Մասնակից:ArsenHovhannisyan2003/Ավազարկղ
ArsenHovhannisyan2003/Ավազարկղ |
---|
Կինչո Ավրամով (բուլղար․՝ Кънчо Маринов Аврамов, ), բուլղարացի քանդակագործ, նկարիչ–գրաֆիկ, հերալդիկայի մասնագետ, մեդալագործ, մանկավարժ։
Կենսագրություն
խմբագրել1968 թվականին ավարտել է Կերպարվեստի բարձրագույն ինստիտուտի (այժմ` Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա) քանդակագործության բաժինը[1]:
1970-1974 թվականներին դասավանդել է Սոֆիայի կերպարվեստի «Իլյա Պետրով» ազգային ուսումնարանում: 1974 թվականից եղել է Գեղարվեստի ազգային ակադեմիայի պլաստիկայի բաժնի ավագ ասիստենտը[2]:
Մասնակցել է մի քանի խմբակային և անձնական ցուցահանդեսների։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԲուլղարական մի շարք գյուղերի և քաղաքների զինանշանների, ինչպես նաև` հոբելյանական մետաղադրամների և հուշադրամների հեղինակ է: Դրանցից են.
- 1981 - «Բուլղարիայի 1300-ամյա. Հրիստո Բոտև և Շանդոր Պետեֆի»
- 1985 - «Բուլղարյայում կազմակերպված զբոսաշրջության 90-ամյակ. Ալեքո Կոնստանտինով»
- 1987 - «Վասիլ Լևսկու ծննդյան 150-ամյակ»
- 1988 - «Խաջի Դիմիտրի և Ստեֆան Կարաջայի մահվան 150-ամյակ»
- 1988 - «ԽՍՀՄ-ԲԺՀ երկրորդ համատեղ տիեզերական թռիչք»
- 1989 - «Վասիլ Ապրիլովի ծննդյան 200-ամյակ»
- 1989 - «Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի 120-ամյակ»
- 1994 - «Բուլղարիայում գիմնաստիկայի 100-ամյակ»
- 1998 - «Բուլղարիայի` օսմանյան լծից ազատվելու 120-ամյակ»
- 2000 - «Բուլղարիայի միացումը Եվրամիությանը. Ցար Ֆեոդոր Սվյատոսլավ Տերտեր»[3]
1992 թվականին արժանացել է Բուլղարիայի զինանշանի ստեղծման մրցույթի երկրորդ մրցանակին։ Նույն տարում ստացել է նաև Բուլղարիայի մետաղադրամների ստեղծման մրցույթի երկրորդ մրցանակը:
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- АВРАМОВ, Кънчо Маринов(բուլղ.)