Avagyanasya/ավազարկղ2

«Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ (անգլ.՝ Onyxum), ցանցային մարքեթինգով զբաղվող իրավաբանական անձ, որը հիմնադրվել է «11007823 Կանադա Ինկ․» կազմակերպության կողմից։ Կազմակերպությունն օգտագործում է www.Onyxum.com կայքէջը և զբաղվում է հյուրանոցային փաթեթների ամրագրմամբ ու վաճառքով։ Համագործակցում է ԱՀԿ անդամ հանդիսացող աշխարհի 160 երկրներում գործող բարձրակարգ հյուրանոցների հետ և հյուրանոցային փաթեթները հաճախորդներին տրամադրում պայմանագրերի հիման վրա։

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել

Կանադական ընկերությունների գրանցամատյանում հաշվառվել է 2018 թվականի սեպտեմբերի 24-ին[1], 2019 թվականի մայիսի 24-ից հաշվառված է նաև ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում[2]։ «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊ ընկերության բաժնեմասերի 99 տոկոսը պատկանում է www.Onyxum.com հարթակը շահագործող «11007823 Կանադա Ինկ․» կազմակերպությանը, իսկ 1 տոկոսը՝ ընկերության տնօրեն, Կանադայի քաղաքացի Մ․ Ֆ․ Զաեմզադեհին։

Գործունեություն

խմբագրել

ՀՀ-ում հիմնադրման պահից ի վեր ցանցային մարքեթինգի միջոցով իրականացնում է հյուրանոցային փաթեթների ամրագրում ու վաճառք։ Վճարում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը[3]: Վարում է հաճախորդակենտրոն քաղաքականություն և համագործակցում ՀՀ-ում գործող ավելի քան 60 հյուրանոցների հետ, այդ թվում՝ «Ջերմուկ Հոթել» և «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցները։

Ընկերության կողմից բանակցությունների միջոցով հյուրանոցներից մեծածախ արժեքով (շուկայականից հնարավորինս ցածր գներով) ձեռք է բերվում գիշերների խմբաքանակ, որը ցանցային մարքթերինգի սկզբունքով առանձին-առանձին վաճառվում է վերջնական սպառողին։ 2018-2021 թվականների ընթացքում հյուրանոցային փաթեթներ են վաճառվել ավելի քան 9000 հաճախորդների (ընդհանուր առմամբ՝ 46000 գիշեր)։ Փաթեթները վաճառվում են www.Onyxum.com հարթակի միջոցով՝ արդեն իսկ գործող անդամի կողմից ուղղորդվելու միջոցով անդամագրվելու և տարեկան 15 դոլլար վճարում կատարելու պայմանով։ Անդամներն ստանում են իրենց անձնական էջ մուտք գործելու թույլտվություն և մշտադիտարկում են էլեկտրոնային դրամապանակի միջոցով ստացվող ուղղորդման միավորները (պարգևատրումները), ինչպես նաև տեղեկություն են ստանում փաթեթի ու իջեցված գների մասին՝ հետագա օգտագործման համար։ Գործում է հյուրանոցային փաթեթների չեղարկման ճկուն քաղաքականություն․ հաճախորդներին ամբողջական փոխհատուցում է տրամադրվում գնումից հետո 10 օրվա ընթացքում և 70 տոկոս փոխհատուցում՝ գնումից հետո 45 օրվա ընթացքում։ Գործում է նաև հիշեցումների ավտոմատ համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա ընթացքում ձեռք բերված փաթեթի օգտագործման մասին հիշեցում է ուղարկվում հաճախորդին[4]։ Որպես անդամներին առաջարկվող ծառայության մի մաս՝ ընկերությունն անդամների ցանցը մեծացնելու և ամրագրումների աջակցության հետ կապված անվճար ուսուցում և տեղեկատվություն է տրամադրում։

Ֆորս-մաժորային իրավիճակներով (COVID 19 և Արցախյան երկրորդ պատերազմ) պայմանավորված՝ ընկերությունը հաճախորդներին 3-6 ամիս ժամանակահատվածով փաթեթների երկարաձգումներ է տրամադրել։ 2020 թվականի պատերազմի ընթացքում հաճախորդների ցանցի միջոցով դրամահավաք է նախաձեռնել ու Համահայկական Հիմնադրամին նվիրաբերել մոտավորապես 350000 ԱՄՆ դոլլար գումար[5]։

Հայաստանի թիմը շուրջ 3 տարի առաջ համագործակցել է «Վոդա» ընկերության հետ, սակայն 2018 թվականի նոյեմբերից դադարել է համագործակցել այդ ընկերության հետ։ Վերջինս շարունակում է Հայաստանում գործել evoda.net կայքի միջոցով, որը ոչ մի կապ չունի «Օնիքսում» ընկերության ու նրա հայաստանյան թիմի հետ[6] [7][8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «11007858 Canada Inc. | Canada Corporation Directory». www.canadacompanyregistry.com. Վերցված է 2022-02-05-ին.
  2. «Electronic Register, Government of Armenia». www.e-register.am. Վերցված է 2022-02-05-ին.
  3. ««Օնիքսում» ընկերությունը նպատակ ունի աննախադեպ ծավալների հասցնել զբոսաշրջությունը Հայաստանում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/12/13/1083227/?fbclid=IwAR1EtQahywonedd-vUY1vTXHfWSLfgtuDtHGIM-KEmagl4j6apT0ovkGiDk © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից». Aravot.am. 13 դեկտեմբերի, 2019. {{cite web}}: External link in |title= (օգնություն); line feed character in |title= at position 94 (օգնություն)
  4. Technologies, Peyotto. «Պատասխան Քննչական կոմիտեին. «Onyxum» ընկերությունը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ». 1in.am. Վերցված է 2022-02-05-ին.
  5. «Մենք ենք մեր սահմանները դրամահավաք-արշավ Խոշոր նվիրատուներ». 15․10․2020.
  6. ««Օնիքսում» ընկերությունը նպատակ ունի աննախադեպ ծավալների հասցնել զբոսաշրջությունը Հայաստանում Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/12/13/1083227/?fbclid=IwAR1EtQahywonedd-vUY1vTXHfWSLfgtuDtHGIM-KEmagl4j6apT0ovkGiDk © 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից». Aravot.am. 13 դեկտեմբերի, 2019. {{cite web}}: External link in |title= (օգնություն); line feed character in |title= at position 94 (օգնություն)
  7. One, Studio. «Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում (տեսանյութ)». www.investigative.am. Վերցված է 2022-02-05-ին.
  8. Technologies, Peyotto. «Պատասխան Քննչական կոմիտեին. «Onyxum» ընկերությունը չի հավաքագրում անդամներ և ներդրումներ». 1in.am. Վերցված է 2022-02-05-ին.