Կծվածքը ատամնաշարերի փոխհրաբերություն է,այն պարագայում․երբ մենք ունենք առավելագույն կոնտակտներ վերին և ստորին ծնոտները փակելիս։Կծվածքի տեսակը որոշվում է կենտրոնական օկլյուզիայում ատամնաշարերի փոխհարաբերությամբ։Կծվածքը լինում է ժամանակավոր(կաթնատամների շրջանում) և մշտակաՆ(մշտական ատամների շրջանում ) և խառը(երբ ունենք մշտական և կաթնատամ ատամներ)։Կծվածքը լինում է նաև լինում է ֆիզիոլոգիական,ախտաբանական։

Ֆիզիոլոգիական կծվածքը

խմբագրել

կծվածքը բնորոշվում է մի քանի հատկանիշներով։Վերին և ստորին ծնոտնորի բոլոր ատամնորը,բացառությամբ վերին ծնոտի երրորդ աղորիքների(իմաստության ատամների) և ստորին ծնոտի կենտրոնական կտրիչների ունեն կոնտակտներ համապատասխանաբար ծնոտի նույն ատամի ,ինչպես նաև ստորին ծնոտի ատամները մի ատամ հետ գտնվող ատամի հետ(օրինակ,ստորին կողմնային կտրիչը հպվւմ է վերին կենտրոնակն կտրիչի հետ և վերին ժանիքի հետ),իսկ վերին ծնոտի ատամները՝նաև մեկ ատամ առաջ(oրինակ վերին կողմնային կտրիչը հպվում է ստորին կողմանյին կտրիչի հետ ,ինչպես նաև առաջին աղորիքի հետ)։Դեմքի միջին գիծը պետք է անցնի վերին և ստորին կենտրոնական կտրիչների միջով,ատամների միջև դատարկ տարածքների բացակայություն։ Նորմալ կծվածքում վերին կետրոնական կտրիչների քմային մակերեսները ծածկում են ստորին կենտրոնական կտրիչների վեստիբուլյար(արտաքին) մակերեսը,վերին ժանիքները սահմանափակում են ստորիններին,վերին պրեմոլյարները կիպ հպվում են ստորիններին,իսկ վերին մեծ աղորիքները ավելի թշյին են,ստորին աղորիքները ավելի լեզվային(վերին աղորիքների քմային թմբիկները հպվում են ստորին աղորիքների թմբիկների միջև գտնվող ակոսին)։ Վերին ծնոտի ատամնային աղեղը ունի կիսաէլիպսի տեսք,ստորին ծնոտը՝պարաբոլլայի։Վերին ծնոտի ատամնային աղեղը մեծ է վերին ծնոտի ալվեոլյար ելունից,որն էլ իր հերթին մեծ է արմատային աղեղից, իսկ ստորին ծնոտում ունոնք հակառակ պատկերը։ Բերանը փակելիս,երբ ատամները հպվում են միմյանց,ստացվում է օկկլյուզիոն հարթությունը։Վերին ծնոտի հոդագլխիկը նորմալ կծվածքի դեպքում գտնվում է հոդային լանջի հիմքի մոտ։

Ֆիզիոլոգիական կծվածքի տեսակներն են[1].

խմբագրել
  • Օրթոգնատիկ կծվածքը
  • Պրոգենիկ կծվածքը
  • պրոգնատիկ կծվածքը
  • բիոպրոգնատիկ կծվածքը

Օրթոգնատիկ կծվածք

խմբագրել

Կծվածքի անոմալիաներ

խմբագրել

Դիտվում է ատամների,ատամնաշարերի անոմալիաների,ողնաշարի,ոտնաթաթերի բնածին և ձեթքբերովի հիվանդությունների ժամանակ[2]։

  1. Курляндский, 1977
  2. Ben-Bassat Y, Yitschaky M, Kaplan L, Brin I. (2006). «Occlusal patterns in patients with idiopathic scoliosis». Am J Orthod Dentofacial Orthop. 130 (5): 629–633. PMID 17110260. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)