Ալֆոնսո Դեյվիս (ֆուտբոլիստ) խմբագրել

Ալֆոնսո Դեյվիս (անգլ.՝ Alphonso Davies, ), կանադացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Վանկուվեր Ուայթքեփսի և Կանադայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է ձախ վինգերի դիրքում:

Ակումբային կարիերա խմբագրել

Ուայթքեփս 2 խմբագրել

Դեյվիսը Վանկուվեր Ուայթքեփսին միացել է 2016 թվականին: 2016 թվականի փետրվարի 23-ին նա կնքեց իր առաջին պայմանագիրը Ուայթքեփս 2-ի հետ` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով պայմանագիր է կնքել USL-ում հանդես եկող ակումբի հետ`15 տարեկան, 3 ամսեկան հասակում: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց ապրիլի 3-ին`Պորտլանդ Տիմբերս 2-ի դեմ խաղում[1]: Իր առաջին գոլը խփեց մայիսի 15-ին` ԼԱ Գալաքսի 2-ի դեմ խաղում[2]` դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել USL-ում:

Վանկուվեր Ուայթքեփս խմբագրել

Դեյվիսը Ուայքեփսի առաջին թիմ հրավիրվեց 2016 թվականի Կանադայի առաջնության համար: Հունիսի 1-ին իր առաջին հանդիպումը անցկացրեց Վանկուվերի կազմում` փոխարինման դուրս գալով Օտտավա Ֆյուրիի դեմ խաղի 72-րդ րոպեին:

2016 թվականի հուլիսի 15-ին իր առաջին պայմանագիրը կնքեց Վանկուվեր Ուայթքեփսի հետ մինչև 2018 թվականը: Նա դարձավ երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, ով պայմանագիր կնքեց ՄԼՍ-ի թիմի հետ և գործող ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ՄԼՍ-ում: Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հուլիսի 17-ին` Օռլանդո Սիթիի դեմ խաղում: Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 14-ին` ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների Լիգայի Կանզասի դեմ խաղում:

Միջազգային կարիերա խմբագրել

Դեյվիսը հանդես է եկել Կանադայի Մ15, Մ17, Մ18 և Մ20 հավաքականների կազմում: 2016 թվականին ճանաչվել է Կանադայի Մ17 տարվա լավագույն խաղացող, իր Մ20 և Մ17 հավաքականներում ելույթների շնորհիվ: Կանադայի հավաքականի կազմում մասնակցել է 2017 Ոսկե Գավաթ խաղարկությունում և առաջին խաղում դարձել դուբլի հեղինակ` գրավելով

2017 թվականի հունիսի 6-ին ստացել է Կանադայի քաղաքացիություն և սկսել իր ելույթները Կանադայի ազգային հավաքականում: Մասնակցել է 2017 Ոսկե Գավաթ խաղարկությանը և առաջին խաղում դուբլ ձևակերպել Ֆրանսիական Գվիանայի դարպասը` դառնալով այդ խաղարկությունում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Առաջնություն Մրցաշրջան Լիգա Փլեյ-Օֆֆ Կանադայի չեմփիոնշիփ ԿՈՆԿԱԿԱՖ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուայթքեփս 2 USL 2015-16 11 2 0 0 0 0 0 0 11 2
Վանկուվեր Ուայթքեփս MLS 2015-16 8 0 0 0 4 0 3 1 15 1
2016-17 26 0 1 0 2 2 4 1 33 3
2017-18 20 3 0 0 0 0 0 0 20 3
Ընդհանուր 54 3 1 0 6 2 7 2 68 7
Ամբողջ կարիերայի վիճակագրությունը 65 5 1 0 6 2 7 2 79 9

Միջազգային կարիերայի վիճակագրություն խմբագրել

Կանադայի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2017 6 3
Ընդհանուր 6 3
  1. «Portland Timbers 2 - Whitecaps FC 2, Apr 3, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-14-ին.
  2. «Whitecaps FC 2 - Los Angeles Galaxy II, May 15, 2016 - United Soccer League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-05-14-ին.