Մեխանիկական էներգիա

Մեխանիկական էներգիա, մեխանիկական համակարգի բաղադրիչների պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարը ֆիզիկայում։ Մեխանիկական էներգիան մարմնի շարժումով կամ դիրքով պայմանավորված էներգիան է և ունակ է մեխանիկական աշխատանք կատարելու[1][2]։

Եթե մարմինը կարող է որոշակի աշխատանք կատարել, ապա այն օժտված է էներգիայով։ Որքան մեծ աշխատանք կարող է կատարել մարմինը, այնքան մեծ էներգիայով է այն օժտված։

Ընդունված է էներգիան նշանակել E տառով:Էներգիան չափվում է նույն միավարով, ինչ աշխատանքը։ Միավորների ՄՀ-ում էներգիայի միավորը մեկ ջոուլն է(1Ջ) ։

Մեխանիկայում ուսումնասիրվող էներգիան կոչվում է մեխանիկական էներգիա։ Քանի որ մեխանիկայում ուսումնասիրում են մարմինների շարժումն ու փոխազդեցությունը,ապա դիտարկում են մեխանիկական էներգիայի երկու տեսակ` մարմինների շարժմամբ խպայմանավորված էներգիա, որն անվանում ե կինետիկ էներգիա, ր մարմինների փոխազդեցությամբ պայմանավորված էներգիա, որն անվանում են պոտենցյալ էներգիա։

Մեխանիկական էներգիայի պահպանումԽմբագրել

Մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը պնդում է, որ եթե մարմինը կամ համակարգը միայն կոնսերվատիվ ուժերի ներգործության տակ են, ապա այդ մարմնի կամ համակարգի լրիվ մեխանիկական էներգիան մնում է հաստատուն։ Մեկուսավցած համակարգում, որտեղ գործում են միայն կոնսերվատիվ ուժերը, լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է[3]։

Տարբերությունը այլ տիպի էներգիաներիցԽմբագրել

Բնական գիտությունների տարբեր բնագավառներում հաճախ առկա է տարբեր Էներգիաների «տիպային» դասակարգում.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Prentice Hall Science Explorer (motion, forces, and energy)
  2. Resnick, Robert and Halliday, David (1966), Physics, Section 8-3 (Vol I and II, Combined edition), Wiley International Edition, Library of Congress Catalog Card No. 66-11527
  3. Jain Mahesh C. (2009)։ Textbook of Engineering Physics (Part I)։ PHI Learning Pvt. Ltd.։ էջ 11։ ISBN 8-120-33862-6 , Chapter 1, p. 11