Մասնակից:Armine Grigorian/Ավազարկղ 2

Դարպաս գյուղը տեղակայված է Լոռու մարզում,Փամբակ գետի աջ ափին: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500մ, հեռավորությունը մարզկենրոնից՝ 1կմ հս-արմ:Գյուղը 1897 թվականին ուներ 406, 1926 թվականին՝ 620, 1939 թվականին՝ 642, 1970 թվականին՝ 1307, 2001 թվականին՝ 2188, 2011 թվականին՝ 1664 բնակիչ: Բնակավայրը հին է, ինչի մասին վկայում են գյուղի գերեզմանատան տուֆից սալաքարերի վրայի գրությունները: Բնակավայրը տեղակայված է հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Մայմեխ լեռան (3081մ) արևմտյան կողմում, մարզկենտրոն Վանաձորից 4 կմ դեպի արևմուտք: Կլիման բարեխառն է, ամառը մեղմ է, ձմեռը տևում է 5 ամիս: Համայնքում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ և այգեգործությամբ:

Անասնապահությամբ զբաղվողներին արտադրում են կաթ, պանիր, միս, բուրդ, մեղր: Գյուղն ունի միջնակարգ դպրոց: