Մասնակից:Diana Mejlumyan/Ավազարկղ1
Քաղաք | ||
---|---|---|
Ռոչեսթեր | ||
Rochester | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Խոսվող լեզուներ | անգլերեն | |
Բնակչություն | 27 000 մարդ մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTCUTC0 | |
Հեռախոսային կոդ | +44 1634 | |
|
Ռոչեսթեր (անգլ.՝ Rochester) անգլիական Կենտ կոմսության ծովափնյա քաղաք, մտնում է Մեդուեյ ունիտար միավորի կազմի մեջ:
Այդ ոչ մեծ, բայց հին քաղաքը գտնվում է Լոնդոնից մոտավորապես 50 կմ հեռավորության վրա: Քաղաքը հայտնի է իր միջնադարյան տաճարով և դղյակով[1]: Ռոչեսթերի շրջակայքում են Դիքենսի վեպերի գործողությունները:
Պատմություն
խմբագրել- 43 թվականին հռոմեացիները հիմնադրել են Durobrivae գաղութը, որը հետագայում դարձավ Ռոչեսթեր քաղաք:
- 190 թվականին համակարգված սկսեցին ստեղծվել հողային ամրոցներ:
- 225 թվականին հողային ամրոցները փոխարինվեցին քարե ամրոցներով, որոնք պահպանվում են մինչև օրս:
- 427 թվականին հռոմեացիները թողեցին Մեծ Բրիտանիան:
- 600 թվականին թագավոր Էտելբերգ Կենտսկին հրատարակեց օրենսգիրք, քրեական արարքներին վերաբերվող: Դրա մեջ կային մոտավորապես 90 օրենք:
- 604 թվականին Յուստ Քանթերբերիացին, ապագա արքեպիսկոպոս Քանթերբերիացին, դարձավ քաղաքի եպիսկոպոս:
- 604 թվականին Յուստը Ռոչեսթերում հիմնադրեց տաճար, 42 (13 մ) ֆունտ երկարությամբ և 28 ֆունտ (8.5 մ) լայնությամբ:
- 604 թվականին քաղաքում հիմնադրվեց թագավորական դպրոց:
- 930 թվականներին Ռոչեսթերը ստացավ դրամ հատելու իրավունք:
- 960 թվականին կառուցվեց փայտե կամուրջ Մեդուեյի վրա:
- 1080 թվականին Գանդալֆը սկսում է կառուցել նոր տաճար, պատի և հռոմեական Ուոթլինգ սթրիթի միջև ընկած տարածքում:
- 1087 թվականին Գանդալֆը սկսում է Ռոչեսթերյան դղյակի կառուցումը:
- 1215 թվականին երկամսյա պաշարումից հետո քաղաքը գրավված էր Յոհան Անհողին կողմից[1]:
- 1376 թվականին ժանտախտ Ռոչեսթերում:
- 1461 թվականին քաղաքում ընդունվեց նոր քաղաքապետ:
- 1688 թականի դեկտեմբերին թագավոր Ջեյմս 2-րդն անցկացրեց իր վերջին գիշերը թագավոր Ռոչեսթերի Հայ-սթրիթ փողոցի տանը: Հետագայում այն հայտնի դարձավ ինչպես հրաժարագրի տուն:
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքում կան շատ տեսարժան վայրեր, բայց հիմնականները՝ տաճարն (կառուցված 1080 և 1130 թվականներ միջև (տաճարի կենտրոնական աշտարակը կառուցվել է 1343 թվականին)) ու Ռոչեսթերյան դղյակն են (կառուցվել է 1087 թվականի սկզբում): Դղյակը բլրի վրա է, նրա պատուհաններից երևում են քաղաքն ու Մեդուեյ գետը:
Ռոչեսթերյան դղյակ
Դղյակը գտնվում է Ռոչեսթերի (Կենտ կայսրություն) Մեդուեյ գետի արևելյան ափին:
Նորմանների նվաճումից հետո սկսեցին կառուցել motte and bailey տիպի փայտե ամրոց: Այդ տեղի ամրապնդումը եղել է ճիշտ, քանի որ Ռոչեսթերը հարավից փակում է Լոնդոն տանող ճանապարհը:
1067 թվականին Վիլհելմ I Նվաճողը Կենտում գտնվող Էյլեսֆորդի հողերը տվեց Օդօ Բայոնսկի եպիսկոպոսին:
1087 թվականին Վիլհելմ Ռուֆուսը պաշարեց Ռոչեսթերը, քանի որ Օդոն կազմակերպեց ապստամբություն նրա դեմ: Քաղաքի նվաճումից և Օդօյի վտարումից հետո, 1087-1090 թվականներին Գանդալֆը, որը ստացել է համբավ, որպես այդ ժամանակների շինարար, սկսեց կառուցել քարե դղյակ Ռոչեսթերում: Քաղաքի պատը մնացել է դեռևս Հռոմի ժամանակներից: Ամրոցները կառուցված էին ուղիղ պատի անկյունում:
1127 թվականին Հենրիխ 1-ի հրովարտակի համաձայն, դղյակը անցավ Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ուիլյամ դե Կորբեյլայի անգլ.՝ William de Corbeille տիրապետության տակ: Դղյակը վերադարձնելուց կար մի պայման՝ կառուցել «ամրոց կամ դղյակ ու պահպանել դարեդար» (անգլ.՝ «fortification or tower within the castle and keep and hold it forever»): Նույն թվականին արքեպիսկոպոսը կառուցեց չորս անկյունային աշտարակ, դրանով ամրապնդելով դոնժոնը:
Ռոչեսթերյան տաճար
Ռոչեսթերյան տաճարը Նորմանական եկեղեցի է Ռոչեսթերում, Կենտ կայսրություն: Թեմը՝ Անգլիայի երկրորդ հնագույնն է: Դրանից հին միայն Քենթերբերիում է: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1080 թվականին:
Քաղաքը շատ է տուժվել 676 թվականին Մերսիայի և վիկինգների կողմից, բայց պահպանել է իր նշանակությունը այնպես, որ երբ 1066 թվականին Վիլհելմ 1-ը գրավեց Անգլիան, նա եկեղեցին և նրա կալվածքները իր զինակից Օդոյին: Դրանից հետո եկեղեցին դարձավ աղքատացավ և դրությունը փոխվեց միայն 1082 թվականին, երբ Քենթերբերիի արքեպիսկոպոս Լանֆրանկը կարողացավ վերադարձնել հողերի մի մասը, որոնք պատկանում էին եկեղեցուն:
Եկեղեցու կազմավորման գործում բավական կարևոր դեր է խաղացել Ռոչեսթերի եպիսկոպոս Գանդալֆը: Նա, որպես տաղանդավոր ճարտարապետ, կարևոր դեր է խաղացել Ռոչեսթերյան տաճարի նախագծման ու կառուցման մեջ: