծիչ, եռան­դուն ու նվիր­ված կու­սակ­ցա­կան, հարգ­վ ած անձ­ն ա­վ ո­ր ու­ թյուն, Հյու­սի­սա­յին Սի­րի­ա­յի ՌԱԿ ակումբ­նե­րի ղե­կա­ վա­րը, ՌԱԿ պաշ­տո­նա­թերթ «Եփ­րատ»-ի (Հա­լեպ) ար­տո­ նա­տերն ու տնօ­րե­նը: Եղել է Բե­րիո (Հա­լե­պի) թե­մի Քա­ղա­քա­կան ժո­ղո­վի ատե­նա­պե­տը: Թեր­թե­րում և տա­րե­ցույց­ նե­րում տպագր­ված բժշկա­ կան հոդ­ված­նե­րի հե­ղի­նակ է: Մա­հա­ցել է 1955թ. ապ­րի­ լին, Հա­լե­պում` 80 տա­րե­կա­ նում: Նրա մա­սին. 1. Ըն­դար­ձակ օրա­ցոյց Ս. Փրկչե­ան հի­ւան­դա­նո­ցի հա­ յոց, Կ. Պո­լիս, 1905։ 2. Պա­լա­քե­ան Գրի­գո­րիս ծ. վրդ., Հայ գող­գո­թան, Վի­ են­նա, 1922։ 3. Ալ­պ օ­յ ա­ճ ե­ա ն Ար­շ ակ, Պատ­մու­թիւն հայ Կե­սա­րի­ոյ, Բ. հա­տոր, Գա­հի­րէ, 1937։ 4. Ազ­գա­յին հի­ւան­դա­նո­ցի մէջ պաշ­տօ­նա­վա­րած բժիշկ­ նե­րը. Ըն­դար­ձակ տա­րե­գիրք Ազ­գա­յին հի­ւան­դա­նո­ցի, Իս­ թան­պուլ, 1939։ 5. Պա­լա­քյան Գրի­գո­րիս ծ. վրդ., Հայ գող­գո­թան, Երև­ ան, 1991։ 6. Յար­ման Ար­սեն, Հա­յե­ րը օս­մա­նյան առող­ջա­պա­ հու­թյան ծա­ռա­յու­թյան մեջ և պատ­մու­թյուն սուրբ Փրկիչ հա­յոց հի­վան­դա­նո­ցի (թուր­ քե­րեն), Ստամ­բուլ, 2001։ 7. Ա վ ա ­գ յ ա ն Կ ա ­ր ի ­ն ե , Եղեռ­նա­հուշ մա­սունք կամ խոս­տո­վա­նողք և վկայք խա­չի, Երև­ան, 2002։ 8. Փո­լա­դյան Անդ­րա­նիկ Լ., Հերկ եւ բերք, Բեյ­րութ, «,Սի­փան’’ հրա­տա­րակ­չու­ թյուն, (հրա­տա­րակ­ման վայր է նշվել ԱՄՆ, Նյու Ջեր­սի նա­ հանգ), 2002, 464 էջ։ 9. Մի­նա­սյան Հա­րու­թյուն, 100 հայ հո­գե­բույժ­ներ, Կեն­ սագ­րա­կան բա­ռա­րան, գիրք Բ, Երև­ան, 2004։ 10. Ավա­գե­ան Կա­րի­նէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թան­գա­րա­ նա­յին ցու­ցան­մոյ­շը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12 11. «Եղեռ­ն էն վե­ր ապ­ րող հա­լե­պա­հայ գա­ղու­թին երախ­տա­ւո­րը – Տոքթ. Խա­ չիկ Պօ­ղո­սե­ան (1875-1955)», կազ­մող` Թո­րոս Թո­րա­նե­ան, խմբա­գիր` Վա­չէ Ղա­զա­րե­ան, Նիւ Եորք, 2009։