Մասնակից:E badalyan/Գրեյս Մերա Մոլիսա

Գրեյս Մերա Մոլիսա (անգլ.՝ Grace Mera Molisa, ), եղել է նի վանուատուացի քաղաքական գործիչ, բանաստեղծ և քաղաքականության մեջ կանանց հավասարության քարոզիչ։ «The Australian» թերթը նրան նկարագրել է որպես «մալանեզյան մշակույթի ավանգարդ և նի վանատույի, հատկապես կանանց ձայն»[1]։ Նա նաև համարվում է Օվկիանիայի առաջատար մտավորականներից և ակտիվիստներից մեկը[2]։

Նա եղել է առաջին կինը իր երկրից, ով ստացել է բակալավրի աստիճան, ավարտելով Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանը 1977 թվականին[1]։

Մոլիսան եղել է անգլիկան եկեղեցու հետևորդ։ Նա խոսել է հինգ լեզվով[1]։

2004 թվականին հրատարակված «Օվկիանիայի կանանց պրոֆիլները» գիրքում, որի նպատակն է ներկայացնել Օվկիանիայում ապրող կանանց, ովքեր պայքարել են սեռական հավասարության և մարդու իրավունքների համար, ներկայացվել է նաև Գրեյս Մոլիսայի գործունեությունը[3]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1979 թվականին հետապնդելով իր երկրի անկախությունը, Մոլիսան, լինելով «Վանուաակու Պատի» կուսակցության անդամ, դառնում է Սոցիալական հարցերի նախարարության երկրորդ քարտուղարը[1]։

Նա ստեղծել է Վանատույի արվեստի փառատոնը և մի հանձնաժողով, որը ընտրել է Վանատույի դրոշը, օրհներգը, զինանշանը պետական նշանաբանը՝ «Long God Yumi Stanap»։ Նա եղել է Ազգային սահմանադրական հանձնաժողովի երկու կին անդամներից մեկը և իր ամուսնու՝ Սելա Մոլիսայի հետ միասին 1979 թվականին եղել է Վանատույի Սահմանադրություն ստորագրողներից մեկը[1]։

1987-1991 թվականներին եղել է վարչապետ Ուոլթեր Լինիի մամուլի քարտուղարը[1]։

1990-ական թվակններին միանում է Հարավխաղաղօվկիանոսյան համալսարանի ժողովին և դառնում է Transparency International կազմակերպության անդամ։ 1997 թվականին ստեղծել է «Vanuatu Women in Politics» («Վանատույի կանայք քաղաքականությունում») խումբը, որը աջակցում էր կանանց, ովքեր ցանակնում էին մուտք գործել քաղաքականություն։ Երբ 1998 թվականի ընտրությունների ժամանակ «Վանատուուակա Պատին» ոչ մի կին թեկնածույի անդամ չհաստատեց, Մոլիսան լքեց կուսակցությունը։ Նույն տարում նա հրատարակեց մի գրքույկ, որում նշված էին Վանտույից 530 կանայք, ովքեր որոկավորված էին քաղաքական պաշտոնի համար, նպատակ ունենալով ճնշել կառավարությանը, որպեսզի այն աշխատանքի ընդունի այդ կանանց[1][4]։

Գրական գործունեություն

խմբագրել

1983 թվականին Մոլիսան հրատարակել է իր բանաստեղծությունների ժողովածուն՝ «Սև քար» անվանումով[1]։ 1987 թվականին հրատարակել է «Գաղութացված մարդիկ։ Բանաստեղծություններ» ժողովածուն։ 1995 թվականին հրատարակել է «Խաղաղ օվկիանոս» ստեղծագործությունը, որը գրել է բիսլամերենով[5]։

Օքլենդի համալսարանից Բժիշկ Սելինա Տուսիտալա Մարշը Մոլիսային անվանել է Օվկիանիայի պոեզիայի երեք «նախամայրերից» մեկը, Քոնայի Հելու Թամանի (Տոնգա) և Հաունանի-Քեյ Թրասք (Հավայի) հետ միասին [6][7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 "Voice of Vanuatu's women", The Australian, 1 February 2002
  2. SLATTER, Claire, "Treading Water in Rapids? Non-Governmental Organisations and Resistance to Neo-Liberalism in Pacific Island States", in FIRTH, Stewart (ed.), Globalisation and Governance in the Pacific Islands, Australian National University, 2006, 1-920942-97-1
  3. «New book celebrates Pacific women who fought for equal rights». RNZ International. 8 March 2004. Վերցված է 1 October 2011-ին.
  4. Grace Mera Molisa, Women's appointments file: A directory of experienced and qualified ni-Vanuatu women, 1998, 982-329-003-2
  5. Grace Mera Molisa, Pasifik paradaes, 1995, 982-329-001-6
  6. University of Auckland
  7. Black Stone Poetry: Vanuatu’s Grace Mera Molisa