ArmSirius/Պատրիկ Կիրնի
Սպանություն

Պատրիկ Կիրնի (անգլ.՝ Patrick Wayne Kearney, ), ամերիկացի սերիական մարդասպան։ 1965-1977 թվականներին Կալիֆոռնիայի տարածքում սպանել է առնվազն 21 երիտասարդի (ընդհանուր առմամբ՝ մեղադրվել է 28 սպանությունների մեջ)։ Հայտնի է նաև որպես «մարդասպան ավտոմայրուղուց» մականունով, որը նա կիսել է ևս երկու սերիական մարդասպանների՝ Ուիլյամ Բոնինի և Ռենդի Կրաֆտի հետ:

Կենսագրություն խմբագրել

Կինին ծնվել է Լոս Անջելեսում։ Նա երեք որդիներից ամենափոքրն էր և դաստիարակվել էր բարեկեցիկ ընտանիքում։ Սակայն երիտասարդ տարիքում նրան չի հաջողվել խուսափել հոգեբանական վնասվածքներից. լինելով նիհար ու հիվանդ երեխա՝ դպրոցում նա դարձել է խուլիգանների գլխավոր թիրախը, ինչի հետևանքով դեռահաս տարիքում սկսել է երևակայել մարդկանց սպանության մասին։ Կիրնին ամուսնացել է, բայց շուտով ամուսնալուծվել է: Նա տեղափոխվել է Կալիֆոrնիա, որտեղ աշխատել է որպես ինժեներ[1]։ Նա պնդում էր, որ իր առաջին զոհին սպանել է մոտավորապես 1965 թվականին։ Իր խոսքով՝ ինքը զոհին բռնել է ավտոստոպով և սպանել Օրինջայում։ 1967 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես մի երիտասարդի հետ՝ Դևիդ Հիլ անունով, ով դարձել է նրա սիրեկանը։ Զույգը հաճախ էր վիճում, և Կիրնին սկսեց երկար ճանապարհորդություններ կատարել:

Ամեն ինչ տեղի էր ունենում այսպես․ նա ընտրում էր երիտասարդ տղամարդկանց՝ ավտոստոպով ճամփորդելիս կամ գեյ-բարերից եկած երիտասարդներին ու սպանում նրանց։ Առաջին հերթին նա նեկրոֆիլ էր։ Նա առանց նախազգուշացման կրակել է իր զոհերի վրա, իսկ հետո անդամահատել նրանց։ Ի վերջո, Պատրիկը զոհին նետում էր աղբարկղը և այն դնում մայրուղու մոտ կամ անապատում։ Պատրիկ Կիրնիի վերջին զոհը Ջոն Լամեյ անունով երիտասարդն էր, որին նա սպանել էր 1977 թվականի մարտի 13-ին։ Լամեյը ժամանել է Կիրնիի տուն՝ փնտրելով Դեյվիդ Հիլին, որը տանը չէր։ Կիրնին նրան առաջարկել է անցնել և հեռուստացույց դիտել։ Դրանից հետո Կիրնին հետևից կրակել է Լամեյի գլխին և դիակը նետել անապատը։

Լամեյի մնացորդները հայտնաբերվել են 1977 թվականի մայիսի 18-ին։ Քանի որ Լամեյը ծանոթներին հայտնել էր, որ ինքը պատրաստվում էր այցելել Հիլին, ոստիկանությունը ժամանել է Կիրնիի և Հիլի տուն և հարցաքննել նրանց: Սիրահարները պաշտպանել են միմյանց և փախել, երբ խուզարկուները հեռացել են: 1977 թվականի հուլիսի 1-ին, փախուստից մի քանի շաբաթ անց նրանց բռնել են։ Հիլին (որն այդ ժամանակ 36 տարեկան էր) առաջադրված՝ զուգընկերոջ հանցագործություններին մեղսակից լինելու բոլոր մեղադրանքները հանվել են։ Կիրնին խոստովանել է իր մեղքը և պատմել իր կողմից կատարված 28 սպանությունների մասին։ Մահապատժից խուսափելու համար նա խոստովանել է իր մեղքը։ Ի վերջո նա մեղադրվել է 21 սպանության մեջ և դատապարտվել ցմահ բանտարկության։ Ոստիկանները վստահ են, որ Կիրնին մեղավոր է նաև մյուս յոթ սպանությունների մեջ, սակայն նրանք բավականաչափ իրեղեն ապացույցներ չեն ունեցել մեղադրանք առաջադրելու համար: Կիրնին իր պատիժը կրում է Կալիֆոռնիայի պետական բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Behavior: Twenty-Eight, and Counting ...». Time. 18 July 1977. Վերցված է 19 September 2010-ին.

Արտաքին հղումներ խմբագրել