Մասնակից:ArsineSarikyan/Ավազարկղ

ArsineSarikyan/Ավազարկղ
ԵրկիրՀայաստան
ԿարգավիճակՕպերատիվ
Բացման ամսաթիվ1932
Սեփականատեր«Ձորագետ» ՍՊԸ

Ձորագետի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Լոռվա մարզի Ձորագետ գյուղում: Այն հիմնվել է 1927թ: [1]. Հէկը գտնվում է Դեբեդ գետի ափին, սակայն օգտագործում է Ձորագետ գետի ջրի հոսանքները: Հիմնականում օգտագործվում են 3 շարժիչներ, որոնք ունեն 26.2 մեգավատ արտադրողականություն: [2] ՀԷԿը սկսել է գործել 1932թ Նոյեմբերի 15-ին՝ 22,320 կիլովատ արտադրողականությամբ: Մինչև 2011թ այն դասվում էր միջին չափի ՀԷԿերի շարքին: 2011թ-ից ի վեր, համաձայն կառավարութան որոշման, Ձորագետի ՀԷԿը համարվում է փոքր (˂30MW): [3] Ձորագետի ՀԷԿը գետի վրա գործող ՀԷԿ է, քանի որ ամբարտակի հետևում գտնվող լիճը չի կարող տեղավորել մեծ քանակությամբ ջուր:

Պատմություն խմբագրել

ՀԷԿի կառուցումը սկսվել է 1927թ և տևել է 5 տարի՝ մինչև 1932թ: ՀԷԿը ստեղծել են Հենրի Օսիպովիչ Գրաֆիտիոն՝ ակադեմիկոս, ինժեներ և Սովետական Միության ՀԷԿերի կառուցման պիոներ, և Հովհաննես Ներսես Մելիք-Փաշայևը՝ հայ ինժեներ և ակադեմիկոս: ՀէԿի կառուցումը ծրագրել ու կազմակերպել է Իոսիֆ Անդրե Տեր-Աստվածատրյանը: [2] Հէկը սկսել է գործել 1932թ: Նույն տարում էլ 7400 կիլովատ արտադրողականությամբ ագգրեգատը կցվել է աշխատանքին: Այդ տարի ՀԷԿը աշխատեց ամբողջ 22,320 կիլովատ արտադրողականությամբ՝ տարեկան միջինը 14,920 կիլովատ ջրի հոսանքի արտադրողականությամբ: [4]. ՀէԿի առաջին երկու ագրեգատները կառուցվել են 1932թ, իսկ երրոդը կառուցվել է 1949թ: [5] Մնչև 2011թ, ՀԷԿ-ը պատկանել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը: 2011թ Ձորագետ ՀԷԿ-ը սեփականաշնորհվել է «Ձորագետ» ՍՊԸ-ի կողմից: [6].. Հետևաբար, կազմակերպությունը անկախ է բաժնետերերից, ֆոնդային առաջարկներից, վճարում է ավելի քիչ հարկեր ու առավել հեշտորեն է դրամական միջոցներ ձեռք բերում: Ավելին, աշխատելով որպես մասնավոր կազմակերպություն, Ձորագետ ՀԷԿ-ի սեփականատերերն ունեն բազում առավելություններ: Սեփականատերերը կախված չեն կազմակերպության կորուստներից կամ օրինական խնդիրներից, հետևաբար կազմակերպությունն ու սեփականատրերը կատարելապես առանձին գործող մարմիններ են: [7]


Էներգիա ստանալու այլ միջոցների հետ համեմատած՝ փոքր ՀԷԿ-երը համարվում են էկոլոգիապես բարենպաստ, չնայած, որ ՀԷՑ-ը պարտադրված է մոտ 15 տարի գնել ՀԷԿ-ի արտադրած էներգիան: Մինչև 2011թ, Հայաստանում փոքր էին համարվում այն ՀԷԿ-երը, որոնք ունեին 10 մեգավատից ցածր արտադրողականություն: 2011թ-ից ի վեր այս շեմը հասավ 30 մեգավատի, և ամբողջ Հայաստանում Ձորագետ ՀԷԿ-ը միակ հէկն էր, որ օգուտ ստացավ այս փոփոխությունից: Կազմակերպությունը հավելյալ ֆինանսական օգուտ ստացավ ՀԷՑ-ի վճարումներից, քանի որ վերջինս՝ «Ձորագետ» ՍՊԸ-ի էկոլոգիապես բարենպաստ կարգավիճակի շնորհիվ պատադրված է փոքր հէկերից էներգիա գնել բարձր գներով: [3]

Ծրագրային շեղումներ խմբագրել

Ձորագետ ՓՀԷԿ-ը ունի տարբեր շեղումներ իր նախագծից։ Շեղումների շարքին են պատկանում պատվարի 0.5m բարձր և 4.75m երկար լինելը, գլխամասում ձկնացարանի ստանդարտներին ոչ համապատասխան լինելը, մեկ այլ պատվարի՝ առանց ձկնացարանի լինելը, որը անհաղթահարելի խոչընդոտ է հանդիսանում ձկների ձկնացարան հասնելու ճանապարհին։ Ավելին, աղբորսիչում առաջացած ճեղքերը թույլ են տալիս մանր ձկներին անցնել աղբորսիչի միջողով և հայտնվել ճնշումային խողովակատարում։ Բացակայում է նաև ձկնապաշտպան ցանցը, իսկ ձկնուղին չի ծառայում իր նպատակին։ Էլեկտրակայանի շրջակայքում հանդիպում է կարմրախայտը, բայց եթե չլիներ շինությունը ապա կհանդիպեին նաև Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կողակը, քառթակը, Կուրի լերկաձուկը։ Որպես արդյունք, այդ բարձրության, արհեստական ջրթափի և այդ քանակության ջրի հոսքը ստեղծել է խոչընդոտներ ձկների գետի երկու ուղություններով էլ տեղաշարժվելու համար։ [1]

 
Generators of Dzoraget SHPP

Տեսակ խմբագրել

Ձորագետի հիդրոէլեկտրակայանն ունի գետի վրա կառուցված ամբարտակ ամբարտակ: Ամբարտակի այս տեսակը չի կարող պահպանել մեծ քանակությամբ ջուր իր մեջ: Ջուրը հոսում է ամբարտակից դեպի կայան տեղափոխող թունելի միջոցով, որի տրամագիծն է 1300 մմ: Արտադրանքը կախված է երկու գործոններից` գլխային հանգույցի երկարությունից և ջրի հոսանքի արագությունից: Գլխային հանգույցը, որն ունի 974 մետր բարձրություն և ուղղահայաց հեռավորությունն ամբարտակից դուրս եկած ջրից մինչև հզորություն արտադրող տուրբինը: Արտադրված էներգիան ուղիղ համեմատական է ջրի հոսանքին, այդ պատճառով էլ ստացված էներգիայի քանակությունը տարեց տարի փոփոխվում է ջրի հոսանքի քանակությանը համապատասխան: 2013 թվականին արտադրված էներգիան եղել է 76,210,140 կվժ, 2014 թվականին այն նվազել է և դարձել 69,230,401 կվժ, իսկ 2015 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ աճել է և դարձել 81,630,959 կվժ: Տուրբինը հարմարեցված է այնպես, որ ի վիճակի լինի աշխատել ջրի տարբեր հոսանքների և ճնշման պայմաններում: Տուրբինի անիվը պտտվում է ներմուծվող ջրի քանակության, հոսքի և ճնշման շնորհիվ: Հիդրոէլեկտրակայանում կան երեք գեներատորներ, որոնք միացված են տուրբինին սյուներով և ատամնավոր շարժանիվներով, որոնք ստիպում են գեներատորներին պտտվել տուրբինի հետ միասին: Որպես արդյունք, գեներատորները փոխակերպում են տուրբինի մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի, որը այնուհետև փոխանցման լարերով հասնում է տներ: Այդ ագգրեգատների հզորություններն են 8.8, 8.8, and 8.6 մեգավատ համապատասխանաբար: Բացի այս ագգրեգատներից, այնտեղ կա ևս մեկ ագգրեգատ՝ 120 կվ հզորությամբ, որը կառուցվել էր ՀԷԿ-ի աշխատանքը ապահովելու համար: Այն մասնավորապես օգտագործվում է էլեկտրաէներգիայի պակասի ժամանակ, որպեսզի շարժիչները շարունակեն աշխատանքը: [5]

Հիդրոլոգիա խմբագրել

Ձորագետ գետը լեռնային գետ է, որը սնուցվում է ձյան և անձրևի տեղումներից, ինչպես նաև ստորգետնյա ակունքներից՝ արտեզյան ջրերից: Հետևաբար գետն ունի սեզոնային ջրային ռեժիմ: Դիտարկումները ցույց են տալիս որ ջրի արտահոսքը 2.66մ-խորանարդ/վրկ է և հոսքի մոդուլը 19 1/վրկ կմ քառակուսի: Տվյալները ցույց են տալիս, որ ջրի հոսքի տարեկան միջին ցուցանիշը հավասար է մեկ մետր խորանարդ/վարկյանում: Շատ դեպքերում առավելագույն ելքը գետի Ձորագետ ՓՀԷԿ-ի հատվածում հավասար է լինում 56.2 մ խորանարդ/վրկ: [8] Ձորագետ գետի երկրաբանական կազմը շատ զանազան է, բայց հիմնականում կազմված է հրաբխային քարերից և ժայռերից: Այդ կազմի մեջ մտնում են գրանիտը, տուֆը, բազալտը, անդեզիտ բազալտը [8]: Բացի Ձորագետ ՀԷԿ-ից, Ձորագետ գետի վրա նախատեսված է կառուցել Լոռի-բերդ ՀԷԿ-ը, որը կունենա 66 MW հզորություն և ընդունակ կլինի տարեկան արտադրել 200 միլլիոն KWh էներգիա։ [9]

 
Transformators of Dzoraget SHPP

Ֆինանսական պատմություն խմբագրել

Ի սկզբանե, Ձորագետ ՀԷԿ-ը կառուցելու համար կային երկու տարբեր ներդրումային ծրագրեր. 1.Մասնավոր ներդրումներ միայն (Սցենար 1) 2.30% -ը մասնավոր կապիտալ և 70% վարկավորում (Սցենար 2) 2008 թ.-ին էլեկտրաէներգիայի վաճառքի ինքնարժեքը 5,4 ցենտ է մեկ կվտ/ժամ-ի համար: Վարկի տոկոսադրույքը 10% է: Ստորև ներկայացված աղյուսակի տեղեկատվությունները ապացուցում են, որ Սցենար 2-ը ֆինանսապես ավելի շահավետ է, քանի որ այն ունի բարձր ներքին դրույքի վերադարձ և զուտ ընթացիկ արժեք՝ տարբեր զեղչային դրույքներով, քան Սցենար 1-ը: [10]

Ցուցանիշներ Սցենար 1

Միայն մասնավոր ներդրումներ

Սցեենար 2 [10]

30% -ը մասնավոր կապիտալ և 70% վարկավորում

Ինքնարժեք ցենտ, ԿՎ/ժամ

Ցուցանիշներ

5.4 5.4
Ներքին Դրույքի Վերադարձ, % 12.8 15.3
Զուտ Ընթացիկ Արժեք, հազար USD
8% 964.6 967.4
10% 486.02 579.9
12% 127.5 303.3
14% -147.7 102.25
Հուսալիություն, տարիներ

(առանց արժեզրկման)

7.6 9.4
Վարկային վերադարձի վերջնաժամկետը, տարիներ 7.0

Տարեկան շահագործման ծախսերը խմբագրել

Ձորագետ ՓՀԷԿ-ի էներգիայի արտադրության տարեկան ծախսերը կազմված են մաշման և շահագործման ծախսերից: Մաշվածության ընդունված է հաշվել գծային սկզբունքով՝ 3,3 տոկոսով: 2008թ.-ին մաշվածության ծախսերը կազմել են $ 65.300, տարեկան շահագործման ծախսերը կազզմել են $ 41,000, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են $ 106.300: Աշխատավարձերի ծախսերը հավասար էին $20.200, վերանորոգման ծախսերը՝ $15,800 և այլ ծախսերը՝ $ 5,000: [10] 2014 եւ 2013 թվականների ֆինանսական վիճակի վերաբերյալ ընկերության ցուցանիշները ցույց են տալիս, որ նրա շահութաբերությունը 2014 թվականին ավելի քիչ է եղել (289,369,000 դրամ), քան 2013 թ.-ին (626,922,000 դրամ)։ Շահութաբերության նվազումը պայմանավորված էր վարչական եւ արտադրական ծախսերի ավելացումով: Բացի այդ, 453.747.000 ՀՀ դրամով նվազել են ընդհանուր ակտիվները, որը պայմանավորված էր դեբիտորական պարտքերի մեծացմամբ և ընթացիկ ֆինանսական ներդրումների նվազման հետևանքով: Այս օրինակներին նաև կարելի է ավելացնել կապիտալի նվազումը հավասար 109.172.000 դրամի, ոչ ընթացիկ պարտավորությունների նվազումը հավասար 351,335,00 դրամ, և ընթացիկ պարտավորությունների աճը հավասար է 6,761,00 դրամի: Այնուամենայնիվ, այս տեղեկությունները բավարար չեն եզրակացություններ կատարելու համար, քանի որ Ձորագետ ՀԷԿ-ը լինելով մասնավոր ընկերությունը, չի հրապարակում իր ամբողջ ծախսերը և եկամուտները: Սակայն ակնհայտ է, որ ընկերությունը 2014թ-ին ավելի քիչ շահույթ է ունեցել, քան 2013թ.-ին: [6]


Gallery խմբագրել

References խմբագրել

  1. 1,0 1,1 ««Ձորագետ 5» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ». Վերցված է 11 December 2015-ին.
  2. 2,0 2,1 Armenian soviet encyclopedia (1980). Ձորագետ Հիդրոէլեկտրակայան.
  3. 3,0 3,1 Grigoryan, Armen (14 October 2015). «Sale of Armenia's Monopoly Electricity Distributor Confirmed» [Էլեկտրաէներգիայի բաշխման մենաշնորհի վաճառքը] (English). Վերցված է 11 December 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Հիդրոէներգետիկա». Վերցված է 11 December 2015-ին.
  5. 5,0 5,1 “STROY” bulletin/statement N2, 1932, Dzoraget HPP, Armenia. (Dzroaget LTD's archives)
  6. 6,0 6,1 «Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի 2014թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվություններ». Վերցված է 11 December 2015-ին.
  7. «Comparison of LTD to LLC» [LTD և LLC համեմատությունը] (English). Վերցված է 11 December 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 ARMHYDROENERGYPROJEKT, CJSC (2008). "The Update od the Existing Scheme for Small Hydro Power Stations of the Republic of Armenia. Renewable EnergyProject GEF TF 056211 (PDF). էջեր 47–48.
  9. {{cite web |url=http://ichd.org/?laid=1&com=module&module=static&id=675 |title=Էլեկրտաէներգիայի արտահանման հեռանկարները։ Խոստումնալից ծուղակ թե՞ ոչ?|access-date=11 December 2015}
  10. 10,0 10,1 10,2 ARMHYDROENERGYPROJEKT, CJSC (2008). "The Update od the Existing Scheme for Small Hydro Power Stations of the Republic of Armenia. Renewable EnergyProject GEF TF 056211 (PDF). էջ 50.