«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնություն

խմբագրել

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» (անգլ.՝ The FUTURE ARMENIAN), հայկական հանրային նախաձեռնություն, որը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին և ներկայացված է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ հիմնադրամի կողմից՝ աջակցելու և ղեկավարելու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի հավաքական կերպով ապահովմանը և դրա շուրջ համընդհանուր փոխըմբռնման ձևավորմանը: Ե՛վ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը, և՛ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ հիմնադրամը ստեղծվել են Նուբար Աֆեյանի, Արթուր Ալավերդյանի, Ռիչարդ Ազարնիայի, Արամ Բեկչյանի, Դավիթ Թավադյանի, Ռուբեն Վարդանյանի կողմից։

2021 թվականի մայիսից ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը հավաքել է ավելի քան 110 000 նախաձեռնողներ ամբողջ աշխարհից:[1] Նախաձեռնողների խումբը ներկայացնում է գլոբալ հայ բնակչության (Հայաստանում և Հայաստանից դուրս) այն հատվածը, որն ինքնակամ համաձայնում է ներգրավվել նախաձեռնության 15 նպատակների և դրանցից բխող նախաձեռնություններին ու ծրագրերին:

  1. ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հասել է ավելի քան 100 000 համանախաձեռնողի։ «ՍիվիլՆեթ», Վերցված է 2023-07-21-ին