Մասնակից:Armine Grigorian/Ավազարկղ 9

Armine Grigorian
Ծննդյան օր՝

Պատրիս Գիյոմ Աթանազ Թալոն (ֆր.՝ Patrice Guillaume Athanase Talon, ), բենինցի գործարար, 2016 թվականի ապրիլի 6-ից ի վեր հանդիսանում է Բենինի նախագահը:

Կենսագրություն խմբագրել

Թալոնը սերում է Ֆոն ժողովրդից և ծնվել է Վիդա քաղաքում (Բենին): Նա իր բակալավրի աստիճանը ստացել է Սենեգալի Դակար քաղաքում[1]։

Հայտնի է որպես «Բամբակի արքա» բամբակի արդյունաբերության մեջ իր ներգրավվածության պատճառով: Նա նախագահ Եյ Բոնիի կողմնակիցն էր և ֆինանսավորում էր նրա 2006 և 2011 թվականների նախընտրական արշավները։ Նա նաև ֆինանսավորել է նախագահական ընտրությունների քարոզարշավը 2006 և 2011 թվականներին։ Դրա համար նրան թույլատրվել է գնել բամբակի արտադրությունը «Sonapra» պետական ​​գյուղատնտեսական կորպորացիայից 2008 թվականին։ 2011 թվականին՝ ընտրություններից երկու ամիս առաջ, Թալոնը վերահսկողություն ձեռք բերեց Կոտոնու նավահանգստի նկատմամբ (նավահանգստի տարեկան եկամուտը կարելի է համեմատել ամբողջ Բենինի բյուջեի հետ)։

Սակայն 2011 թվականի ընտրություններից հետո նա մեղադրվել է Եյ Բոնիի սպանության դավադրությանը մասնակցելու մեջ և 2012 թվականին փախել է Ֆրանսիա։ Այնուհետև 2014 թվականին նրան ներում է շնորհվել:

Նա ամուսնացած է Պորտո Նովոյից մի կնոջ հետ, ունի երկու երեխա։

Բենինի նախագահ խմբագրել

2016 թվականի մարտին Բենինի նախագահական ընտրություններում Թալոնը հանդես եկավ որպես անկախ թեկնածու։ Մինչ այդ նա եղել է իշխող կուսակցության համակիրներից ու նույնիսկ ֆինանսավորել նախագահ Եյ Բոնիի նախընտրական արշավը։ Այնուամենայնիվ, նախագահական քվեարկության առաջին փուլում նա զբաղեցրեց 2-րդ տեղը ՝ զիջելով գործող վարչապետ Լիոնել Զինսուին[2], սակայն երկրորդ փուլում հաղթեց՝ հավաքելով ձայների 65%-ը։

Ապրիլի 6-ին Թալոնը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը[3]։

Նա ստուգել է նախկին կառավարության կնքած պայմանագրերը, չեղյալ է համարել վերջինիս կողմից կնքած որոշ պայմանագրեր և մի շարք հրամանագրեր։

2016 թվականի դեկտեմբերին նախագահը հայտարարեց մի փաստաթղթի մասին՝ Կառավարության գործողությունների ծրագիրը (PAG), որի իրականացմամբ, փաստորեն, զբաղվել է ողջ նախարարությունը։ Ծրագիրը ենթադրում է հսկայական (գրեթե 14 միլիարդ եվրո) ներդրումներ տնտեսության մասնավոր հատվածում (45 տարբեր նախագծեր) հինգ տարվա ընթացքում և շուրջ 500 հազար աշխատատեղերի ստեղծում[4]։

Թալոնի իշխանության գալուց հետո դիտորդները նշում են, որ Թալոնի բիզնեսը, որն այժմ պաշտոնապես պատկանում է նրա կնոջը, երեխաներին և նեղ շրջապատին, արագ աճ է ապրում: Նախագահի մոտ գործարար Օլիվյե Բոկոյին թիկունքում անվանում են «փոխնախագահ», քանի որ նա ներկա է բազմաթիվ պաշտոնական միջոցառումների և մասնակցում է պետական ​​պայմանագրերի կնքմանը, թեև չունի որևէ պաշտոնական կարգավիճակ։

2017 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովը չընդունեց Թալոնի կողմից առաջարկված մի օրինագիծ, որը կհանգեցներ հանրաքվեի՝ նախագահներին մեկ վեց տարի ժամկետով ընտրվելու սահմանափակմանը: Ընդունման համար 83 անդամից բաղկացած Ազգային ժողովում պահանջվում էր 63 ձայն, իսկ օրինագիծը պաշտպանվեց ընդամենը 60 ձայնով[5]: Թալոնը մի քանի օր անց ասաց, որ այլևս չի զբաղվի այդ հարցով[6]: Նա ասաց, որ տխուր է քվեարկության արդյունքների համար, սակայն ինքը հարգում է դրանք՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալով: Նա հրաժարվեց ասել, թե արդյոք կառաջադրվի վերընտրվելու համար 2021 թվականին՝ հաշվի առնելով իր հայտի ձախողումը[7]:

Ընդդիմությանը թույլ չեն տվել մասնակցել ո՛չ 2019 թվականի խորհրդարանական ընտրություններին, ո՛չ էլ 2021 թվականի նախագահական ընտրություններին։

2021 թվականին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով։ 2021 թվականի սեպտեմբերին Պատրիս Թալոնը և Թոմաս Բոնի Յայը՝ երբեմնի քաղաքական դաշնակիցները, իսկ այժմ ամենամոտ թշնամիները, հանդիպեցին Կոտոնուի Մարինա պալատում: Տետ-ա-տետ զրույցի ընթացքում Թոմաս Բոնի Յայը մի շարք առաջարկներ և խնդրանքներ է ներկայացրել Պատրիս Թալոնին՝ մասնավորապես «քաղբանտարկյալների» ազատ արձակման վերաբերյալ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Palgrave Macmillan The Statesman's Yearbook 2017: The Politics, Cultures and Economies of the World. — Springer, 2017-02-28. — 1554 с. — ISBN 978-1-349-68398-7 Արխիվացված է Հոկտեմբեր 1, 2020 Wayback Machine-ի միջոցով:
  2. «Benin PM Zinsou faces run-off in presidential election». Արխիվացված է օրիգինալից 2016-03-14-ին. Վերցված է 2016-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Новый президент Бенина П.Талон принёс присягу и вступил в должность». Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին. Վերցված է 2016-06-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Кусов, Виталий. «Патрис Талон: президент Бенина, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-12-ին. Վերցված է 2017-12-15-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  5. AfricaNews (2016-04-26CEST23:21:49+02:00). «Patrice Talon pledges to 'miraculously' change Benin in 5 years». Africanews (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-08-08-ին. Վերցված է 2020-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Benin president abandons plan to reduce number of presidential terms». Reuters. 2017-04-09. Արխիվացված է օրիգինալից 2017-05-04-ին. Վերցված է 2020-08-23-ին.
  7. «Bénin : Patrice Talon renonce à la réforme de la Constitution – Jeune Afrique». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2017-04-10. Արխիվացված է օրիգինալից 2020-10-05-ին. Վերցված է 2020-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Exclusif – Bénin : au cœur du tête-à-tête entre Patrice Talon et Thomas Boni Yayi». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2021-09-22. Արխիվացված է օրիգինալից 2021-09-23-ին. Վերցված է 2021-09-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)