Օշան սոդակիր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Թելուկազգիներ
Տեսակ Օշան սոդակիր
Լատիներեն անվանում
Salsola soda


Օշան սոդակիր (լատին․՝ Salsola soda), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-70 սմ բարձրությամբ միամյա, սուկուլենտ, մերկ բույս է: Ծաղիկները ծաղկաբույլերում հեռացած են միմյանցից, միայնակ են կամ 3-ական: Ծաղկակիցների երկարությունը 12-15 մմ է, վերևում ունի կռճիկանման խոզան, իսկ հիմքում՝ լայն-ձվաձև տեսք: Պտուղների տրամագիծը 3-6 մմ է, բաժականման են, կարծես թե հատված գագաթով[1]:

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երասխահուն, Երասխ):Տարածված է նաև Նախակովկասում, Դաղստանում, Արևելյան Անդրկովկասում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր և Արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում[1]:

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում, առավելապես խոնավ աղուտներում: Ծաղկում է հունիսից մինչև օգոստոս (սեպտեմբեր), պտղաբերում՝ սեպտեմբեր–հոկտեմբերին[1]:

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]:

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.