Մշակույթ (/ˈkʌlər/), մարդկային հասարակության մեջ սոցիալական վարքագիծն ու կարգերն են: Մշակույթը համարվում է մարդաբանության կենտրոնական կոնցեպտը, որն իր մեջ է ներառում երևույթների շղթան, որը փոխանցվում է մարդկային հասարակությունների սոցիալական ուսումնասիրության միջոցով: Մշակութային ընդհանրություններ կան բոլոր մարդկային հասարակություններում. ընդհանրությունները հանդիպում են այնպիսի արտահայտչական ձևերում ինչպիսիք են արվետսը, երաժշտությունը, պարարվետսը, ծեսերը, կրոնը և այնպիսի տեխնոլոգիաներ ինչպիսիք են տարբեր սարքավորումների օգտագործման ձևերը, կերակուրի պատրաստման եղանակները, կացարանը և հագուստը: Նյութական մշակույթի կոնցեպտը վերաբերում է մշակույթի ֆիզիկական արտահայտմանը, որը ներառում է տեխնոլոգիաները, ճարտարապետությունը և արվեստը, մինչդեռ ոչ նյութական մշակույթի մեջ են մտնում հասարակական կառուցվածքի սկզբունքները (ներառյալ քաղաքական կառուցվածքի և սոցիալական հաստատությունների գործունեությունը), առասպելաբանությունը, փիլիսոփայությունը, գրականությունը (և' գրավոր և' բանավոր) և գիտությունը, որն ընդգրկում է հասարակության մշակութային ոչ նյութական ժառանգությունը[1]:

Հասարակական գիտություններում մշակույթի մի իմաստը որպես անհատի հատկանիշ համարվում է այն, թե ինչ մակարդակի զարգացվածություն ունի մարդը արվեստի, գիտության, կրթության և վարվելակերպի հարցում: Մշակութային զարգացվածության մակարդակը երբեմն դիտարկվում է` տարբերելու համար քաղաքակրթությունները պակաս բարդ հասարակություններից: Նման ստորակարգային հեռանկարները հանդիպում են դասակարգի վրա հիմնված տարբերություններում բարձր հասարակական էլիտայի մշակույթի և ցածր խավի ներկայացուցիչների ցածր մշակույթի, հանրաճանաչ մշակույթի կամ ժողովրդական մշակույթի միջև, որը տարբերվում է մշակութային մայրաքաղաք տարբեր խավերի մուտքով: Հասարակ լեզվով ասած, մշակույթը հաճախ վերաբերում է հատուկ խորհրդանշական ցուցիչ իրերին, որոնք օգտագործվում են էթնիկ խմբերի կողմից` տարբերվելու տեսանելիորեն`մարմնի կառուցվածքով, հագուստով կամ զարդեղենով: Զանգվածային մշակույթը վերաբերում է սպառողական մշակույթի ձևեր` զանգվածային արտադրանք և զանգվածային լրատվամիջոցին, որոնք ի հայտ են եկել 20-րդ դարին: Փիլիսոփայուփյան որոծ դպրոցներ ինչպիսիք ենք մարկսիզմը և քննադատական տեսությունը, ապացուցում են, որ մշակույթը հաճախ օգտագործվել է քաղաքական էլիտայի կողմից` կառավարելու ցածր խավի ներկայացուցիչներին և ստեղծելու կեղծ գիտակցություն, և նման դեպքերը սովորական են մշակութաբանության գիտակարգում: Ավելի լայն հասարակական գիտություններում մշակութային մատերիալիզմի տեսական տեսանկյունը ենթադրում է, որ մարդկանց խորհրդանշական մշակույթը ծնվում է մարդու կյանքի նյութական պայմաններից, երբ մարդիկ ստեղծում են ֆիզիկական գոյատևման պայմանները, և որ մշակույթի հիմքը զարգացած կենսաբանական դասավորության մեջ է:

Որպես հաշվելի գոյական, <<մշակույթը>> սովորույթների, ավանդույթների, հասարակության կամ համայնքի`էթնիկ խմբի կամ որևէ ազգի արժեքների հավաքակազմ է: Մշակույթը ժամանակի ընթքացքում ձեռք բերված գիտելիքների հավաքակազմ է: Այս իմաստով բազմամշակութայնությունը (multiculturalism) արժևորում է մոոլորակի տարբեր մշակույթների տեր բնակիչների միջև խաղաղ գոյակցությունը և փոխադարձ հարգանքը: Երբեմն <<մշակույթ>> բառը օգտագործվում է որևէ հասարակական ենթախմբի, ենթամշակույթի (subculture), կոնտրմշակույթի (counterculture) գործունեությունը բնութագրելու նպատակով: Մշակութային մարդաբանության շրջանակներում մշակութային րելատիվիզմի/հարաբերականության գաղափարախոսությունը և վերլուծական ելման դրությունը ենթադրում էն, որ մշակույթները չեն կարող հեշտությամբ բաժանվել աստիճանների կամ գնահատվել, քանի որ ցանկացած գնահատում պետք է տվյալ մշակույթի արժեհամակարգի սահմաններում լինի:

Ստուգաբանություն խմբագրել

Ժամանակակից «մշակույթ» եզրույթն ի հայտ է եկել հին հռոմեացի հռետոր Ցիցերոնի «Տուսկուլանյան զրույցներում» աշխատությունից, որտեղ նա գրում է հոգու զարգացման կամ «cultura animi»-ի[2] մասին՝ այս գյուղատնտեսական փոխաբերությունն օգտագործելով փիլիսոփայական հոգու զարգացման համար, որը տելեոլոգիայի տեսանկյունից հասկացվում է որպես մարդու զարգացման հնարավոր բարձրագույն իդեալ։ Սամուել Փուֆենդորֆը կիրառել է այս եզրույթը ժամանակակից համատեքստում, նկատի ունենալով նման մի բան, սակայն ոչ այն, որ փիլիսոփայությունը մարդու բնական կատարելությունն է։ Նա և նրանից հետո շատ այլ գրողներ տվյալ բառն օգտագործել են՝ ի նկատի ունենալով «բոլոր այն ձևերը, որոնց միջոցով մարդիկ հաղթահարում են իրենց բնածին բարբարոսությունը և հնարքների արդյունքում դառնում են ամբողջությամբ մարդ»[3]։

1986 թվականին փիլիսոփա Ս․ Էդվարդ Կազին գրել է․ "Մշակույթ բառը Միջին անգլերենում նշանակել է "մշակված վայր/հող", և այս նույն բառը առաջացել է լատիներեն colere բառից, որը նշանակում է "բնակվել, խնամել, մշակել, պաշտել" և cultus "կուլտ, հատկապես կրոնական"։ Լինել մշակութային, կուլտուրա ունենալ նշանակում է խիտ բնակեցնել որևէ վայր, մշակել այն, պատասխանատվություն կրել դրա համար, հակազդել և խնամքով վերաբերվել դրան"[4]։

Ըստ Ռիչարդ Վելկլիի "մշակույթ"[3]նախապես նշանակել է հոգու և մտքի մշակում/զարգացում և իր ժամանակակից իմաստը ձեռք է բերել հիմնականում 18-րդ դարի գերմանացի մտավորականների գրերից, որոնք տարբեր մակարդակներում զարգացնում էին Ռուսոյի "ժամանակակից լիբերալիզմի և լուսավորչության" գրաքննադատությունը։ Այսպիսով, այս հեղինակների բնութագրմամբ "մշակույթի" և "քաղաքակրթության" միջև կա հակադրություն, նույնիսկ եթե այն ուժեղ արտահայտված չէ։

Մարդաբան Ե․ Բ․ Թայլըրի բնութագրմամբ այն "բաղադրյալ ամբողջություն է, որը ներառում է գիտելիքներ, հավատ, արվեստ, արժեքներ, օրենք, ավանդույթներ և մարդուն, որպես հասարակության անդամին հատուկ այլ կարողություններ և սովորություններ"։ Այլ կերպ ասած, ժամանակակից լեզվով "մշակույթը հասարակական բնագավառ է, որը ընդգծում/շեշտում է այն գործունեությունը, խոսույթը և նյութական արտահայտությունները, որոնք ժամանակի ընթացքում արտահայտում են կյանքի հասարակական նշանակության հաջորդականությունը և դրա խախտումը"[5]։

Ըստ Cambridge English բառարանի՝ մշակույթը "որոշակի ժամանակամիջոցում որոշակի մարդկանց խմբի ապրելակերպը, հատկապես ավանդույթներն ու հավատքներն են"[6]։ Մահվան վախի ղեկավարման տեսությունը (Terror management theory, Теория управления страхом смерти) ենթադրում է, որ մշակույթը գործունեությունների և աշխարհայացքների շարք է, որի միջոցով մարդիկ ճանաչում են ինքներն իրենց որպես "իմաստավոր աշխարհի արժեք ունեցող մարդ(իկ)", բարձրացնելով իրենց գոյության պարզապես ֆիզիկական կազմերից վեր՝ ժխտելու կենդանիների անկարևոր լինելը և մահը, որին "ծանոթանում" է Հոմո սափիենսը ավելի մեծ ուղեղ ձեռք բերելու դեպքում[7][8]։

Այս բառը օգտագործվում է իր հիմնական իմաստով, որպես խորհրդանիշների հետ երևակայորեն և ստեղծագործաբար գործելու և դրանց հետ փորձերը դասաակարգելու և ներկայացնելու զարգացած ունակություն։ Այս ունակությունը զարգացել է մարդկանց մեջ վարքագծային ժամանակցականության էվոլուցիայի հետ մեկտեղ դեռ 50,000 տարի առաջ, և հաճախ այն համարվում է հատուկ միայն մարդկանց, թեև կան այլ դասեր, որոնք նույնպես հասարակական ուսումնառության նմանատիպ, իհարկե շատ ավելի պարզ, ունակություններ են ցուցադրել։ Եզրույթը նաև նշանակում է գործունեությունների և կուտակած գիտելիքի և գաղափարների բաղադրյալ ցանց, որը փոխանցվում է սոցիալական փոխգործակցության միջոցով և գոյություն ունի հատուկ մարդկանց կամ մշակութային խմբերում։

Փոփոխություններ խմբագրել

 
Բիթլզ խումբը մշակույթային դինամիկայի փոփոխման վառ օրինակ է ոչ միայն երաժշտության, այլև նորաձևության և կենսաոճի մեջ: Խմբի կազմավորվելուց կես դարից ավել է անցել, սակայն նրանք շարունակում են մշակութային ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում:

Հնագիտական տվյալների հաամաձայն, միասնական մշակույթի ունակությունը մարդկանց մեջ առաջացել է մոտավորապես 500,000–170,000 տարի առաջ[9]։

Ռեյմոն Պանիքարը առանձնացրել է 29 միջոց, որոնցում կարող է իրականացվել մշակութային փոփոխություն, ներառյալ աճ, զարգացում, էվոլյուցիա, ինվոլյուցիա, ռենովացիա (վերանորոգում), ռեկոնցեպցիա (վերընկալում), վերափոխում, իննովացիա, վերածնունդ, հեղափոխություն, մուտացիա, առաջընթաց, տարածում, օսմոս, փոխառում, էկլէկտիզմ, սինկրետիզմ, արդիականացում, ինդիգենիզացիա և տրանսֆորմացիա[10]։ Այս համատեքստում արդիականացումը կարող է դիտարկվել որպես Լուսավորչական դարաշրջանի հավատալիքների, հետևյալ գործունեությունների՝ գիտության, ռացիոնալիզմի, արդյունաբերության, առևտրի, ժողովրդավարության, առաջընթացի գաղափարի յուրացում[10]։ Ռեյն Ռոդը, հիմնվելով Ումբերտո Էկոյի, Պիեր Բուրդիոյի և Ջեֆրի Ալեքսանդրի աշխատանքների վրա, առաջրկել է մշակութային փոփոխության մի մոդել, որը հիմնված է այն պնդումների և փորձերի վրա, որոնք դիտարկվում են իրենց Ճանաչողական համապատասխանության և հաստատված կամ հաստատված չեն մշակութային համայնքի խորհրդանշանական իշխանության կողմից[11]:

 
1770 թվականին Ջեյմս Կուկի ժամանմանը հանդիմացող ավստրալացի տեղաբնակների պատկերը 19-րդ դարի փորագրանակրի մեջ:
 
Ասորի երեխա ազգային հագուստով:

Մշակութային գյուտը նշանակում է ցանկացած նորարարություն, որը նոր է և օգտակար է մի խումբ մարդկանց համար և արտահայտված է նրանց վարքագծում, սակայն գոյություն չունի որպես ֆիզիկաակն օբյեկտ: Մարդկությունը այժմ գտնվում է գլոբալ "մշակութային փոփոխության արագացող ժամանակաշրջանում", որը պայմանավորված է միջազգային առևտրի, ԶԼՄ-ների տարածմամբ և իվերջո, մյուս գործոնների հետ մեկտեղ, մարդկության կտրուկ աճով: Մշակույթի վերափոխում նշանակում է հասարակության մշակութային հայեցակարգի վերակառուցում[12]:

Մշակույթները ներգրավված են երկու ուժերի կողմից, որոնք խրախուսում են փոփոխությունները և հակադարձում են դրանց: Այս ուժերը կապված են ինչպես սոցիալական կառույցների, այնպես էլ բնական իրադարձությունների հետ և ներգրավված են ընթացիկ կառույցներում մշակութային գաղափարների և գործունեությունների մեջ, որոնք ենթակա են փոփոխության (տես կառուցվածքը)[13]:
Սոցիալական կոնֆլիկտը և տեխնոլոգիաների զարգացումը կարող են փոփոխություններ առաջացնել հասարակության մեջ `փոփոխելով սոցիալական դինամիկան և առաջ տանելով նոր մշակութային մոդելները ` խթանելով և առաջացնելով վերականգնվող գործողություն: Այս սոցիալական փոփոխությունները կարող են ուղեկցվել գաղափարական և մշակութային այլ փոփոխություններով: Օրինակ՝ ԱՄՆ ֆեմինիստական շարժումը ներգրավեց նոր փորձեր, որոնք փոփոխություն մտցրին գենդերային հարաբերությունների մեջ` փոխելով գենդերային և տնտեսական կառույցները: Բնապահպանական պայմանները կարող են նույնպես դիտարկվել որպես գործոններ: Օրինակ վերջին սառցակալման վերջում տրոպիկական անտառները վերադարձան ի հայտ եկան նոր բույսեր, որոնք բերեցին գյուղատնտեսական գյուտի, որն իր հերթին հանգեցրեց բազմաթիվ մշակութային նորարարությունների և սոցիալական դինամիկայի փոփոխությունների[14]:

 
Ազգային հագուստով և զարդեղենով թուրք կնոջ ամբողջ հասակով նկարը, որտեղ նա կանգնած է յուրտի դիմացի գորգի վրա:

Մշակույթները արտաքին ազդեցություն են ունենում փոխգործակցության միջոցով այն հասարակությունների միջև, որոնք կարող են նաև կատարել կամ խափանել սոցիալական և մշակութային գործունեության փոփոխությունները: Ռեսուրսների վերաբերյալ պատերազմը կամ մրցակցությունը կարող է ազդել տեխնոլոգիական զարգացման կամ սոցիալական դինամիկայի վրա: Բացի այդ, մշակութային գաղափարները կարող են մի հասարակությունից մյուսին փոխանցվել` դիֆուզիայի կամ ակուլտուրացիայի միջոցով:

Դիֆուզիայի դեպքում, որևէ բանի ձևը (սակայն ոչ նշանակությունը) անցնում է մի մշակույթից մյուսին: Օրինակ` համբուգերները, Միացյալ նահանգներին հատուկ արագ սնունդը (fast food) Չինաստան ներմուծելիս էկզոտիկ էր թվում: "Խթանող դիֆուզիան" (գաղափարների տարածումը) վերաբերում է մի մշակույթի այնպիսի մի տարրի, որը բերում է որևէ գյուտի կամ դրա տարածմանը մեկ այլ մշակույթում: "Ուղղակի փոխառումը", մյուս կաղմից, վերաբերում է մի մշակույթից մեկ այկ մշակույթ տեխնոլոգիական կամ նյութական դիֆուզիային: Նորարարությունների դիֆուզիայի տեսությունը ներկայացնում է հետազոտության վրա հիմնված մոդելի վրա, որը պատասխանում է հարցին` ինչու և երբ են անհաները և մշակույթները յուրացնում նոր գաղափարներ, գործունեություններ և արտադրանքներ:

Ակուլտւորացիան տարբեր իմաստներ ունի, սակայն այս համատեքստում այն վերաբերում է մի մշակույթին բնորոշ գծի փոխարինումը մյուս մշակույթին բնորոշ գծով, ինչպես տեղի ունեցավ ամերիկյան տեղաբնակ ցեղերից մեկի և շատ բնիկ մարդկանց հետ ամբողջ երկրագնդով գաղութաքցման ընթացքում: Անհատական մակարդակի վրա հարակից գործընթացները ներառում են ձուլումը (անհատի կողմից այլ մշակույթի յուրացումը) և տրանսկուլտուրացիան: Մշակույթի անդրազգային հոսանքը մեծ դեր ունի տարբեր մշակույթների ձուլման և մտքերի, գաղափարների և հավատալիքների տարածման մեջ:

Վաղ ժամանակակից խոսույթները խմբագրել

Գերմանական ռոմանտիզմ խմբագրել

Էմանուել Կանտը (1724–1804) ձևակերպել է "լուսավորչության" իր սեփական սահմանումը, որը նման է բիլդունգ հասկացույթին. "Լուսավորչությունը իր ինքնաենթարկվող անհասությունից մարդու հայտնվելն է"[15]: Նա պդնում էր, որ այդ անհասությունը գալիս է ոչ թե ըմբռնման պակասից, այլ անկախ մտածելու քաջությոան պակասից: Այս մտավոր երկչոտության դեմ Կանտը խորհուրդ է տալիս "Sapere aude" կամ "Համարձակվիր իմաստուն լինել": Կանտին ի պատասխան գերմանացի գիտնական Յոհան Գոտֆրիդ Հերդերը (1744–1803) պնդում է, որ մարդկային ստեղծագործ միտքը, որը անպայման ընդունում է անկանխատեսելի և բոլորովին տարբեր ձևեր, մարդկային բանականության նման կարևոր է: Ավելին, Հերդերը առաջարկել է բիլդունգի հավաքական ձև: Հերդերի համար բիլդունգը կապակցված նույնականություն ապահովող փորձերի ամբողջությունը, սովորական ճակատագրի մարդկանց զգացումն է[16]:

 
Յոհան Հերդերը հետաքրքրվում էր ազգային մշակույթներով:

1975-ին պրուսացի լեզվաբան և փիլիսոփա Վիլհելմ վոն Հումբոլդտը (1767–1835) դիմեց մարդաբանությանը, որը կսինթեզեր Կանտի և Հերդերի մտքերը: Ռոմանտիզմի դարաշրջանում Գերմանիայի գիտնականները, նամանավանդ նրանք, ովքեր կապ ունեին նացիոնալիստական շարժումների (տարբեր իշխանապետություններից դուրս "Գերմանիա" ստեղծելու նացիոնալիստական պայքարը, Ավստրո-Հունգարիայի կայսրության դեմ էթնիկ փոքրամամասնությունների նացիոնալիստական պայքարը) հետ զարգացրին "աշխարհայացք" (Weltanschauung) մշակութային հասկացության ավելի ներփակող գաղափար[17]:

 
Ադոլֆ Բաստիանը զարգացրել է մշակույթի համընդհանուր մոդելը:

Ըստ այս մտքի դպրոսի` յուրաքանչյուր էթնիկ խումբ ունի հստակ աշխարհայացք, որը չի համապատասխանում այլ խմբերի աշխարհայացքների հետ: Թեև մշակույթի վերաբերյալ այս մոտեցումը ավելի համապարփակ է քան նախկինները, այն դեռ տարբերություններ էր դնում "քաղաքակիրթ" և "պարզունակ" կամ "ցեղային" մշակույթների միջև:

1860-ին Ադոլֆ Բաստիանը (1826–1905) ապացուցում էր "մարդկային ցեղի հոգեկան միասնությունը"[18]: Նա ներկայացնում էր, որ ամոբղջ մարդկության հասարակությունների գիտական համեմատությունը կբացահայտի այն, որ որոշ աշխարհայացքներ կազմված են նույն հիմնական տարրերից: Ըստ Բաստիանի` բոլոր մարդկային հասարակությունները ունեն "տարրական գաղափարների" համակարգ (Elementargedanken): Տարբեր մշակույթներ կամ "ժողովրդական գաղափարներ" (Völkergedanken) այդ տարրական գաղափարների տեղական փոփոխումներն են[19]: Այս տեսակետը հիմք դարձավ մշակույթի ժամանակակից ընկալման համար: Ֆրանց Բոասը (1858–1942) սովորել է հենց այս մոտեցումը և այդ կարծիքին էր, երբ լքեց Գերմանիան և գնաց Միացյալ Նահանգներ[20]:

Անգլիական ռոմանտիզմ խմբագրել

 
Բրիտանացի պոետ և քննադատ Մեթյու Արնոլդը դիտարկում էր "մշակույթը" որպես մարդկային իդեալի մշակում:

19-րդ դարում հումանիստ, անգլիացյի պոետ և ակնարկագիր Մեթյու Առնոլդը (1822–1888) "մշակույթ" բառը օգտագործելիս նկատի ուներ անհատի հղկման, "աշխարհում արտահայտված ամենալավ մտքերի և հնչած խոսքերի " իդեալը[21]: Մշակույթի այս հասկացությունը նաև համեմատվում է գերմանակ բիլդունգի կոնցեպտի հետ. "մշակույթը լինելով ճանաչման միջոցով մեր ամբողջական կատարելության ձգտումը/մղումը մեզ ամենաշատը վերաբերող երևույթների նկատմամբ, աշխարհում արտահայտված մտքերի և հնչած խոսքերի ամենալավը"[21]:

Գործնականում մշակույթը վերաբերում էր կատարյալ էլիտային և ասոցացվում էր արվեստի, կլասիկ երաժշտության և բարձրաշխարհիկ խոհանոցի հետ[22]: Քանի որ այս ձևերը ասոցացվում էին քաղաքային կյանքի հետ "մշակույթը" նույնականացվում էր "քաղաքակարթության"(լատ.`civitas, city-քաղաք) հետ: Ռոմանտիկական շարժման մեկ այլ կողմն էր հետաքրքրությունը ժողովրդական բանայուսության նկատմամբ, որը բերեց "մշակույթի" նույնականացումը ոչ ընտրյալ հասարակության մեջ: Այս տարբերությունը հաճախ բնութագրվում է որպես բարձրաշխարհիկ մշակույթի, այսինքն իշխող հասարակական խմբի և ցածր մշակույթի միջև տարբերություն: Այլ կերպ ասած, "մշակույթի" գաղափարը, որը զարգացել էր Եվրոպայում 18-րդ դարի և 19-րդ դարի սկզբին արտացոլվեց անհավասարության տեսքով եվրոպական հասարակությունների միջև[23]:

Մեթյու Արնոլդը հակադրում էր "մշակույթը" անարխիայի հետ. Այլ եվրոպացիներ ինչպիսիք էին փիլիսոփաներ Թոմաս Հոբսը և Ժան-Ծակ Ռուսոն, հակադրում էին "մշակույթը" "բնության դիրքի" հետ: Ըստ Հոբսի և Ռուսոյի` բնիկ ամերիկացիները, որոնց նվաճվել էին եվրոպացիների կողմից սկսած 16-րդ դարից ապրում էին ներդաշնակ բնության հետ: Այս դիմադրությունը արտահայտում էր "քաղաքակիրթ" և "ոչ քաղաքակիրթ" հակադրության միջոցով: Ըստ այս մտածելակերպի` որոշ երկրներ և ազգեր կարելի է դասակարգել որպես ավելի քաղաքակիրթ, իսկ մյուսներին ավելի մշակութայնացված քանի մյուսներին: Այս հակադրությունը առաջ քաշեց Հերբերտ Սպենսերի`սացիալական դարվինիզմի և Լյուիս Հենրի Մորգանի մշակութային էվոլյուցիայի վերաբերյալ տեսությունները: Ինչպես պնդում էին որոշ քննադատներ, բարձրաշխարհիկ և ցածր մշակույթների միջև տարբերությունը իրապես եվրոպական էլիտայի և ոչ ընտրյալ հասարակության միջև կոնֆլիկտի արտահայտումն է, մինչդեռ այլ քննադատներ պնդում էին, որ քաղաքակիրթ և որ քաղաքակիրթ մարդկանց միջև տարբերությունը իրապես եվրոպական գաղութային իշխանությունների և նրանց գաղութային սուբյեկտների միջև կոնֆլիկտի արտահայտումն է:

19-րդ դարի այլ քննադատներ, ինչպես օրինակ Ռուսոն, ընդունել են այդ տարբերությունը բարձր և ցածր մշակույթների միջև, սակայն դիտարկել են բարձր մշակույթի հղկումը և արդիականացումը որպես փչացնող և անբնական զարգացումներ, որոնք մթագնում և խեղաթյուրում են մարդկանց հիմնական բնույթը: Այս քննադատները ժողովրդական երաժշտությունը (քանի որ ստեղծվել է ժողովրդի`ոչ կիրթ գյուղացիների կողմից) համարում են այն միջոցը, որը լավագույնս արտահայտում է բնական կենսակերպը, մինչդեռ կլասիկ երաժշտությունը մակերեսային և անկումային է թվում:

Այս տեսակետը հաճախ բնութագրում է տեղաբնակ մարդկաց որպես "ազնվական վայրենիների", որոնք վարում են իսկական և չարատավորված կյանք, որը բարդացված և պղծված չէ արևմուտքի խիստ շերտավորված կապիտալիստական համակարգերի կողմից:

1870-ին մարդաբան Էդվարդ Թայլըրը (1832–1917) օգտագործելով բարձր և ցածր մշակությների այս գաղափարները` առաջարկեց կրոնի էվոլյուցիայի տեսությունը: Ըստ այս տեսության` կրոնը զարգանում է բազմաստվածային ձևերից դեպի միաստվածայինը[24]: Այս գործընթացում նա վերասահմանեց մշակույթը որպես բոլոր մարդկային հասարակությունների գործունեությունների համակարգի որոշակի բնորոշում: Այս տեսակետը ճանապարհ հարթեց մշակույթի ժամանակակից ընկալման ձևի հարցում:

 
Բրիտանացի մարդաբան Էդվարդ Թայլըրը անգլիախոս առաջին գիտնականներից էր, որ օգտագործեց մշակույթ եզրույթը ներփակող և ընդհանրական իմաստով:


Մարդաբանություն խմբագրել

 
Գոբուստան արգելանոցի ժամանակակից Ադրբեջանի տարածքում ժայռապատկերները, որոնք թվագրվում են 10,000 մ.թ.ա. և որոնք վկայում են զարգացող մշակույթի մասին:

Թեև աշխարհասփյուռ մարդաբանները հիշատակում են ակույթի Թայլըրի սահմանումը[25] 20-րդ դարում "մշակույթը" ի հայտ եկավ որպես կենտրոնական և միավորող հասկացություն ամերիկյան մարդաբանության մեջ, որտեղ այն հիմնականում վերաբերում է ընդհանրական մարդկության ընդունակությանը` խորհրդանշորեն դասակարգելու և կոդավորելու մարդկանց գործունեությունը և հասարակականորեն շփվելու խորհրդանշորեն կոդավորած գործունեություններով: Ամերիկյան մարդաբանությունը բաժանվում է չորս խմբի, որոնցից յուրաքանչյուրը կարևոր դեր է խաղում մշակույթի հետազոտության հարցում. կենսաբանական մարդաբանություն, լեզվաբանական մարդաբանություն, մշակութային մարդաբանություն և հնագիտությունը Միացյալ Նահանգներում.[26][27][28][29]: Kulturbrille կամ " մշակութային ակնոցն" եզրույթը, որը ստեղծվել է գերմանական ամերիկացի մարդաբան Ֆրանց Բոասի կողմից, վերաբերում է "ակնոցին", որով մենք տեսնում ենք մեր երկրները: Մարտին Լայնդսթրոմը պնդում է, որKulturbrille-ը , որը թույլ է տալիս մեզ իմաստավորել մշակույթը, որը մենք կրում ենք, նաև "կարող է կուրացնել մեզ այն բաների հանդեպ, որոնք օտարականները միանգամից են յուրացնում" [30]:

Սոցիոլոգիա խմբագրել

Մշակույթի սոցիոլոգիան վերաբերում է հասարակության մեջ դրսևորվող մշակույթին: Ըստ սոցիոլոգ Ջորջ Սիմըլի (1858–1918)` մշակույթը վերաբերում է "անհատի հղկմանը արտաքին ձևերի միջոցով, որոնք իրականցվել են պատմության ընթացքում[31]":

Որպես այդպիսին, մշակությը սոցիոլոգիաայի շրջանակներում կարող է սահմանվել որպես մտածելակերպ, վարվելաձև և նյութական օբյեկտներ, որոնք միասին կազմում են մարդու կենսակերպը: Մշակույթը լինում է երկու տեսակի` նյութական մշակույթ և ոչ նյութական մշակույթ[1]: Ոչ նյութական մշակույթը վերաբերում է ոչ ֆիզիկական գաղափարներին, որոնք ունեն անհատները իրենց մշակույթում, ներառյալ արժեքները, հավատալիքների համակարգերը, կանոնները, կարգերը, բարոյական հատկանիշները, լեզուն, կազմակերպությունները և հաստատություններըմ մինչդեռ նյութականը մշակույթի ֆիզիկական արտահայտումն է օբյեկտների կամ արդեն ստեղծած կամ ստեղծվող ճարտարապետության մեջ: Այս եզրույթը հակված է վերաբերել է միայն հնագիտական և մարդաբանական ուսումնասիրություններին, սակայն այն հատկապես նշանակում է բոլոր նյութական վկայությունները, որոնք կարող են վերագրվել անցյալ կամ ներկա մշակույթին:

Մշակութային սոցիոլոգիան առաջին անգամա ի հայտ եկավ Գերմանիայի Վեյմար քաղաքում, որտեղ սոցիոլոգ Ալֆրեդ Վեբերը օգտագործում էր Kultursoziologie (մշակութային սոցիոլոգիա) եզրույթը: Մշակութային սոցիոլոգիան այնուհետև "վերահայտնաբերվեց" անգլիախոս աշխարհում որպես 1960-ականների "մշակութային շրջադարձի" արտադրանք, որը ուղեկցում է ստրուկտուրալիստական և հետժամանակակից մոտեցումները սոցիալական գիտության մեջ: Մշակութային սոցիոլոգիայի այս տեսակը կաող է թեթև համարվել որպես մոտեցում, որը միանում է մշակութային վերլուծութությանը և քննադատական տեսությանը: Մշակութային սոցիոլոգները հակված են ժխտելու գգիտական մեթոդները, փոխարենը հերմենևտիկորեն կենտրոնանալու բառերի, արտեֆակտների և խորհրդանիշների վրա[32]: "Մշակույթը" այդ պահից դարձել է կարևոր հասկացություն սոցիոլոգիայի շատ ճյուղերը, ներառելով կտրուկ այնպիսի գիտական ասպարեզներում, ինչպիսին են սոցիալական շերտավորումը և սոցիալական ցանցային վերլուծությունը: Արդյունքում վերջերս ասպարեզում քանակական սոցիոլոգների ներհոսք նկատվեց: Այսպիսով, այժմ աճում է մշակույթի սոցիոլոգների խմբերը, որոնք իրականում մշակութային սոցիոլոգներ չեն: Այդ գիտնականները ժխտում են մշակութային սոցիոլոգիայի ցրված հետժամանակակից ասպեկտները և փոխարենը տեսական աջակցում են փնտրում սոցիալական հոգեբանության և ճանաչողական գիտության ավելի գիտական ճյուղում:

Վաղ շրջանի հետազոտողները և մշակութային սոցիոլոգիայի զարգացումը խմբագրել

Մշակույթի սոցիոլոգիայն առաջացել է սոցիոլոգիայի (ինչպես ձևավորել էին վաղ շրջանի տեսաբանները ինչպիսիք են Մարքսը[33],Դուրկխեիմը և Վեբերը) միջև տրամախաչումից մարդաբանություն գիտակարգի աճման հետ զուգահեռ, որտեղ հետազոտողները ուղի հարթեցին էթնոգրաֆիկ ռազմավարության համար, նկարագրելով և վերլուծելով աշխարհի մշակույթների բազմազանությունը: Այս ասպարեզի վաղ շրջանի զարգացման ժառանգության մի մասը երկարում է մեթոդներում (մշակութային սոցիոլոգիական հետազոտությունը որակական է), տեսություններում (սոցիոլոգիայի քննադատական մոտեցումների բազմազանությունը կենտրոնական է ընթացիկ հետազոտական համայնքների համար) և ասպարեզի նյութական կենտրոնացման մեջ: Օրինակ` փոփ մշակույթի, քաղաքական մշակույթի և սոցիալական դասի հարաբերությունները այս ասպարեզի վաղ շրջանի և տևական ժամանակվա առարկան էին:

Մշակութաբանություն խմբագրել

Միացյալ Թագավորությունում սոցիոլոգները և այլ գիտնականներ, որոնք ազդեցություն էին կրել այնպիսի մարքսիստներից, ինչպիսիք են Ստուարտ Հոլը (1932–2014) և Ռեյմոնդ Ուիլյամսը (1921–1988) սկիզբ դրեցին մշակութաբանությանը: Հետևելով 19-րդ դարի ռոմանտիկներին` նրանք նույնականացնում էին "մշակույթը" ապրանքի սպառման և ժամանցային զբաղմունքների (արվեստ, երաժշտություն, ֆիլմ, սնունդ, սպորտ և հագուստ) հետ: Նրանք տեսնում էին սպառման և ժամանցի օրինակները որպես սահմանված արտադրանքի հարաբերություններ, որոնք տանում էին դեպի դասերի հարաբերությունների և կազմակերպաման արտադրանքի վրա կենտրոնացումը.[34][35]:

Միացյալ Նահանգներում մշակույթի ուսումնասիրությունները մեծամասամբ կենտրոնանում են փոփ մշակույթի ուսունասիրության, այսինքն` մասսայական արտադրանքի սպառողի և ժամանցային ապրանքների հասարակակն նշանակությունների վրա: Ռիչարդ Հոգարթը առաջարկեց եզրույթը 1964 թվականին, երբ նա հիմնեց Մշակութային ուսումնասիրության ժամանակակից կենտրոն կամ ՄՈւԺԿ Բիրմինգեմում[36]: Այն ժամանակվանից այն սկսվեց ասոցացվել Ստյուարտ Հոլի հետ [37], ով փոարինեց Հոգարթին տնօրենի պաշտոնում[38]: Մշակութային ուսումնասիրությունները այս իմաստով կարող են դիտարկվել որպես սպառողականության բարդությունների սահմանափակ կենտրոնացում, որը պատկանում է ավելի լայն մշակույթին, օրինակ` "արևմտյան քաղաքակրութությանը" կամ "համաշխարհայնացմանը":

Սկսած 1970-ականներից Ստյուարտ Հոլի նախաձեռնող աշխատանքը իր գործընկերներ Պոլ Ուիլիսի, Դիք Հեբդիջի, Թոնի Ջեֆերսոնի և Էնջելա Մաքրոբիի հետ միասին ստեղծեց միջազգային մտավոր շարժում: Երբ ասպարեզը զարգացավ, այնս սկսեց միավորվել քաղաքական տնտեսությունը, շփումը, սոցիոլոգիան, սոցիալական տեսությունը, գրական տեսությունը, մեդիա տեսությունը, ֆիլմերի/տեսանյութերի ուսումնասիրումը, մշակութային մարդաբանությունը, փիլիսոփայությունը, թանգարանային ուսումնասիրումը և արվեստի պատմությունը` ուսումնասիրելու համար մշակութային երևույթները և մշակութային տեսքստերը: Այս ասպարեզում հետազոտողները հաճախ կենտրոնանում են նրա վրա, թե ինչպես են որոշ երևույթներ վերաբերում գաղափարախոսությանը, ազգությանը, էթնիկ պատկանելությանը, սոցիալական դասերին և/կամ գենդերին[39]: Մշակույթի ուսումնասիրումը զբաղվում է ամենօրյա կյքնի նշանակությամբ և գործունեություններով: Այդ գործունեությունները ընդգրկում են մարդկանց` որոշակի գործողություններ (հեռուստացույց դիտելը կամ ճաշելը) կատարելու ձևերը տվյալ մշակույթում: Այն նաև ուսումնասիրում է տարբեր օբյեկտների և գործունեությունների մարդկանց կողմից վերագրվող նշանակությունները: Մշակույթը հատկապես ներառում է այն նշանակություններն ու գործունեությունները, որոնք պատճառից անկախ են տեղի ունեցել: Հասարակական հեռանկարները դիտարկելու նպատակով հեռուստացույց դիտելը չպետք է մշակույթ համարվի, մինչև կվերաբերի ինքնին հեռուստատեսության մեդիային, որը կարող էր ընտրվել ըստ մշակույթի: Սակայն դպրոցականները, որոնք դպրոցից հետո իրենց ընկերների հետ հեռուստացույց են դիտում`"հետ չմնալու" համար, անշուշտ վկայում է այն մասին, որ այս գործունեության մեջ որևէ մեկի մասնակցության հիմնավոր պատճառ չկա:

Մշակութային ուսումնասիրության համատեքստում տեքստի գաղափարը ներառում է ոչ միայն գրավոր լեզուն, այլև ֆիլմերը, նկարները, նորաձևությունը և սանրվածքները. մշակութային ուսումնասիրության տեքստերը ընդգրկում են մշակույթի բոլոր նշանակալից արտեֆակտները[40]: Նման ձևով գիտակարգը ընդլայնում է "մշակույթի" կոնցեպտը: Մշակութային ուսումնասիրությունների հետազոտողի համար "մշակույթը" ներառում է ոչ միայն ավանդական բարձր մշակույթը (իշխող հասարակակն խմբի մշակույթը)[41] և փոփ մշակույթը, այլև ամենօրյա նշանակություններն ու գործունեությունները: Վերջին երկուսը իրականում դարձել են մշակութային ուսումնասիրությունների հիմնական կենտրոնացման առարկան: Հետագա և վերջին մոտեցումը համեմատական մշակութային ուսումնասիրությունն է, հիմնված համեմատական գրականության և մշակութային ուսումանսիրությունների գիտակարգերի վրա[42]:

Միացյալ նահանգների և Միացյալ թագավորության գիտնականները 1970-ականների վերջից զարգացրել են մշակութային ուսումնասիրությունների զանազան տարբերակներ: Մշակութային ուսումնասիրությունների բրիտանական տարբերակը ծագել է 1950-1960-ականներին, հիմնականում Րիչարդ Հոգարթի, Ե.Պ. Թոմփսընի և Ռայմոնդ Ուիլիամսի , իսկ ավելի ուշ Ստյուարտ Հոլի և Բիրմինգեմի համալսարանում Մշակութային Ուսումնասիրությունների Ժամանակակից կենտրոնի այլ գիտնականների ազդեցության ներքո: Այն ներառում էր քաղաքական, ձախ թևի հայացքներ և կապիտալիստական մշակույթի քննադատություններ: Այն փոխառել է "մշակութային արդյունաբերության" (զանգվածային մշակույթի) Ֆրանկֆուրտի դպրոցի քննադատության որոշ գաղափարներ: Այն նկատվում է մշակութային ուսումնասիրության վաղ շրջանի բրիտանացի գիտնականների աշխատություններում. տե'ս օրինակ Ռայմոնդ Ուիլիամսի, Ստյուարտ Հոլի, Պոլ Ուիլիսի և Պոլ Գիլրոյի աշխատանքները:

Միացյալ նահանգներում Լինդլոֆն ու Թայլըրը գրում են`"Մշակութային ուսումնասիրությունը հիմնված են պրագմատիկ, լիբերալ-պլյուրալիստական ավադույթների վրա"[43]: Մշակութային ուսումնասիրությունների ամերիկյան տարբերակը սկզբից ավելի շատ վերաբերում էր լսարանի սուբյեկտիվ և համապատասխան կողմերի պատճառները հասկանալուն և զանգվածային մշակույթի օգտագործմանը, օրինակ մշակութային ուսումնասիրությունների ամերիկյան կողմնակիցները գրում էին ֆէնդոմի ազատականացնող կողմերի մասին: Ամերիկյան և բրիտանական շերտերի միջև տարբերությունը, սակայն, այժմ վերացել է: Որոշ հետազոտողներ, հատկապես մշակութային ուսումնասիրությունների բրիտանական վաղ շրջանում, ասպարեզի համար կիրառում էին մարքսիստական մոդելը: Այս մտածելակերպը որոշ ազդեցություն է կրում Ֆրանկֆուրի դպրոցից, սակայն ավելի մեծ է ստրուկտուրալիստական մարքսիզմի ներկայացուցիչ Լուի Ալթուսըրի և այլոց ազդեցությունը: Օրթոդոքս մարքսիսզմի գլխավոր մոտեցումը կենտրոնացված է նշանակության արտադրության վրա: Այս մոդելը ենթադրում է մշակույթի զանգվածային արտադրություն և նույնականացնում է ուժը որպես, մի երևույթ, որը մշակութային արտեֆակտների արտադրման հետ միասին է: Մարքսիստական տեսանկյունից, նրանք, ովքեր վերահսկում են արտադրանքի միջոցները (տնտեսական բազան), էականապես վերահսկում են մշակույթը: Մշակութային ուսումնասիրությունների այլ մոտեցումներ, օրինակ՝ այս ասպարեզի ֆեմինիստական մշակութային ուսումնասիրությունները և ավելի ուշ ամերիկյան զարգացումները հեռու են մնում այս տեսանկյունից: Նրանք քննադատում են նշանակության միակ և դոմինանտ լինելու մարքսիստական պնդումը, որը ընդունում են բոլորը ցանկացած նշակութային արտադրանքի համար: Ոչ մարքիստական մոտեցումները ենթադրում են մշակութային արտեֆակտների սպառման տարբեր եղանակներ, որոնք ազդում են արտադրանքի նշանակության վրա: Այս տեսանկյունը գալիս է Doing Cultural Studies: The Story of the Sony Walkman (by Paul du Gay et al.),[44] գրքից, որը փնտրում է այն գաղափարը, որ նրանք, ովքեր արտադրում ենք ապրանքը վերահսկում են մարդկանց կողմից դրանց վերագրվող մշանակությունները: Ֆեմինիստական մշակութային վերլուծաբան, տեսաբան և արվեստի պատմաբան Գրիզելդա Պոլոքը իր ներդրումն է ունեցել մշակութային ուսումնասիրություններում արվեստի պատմության և հոգեբանական վերլուծության տեսանկյունից: Գրող Յուլիյա Կրիստեվան դարի շրջադարձային այն ազդեցիկ մարդկանցից է, ով իր ներդրումն է ունեցել մշակութային ուսումնասիրությունների վրա արվեստի և ֆրանսիական ֆեմինիզմի հոգեբանական վերլուծության ասպարեզում:

Պետրակիսը և Կոստիսը (2013) բաժանում են մշակութային ֆոնային փոփոխականները երկու հիմնական խմբի[45]`

  1. Առաջին խմբի մեջ են մտնում փոփոխականները, որոնք ներկայացնում են հասարակությունների "արտադրողականության կողմնորոշումը"`ներկայացուցչական կողմոնորշում, ապագայի կողմնորոշում, հաստատակամություն, էներգետիկ հեռավորություն և անորոշությունից խուսափում:
  2. Երկրորդի մեջ են մտնում այն փոփոխականները, որոնք ներկայացնում են հասարակությունների "սոցիալական կողմնորոշումը", այսինքն` նրանց անդամների վերաբերմունքը և կենսակերպը: Այս փոփոխականները ներառում են գենդերային հավասարությունը, ինստիտուցիոնալ կոլեկտիվիզմը, ներխմբային կոլեկտիվիզմը և մարդկային կողմնորոշումը:

2016 թվականին Ռեյն Ռոդը առաջարկեց մշակույթի նոր մոտեցում: Նա սահմանում է մշակույթը որպես ռեսուրսների գումար, որոնք հասանելի են մարդկանց` իրենց աշխարհը իմաստավորելու համար, և առաջարկում է երկկողմանի մոտեցում, միավորելով տեքստի ուսումնասիրությունը (շրջանառությայ մեջ գտնվող բոլոր հստակեցված նշանակությունները) և մշակութային գործունեությունները (բոլոր կրկնվող գործողությունները, որոնք ներառում են արտադրությունը, նշանակությունների տարածումն ու փոխանցումը), այսպիսով հնարավոր դարձնելով վերակապակցել մշակույթի մարդաբանական և սոցիոլոգիական ուսումանսիրությունը տեքստային տեսության ավանդույթի հետ միասին:


Notes խմբագրել

  1. 1,0 1,1 Macionis, John J; Gerber, Linda Marie (2011). Sociology (English). Toronto: Pearson Prentice Hall. էջ 53. ISBN 978-0-13-700161-3. OCLC 652430995. Արխիվացված է օրիգինալից August 18, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Cicéron, Marcus Tullius Cicero; Bouhier, Jean (1812). Tusculanes (French). Nismes: J. Gaude. էջ 273. OCLC 457735057.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Velkley, Richard L (2002). «The Tension in the Beautiful: On Culture and Civilization in Rousseau and German Philosophy». Being after Rousseau: philosophy and culture in question (English). Chicago: University of Chicago Press. էջեր 11–30. ISBN 978-0-226-85256-0. OCLC 47930775.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Sorrells, Kathryn (2015). Intercultural Communication: Globalization and Social Justice. Los Angeles: Sage. ISBN 978-1-4129-2744-4.[Հղում աղբյուրներին]
  5. James, Paul; Magee, Liam; Scerri, Andy; Steger, Manfred (2015). Urban Sustainability in Theory and Practice: Circles of Sustainability (անգլերեն). London: Routledge. էջ 53. ISBN 978-1-138-02572-1. OCLC 942553107. Արխիվացված է օրիգինալից June 26, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Meaning of "culture"». Cambridge English Dictionary (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից August 15, 2015-ին. Վերցված է July 26, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Pyszczynski, Tom; Solomon, Sheldon; Greenberg, Jeff (2015). Thirty Years of Terror Management Theory. Advances in Experimental Social Psychology (անգլերեն). Vol. 52. էջեր 1–70. doi:10.1016/bs.aesp.2015.03.001. ISBN 978-0-12-802247-4. Արխիվացված է օրիգինալից September 15, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Greenberg, Jeff; Koole, Sander L.; Pyszczynski, Tom (2013). Handbook of Experimental Existential Psychology (անգլերեն). Guilford Publications. ISBN 978-1-4625-1479-3.
  9. Lind, J.; Lindenfors, P.; Ghirlanda, S.; Lidén, K.; Enquist, M. (2013-05-07). «Dating human cultural capacity using phylogenetic principles». Scientific Reports (անգլերեն). 3 (1): 1785. doi:10.1038/srep01785. ISSN 2045-2322. PMC 3646280. PMID 23648831. Արխիվացված է օրիգինալից October 2, 2016-ին. Վերցված է May 23, 2018-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 Panikkar, Raimon (1991). Pathil, Kuncheria (ed.). Religious Pluralism: An Indian Christian Perspective. ISPCK. էջեր 252–99. ISBN 978-81-7214-005-2. OCLC 25410539.
  11. Rein, Raud (2016-08-29). Meaning in Action: Outline of an Integral Theory of Culture. Cambridge: Polity. ISBN 978-1-5095-1124-2. OCLC 944339574.
  12. Chigbu, Uchendu Eugene (2015-07-03). «Repositioning culture for development: women and development in a Nigerian rural community». Community, Work & Family. 18 (3): 334–50. doi:10.1080/13668803.2014.981506. ISSN 1366-8803.
  13. O'Neil, Dennis (2006). «Culture Change: Processes of Change». Culture Change. Palomar College. Արխիվացված է օրիգինալից October 27, 2016-ին. Վերցված է October 29, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Pringle, Heather (November 20, 1998). «The Slow Birth of Agriculture». Science (անգլերեն). 282 (5393): 1446. doi:10.1126/science.282.5393.1446. ISSN 0036-8075. Արխիվացված է օրիգինալից August 7, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Kant, Immanuel. 1784. "Answering the Question: What is Enlightenment?" (German: "Beantwortung der Frage: Was ist Aufklärung?") Berlinische Monatsschrift, December (Berlin Monthly)
  16. Eldridge, Michael. «The German Bildung Tradition». UNC Charlotte. Արխիվացված է օրիգինալից January 23, 2009-ին. Վերցված է 2017-05-29-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Underhill, James W. (2009). Humboldt, Worldview, and Language. Edinburgh: Edinburgh University Press.
  18. Köpping, Klaus-Peter (2005). Adolf Bastian and the psychic unity of mankind. Lit Verlag. ISBN 978-3-8258-3989-5. OCLC 977343058.
  19. Ellis, Ian. «Biography of Adolf Bastian, ethnologist». Today in Science History. Արխիվացված է օրիգինալից August 6, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Liron, Tal (2003). Franz Boas and the discovery of culture (PDF) (Thesis) (English). OCLC 52888196. Արխիվացված է օրիգինալից (PDF) January 2, 2017-ին. Վերցված է October 30, 2016-ին. {{cite thesis}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. 21,0 21,1 Arnold, Matthew (1869). «Culture and Anarchy». Արխիվացված է օրիգինալից January 6, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Williams (1983), p. 90. Cited in Roy, Shuker (1997). Understanding popular music. Routledge. էջ 5. ISBN 978-0-415-10723-5. OCLC 245910934. argues that contemporary definitions of culture fall into three possibilities or mixture of the following three:
    • "a general process of intellectual, spiritual, and aesthetic development"
    • "a particular way of life, whether of a people, period, or a group"
    • "the works and practices of intellectual and especially artistic activity".
  23. Bakhtin 1981, p. 4
  24. McClenon, pp. 528–29
  25. Angioni, Giulio (1973). Tre saggi sull'antropologia dell'età coloniale. OCLC 641869481. Արխիվացված է օրիգինալից September 5, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. Կաղապար:Oxford Dictionaries
  27. Fernandez, James W.; Hanchett, Suzanne L.; Jeganathan, Pradeep; Nicholas, Ralph W.; Robotham, Donald Keith; Smith, Eric A. (August 31, 2015). «anthropology | Brittanica.com». Brittanica.com. Encyclopedia Brittanica. Արխիվացված է օրիգինալից October 30, 2016-ին. Վերցված է October 30, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «What is Anthropology? – Advance Your Career». American Anthropological Association. Արխիվացված է օրիգինալից October 26, 2016-ին. Վերցված է October 30, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. Haviland, William A.; McBride, Bunny; Prins, Harald E.L.; Walrath, Dana (2011). Cultural Anthropology: The Human Challenge. Wadsworth/Cengage Learning. ISBN 978-0-495-81082-7. OCLC 731048150.
  30. Lindström, Martin (2016). Small data : the tiny clues that uncover huge trends. London: St. Martin's Press. ISBN 978-1-250-08068-4. OCLC 921994909.
  31. Simmel, Georg (1971). Levine, Donald N (ed.). Georg Simmel on individuality and social forms: selected writings. Chicago: University of Chicago Press. էջ xix. ISBN 978-0-226-75776-6. Արխիվացված է օրիգինալից September 12, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. Sokal, Alan D. (June 5, 1996). «A Physicist Experiments with Cultural Studies». Lingua Franca. Արխիվացված է օրիգինալից March 26, 2007-ին. Վերցված է October 28, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն) Physicist Alan Sokal published a paper in a journal of cultural sociology stating that gravity was a social construct that should be examined hermeneutically. See Sokal affair for further details.
  33. Berlin, Isaiah; Ryan, Alan (2002). Karl Marx: His Life and Environment (English). New York: Oxford University Press. էջ 130. ISBN 978-0-19-510326-7. OCLC 611127754.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Williams, Raymond (1983). «Keywords: A Vocabulary of Culture and Society» (English). New York: Oxford University Press: 87–93, 236–38. Արխիվացված է օրիգինալից September 12, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Berger, John (1972). Ways of seeing (English). Peter Smithn. ISBN 978-0-563-12244-9. OCLC 780459348. Արխիվացված է օրիգինալից September 12, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Studying Culture – Reflections and Assessment: An Interview with Richard Hoggart». Media, Culture, and Society. 13.
  37. Adams, Tim (September 23, 2007). «Cultural hallmark». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված է օրիգինալից October 31, 2016-ին. Վերցված է October 30, 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. James, Procter (2004). Stuart Hall. Routledge. ISBN 978-0-415-26267-5. OCLC 318376213.
  39. Sardar, Ziauddin; Van Loon, Borin; Appignanesi, Richard (1994). Introducing Cultural Studies. New York: Totem Books. ISBN 978-1-84046-587-7. OCLC 937991291.
  40. Fiske, John; Turner, Graeme; Hodge, Robert Ian Vere (1987). Myths of Oz: reading Australian popular culture (English). London: Allen and Unwin. ISBN 978-0-04-330391-7. OCLC 883364628.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. Bakhtin, Mikhail Mikhaĭlovich; Holquist, Michael (1981). The dialogic imagination four essays (English). Austin: University of Texas Press. էջ 4. OCLC 872436352.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Comparative Cultural Studies». Purdue University Press (անգլերեն). 2015. Արխիվացված է օրիգինալից August 5, 2012-ին. Վերցված է October 30, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  43. Lindlof, Thomas R; Taylor, Bryan C (2002). Qualitative Communication Research Methods (2nd ed.). Sage. էջ 60. ISBN 978-0-7619-2493-7. OCLC 780825710.
  44. du Gay, Paul, ed. (1997). Doing Cultural Studies: The Story of the Sony Walkman. Sage. ISBN 978-0-7619-5402-6. OCLC 949857570.
  45. Petrakis, Panagiotis; Kostis, Pantelis (2013-12-01). «Economic growth and cultural change». The Journal of Socio-Economics. 47: 147–57. doi:10.1016/j.socec.2013.02.011. Արխիվացված է օրիգինալից January 17, 2017-ին. Վերցված է May 29, 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)