Մուրադ I (осм. مراد اولMurâd- ' ı evvel, տուր. Birinci Murat; 1319 կամ 1326—1389) — օսմանյան սուլթան, ով գահակալել է 1359-ից 1389-ական տարիներին: Մուրադի օրոք օսմանյան պետությունը ընդլայնել է իր տարածքը մինչև Անատոլիայի և Բալկանյան թերակղզու սահմանները, նաև տեղի ունեցան կարևոր բարեփոխումներ պետության կառավարման համակարգում: Մուրադը օսմանների առաջին տիրակալներ, ով ընդւնեց սուլթանի տիտղոսը [1], ինքն էլ դարձրեց պետությունը, որը նախկինում թուրքական փոքր  ցեղ էր, Օսմանյան կայսրություն. Նրա մայրը Նիլյուֆեր խաթունն էր.

Օսմանյան պետությունը Մուրադի օրոք

Նվաճումներ խմբագրել

Մուրադը գահը ժառանգել էր հորից՝ Օրհանից, վերջինիս մահվան առաջին տարիներին,Մուրադը իշխանության համար պայքարել է իր եղբայրների՝ Իբրահիմ և Խալիլեմի հետ, որոնք, ի վերջո սպանվել են  իր հրամանով[1].

1362 թվականին ստեղծվել է ենիչերիների առաջին շենքը, ձևավորված դեռահաս և երիտասարդ ոչ մահմեդական ընտանիքներից, որոնք ստանում էին ռազմական կրթություն և դառնում առաջնակարգ հետևակայիններ:Կազմակերպված հետևակի առկայությունը թույլ էր տալիս օսմանյան բանակին իրականացնել ամրոցների պաշարումն և հարձակումը:

Մուրադի գահակալման առաջին տարիներին նրա բանակը ներխուժել է արևմտյան Թրակիա և պաշարել բյուզանդական քաղաքներ՝ Ադրիանապոլիսը և Ֆիլիպպոլիսը: 1365 թվականին Ադրիանապոլիսը դարձավ Մուրադի նոր մայրաքաղաքը: Կայսր Յոհան V Պալեոլոգը ստիպված եղավ թուրքերի հետ քնքել ստորացուցիչ պայմանագիր, որի համաձայն կայսրը հրաժարվում էր վերականգնել իր կրած կորուստները Թրակիայում և օգնություն ցուցաբերել օսմանյան հարձակման ժամանակ տուժած սերբերին և բուլղարացիներին, նաև նա պարտավոր էր օգնություն ցուցաբերել օսմաններին, իրենց Պոքր Ասիայի թուրք հակառակորդների դեմ պայքարում:Տասը տարի անց, Յոհան V պաստացի դարձել էր Մուրադ I-ի վասալիտետը:

Սակայն դրանից առաջ կայսրը փորձում էր դաշնակիցներ գտնել օսմանների հետ պատերազմի համար: Պալեոլոգը կարող էր դաշնակիցներ գտնել կաթոլիկ միապետների շրջանում, միայն խոստանալով նրանց ենթարկել հունական եկեղեցին կաթոլիկ եկեղեցուն:Նա արել է դա գաղտնի այցի ժամանակ Հունգարիայում, սակայն հետդարձի ճանապարհին բռնվել է բուլղարացիների կողմից և փակվել նրանց ամրոցում: 1366 թվականին Ամադեյ VI Սավոյսկոին խաչակիրների փոքրաթիվ զորքով օգնության է եկել կայսրին, ներխուժել է թուրքերի կողմից գրավված հողեր և ետ նվաճեց նրանցից Գալիպոլի թերակղզին, բայց չի սպասել տեղում, պատերազմել է բուլղարացիների հետ[2]. Շուտով օսմանները վերադարձրել են գրավել քրիստոնյաների տարածքում:

1371 թվականին Մուրադ-ի զորքերը Մարիցե գետի մոտ ջախջախիչ պարտության մատնեցին Հարավային Եվրոպայի քրիստոնյա տիրակալների 20-հազարանոց բանակին, որից հետո գրավել են Մակեդոնիայի քաղաքներ՝ Դրամը, Կավալան և Սերեսը. Այդ հաղթանակները թույլ տվեցին ավելացնել թուրքերի ներկայությունը Բալկանյան թերակղզում, և հյուսիսային Սերբիայի և Բուլղարիայի տիրակալներ դարձնել Մուրադի 

Օսմանների նվաճումները որոշ ժամանակ դադարել էին 1370-ական թվականներին ներքին երկպառակությունների պատճառով: 1373-ին Մուրադ դեմ դուրս էր եկել նրա որդին Սավջին, որը բյուզանդական գահի ժառանգորդ՝ Անդրոնիկ IV-ի հետ միասին 1376 թվականին վերցրել է Կ. Պոլիսը և գահնկեց արեց կայսր Յոհան V-ին: Մուրադը անձամբ է ճնշել այդ ապստամբությունը, կանգնեցնելով Սավջիին Թրակիայում: Սավջին բանտարկվեց և ենթարկվեց տանջալից մահապատժի: Յոհան V, ազատվելով բանտարկությունից, օսմանյան զորքերի օգնությամբ վերադարձրեց Կ. Պոլիսը և խստորեն պատժեց իր որդուն[3]:

1380-ական թվականներին Մուրադը շարունակեց առաջխաղացումը դեպի արևմուտք: 1385 թվականին նա վերցրել է Սոֆիան, իսկ 1386 թ Նիշը: Փոքր Ասիայում պետության տարածքը հասնում է մինչև Եվդոկիա կցելով նրան բեյլիկների Գերմիան, Տեկկեն և Համիդը: Մի քանի բեյլիկներ միավորվել էին հակաօսմանյան կոալիցիա Կառամանի ղեկավարությամբ, բայց 1386 թվականին պարտություն են կրել Կոնիայում: 1389-ական թվականներին թուրքական բանակը Մուրադի և նրա որդու Բայազիդի հրամանատարությամբ ջարդել է սերբ և բոսնիացի տիրակալների կոալիցիա Կոսովոյի ճակատամարտում, չնայած ինքը՝ Մուրադը ճակատամարտից առաջ մահացու վիրավորվել էր սերբ իշխան Միլոշ Օբիլիչի կողմից, որը սերբ դավաճանի անունով կարողացավ մտնել սուլթանի վրան: Օսմանյան գահը ժառանգեց Մուրադի որդի՝ Բայազիդ I:

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Ռիժովը, Կ.
  2. Encyclopædia Britannica.
  3. Ռիժովը, Կ.

[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] [[Կատեգորիա:Օսմանյան կայսրության սուլթաններ]] [[Կատեգորիա:Հունիսի 28 մահեր]] [[Կատեգորիա:1389 մահեր]]