Քրք
Մակերես405,78


Քրք (խորվ.՝ Krk, իտալ.՝ Veglia, լատին․՝ Curicta) — կղզի Խորվաթիայի հյուսիսային մասում, Քվարներ ծոցի Դալմատինյան ափի մոտ:

ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Կղզու մակերեսը՝ 405,78 կմ²: Քրք, Ադրիատիկի խոշորագույն կղզի Ցրեսի հետ: Սահմանումը, թե որն է այս կղզիներից մեծ դժվար է, քանի որ նրանց մակերեսները գրեթե հավասար են: Որոշ տվյալների համաձայն Քրքի մակերեսը 408 կմ²[1] է և այնուամենայնիվ Ցրեսից քիչ մեծ: Կղզու բնակչության թվաքանակը կազմում է 17 860 մարդ: Ամենաբարձր կետը` Օբզով լեռ (568 մ): Քրք կղզին բաժանված է դալմատինյան ափից նեղուցով, որով անցնում է Քրքի կամուրջը, 1430 մ երկարությամբ: Ամենաշատ բնակչությամբ բնակավայրերն են` Քրքի քաղաքները (5491 բնակիչ), Օմիշալ (2998), Մալինսկա-Դուբաշնիցա (2726), Պունատ (1876), Դոբրին (1970), Բաշկա (1554): Քրք քաղաքը գտնվում է կղզու հարավ-արևմտյան մասում:

Պատմություն խմբագրել

Կղզին բնակեցված էր շատ հնուց: Հռոմեական ժամանակշրջանում բազում բնակավայրեր են կառուցվել, որոնց տեղերում հիմա կղզու քաղաքներն են: 7-րդ դարում կղզի եկան սլովենացիները: Միջնադարում կղզին անցավ Վենետիկի հսկողության տակ, իսկ Վենետիկի անկումից հետո` 1797 թվականին անցավ Ավստրիային: Կարճ ժամանակահատվածից հետո ֆրանսիացիների տիրապետությանը` 1815 թ. Քրքը Դալմատինյան ափի հետ նորից անցավ Ավստրիային: 1918-1921 թթ. կղզին օկուպացրին իտալացիները: Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն դարձավ Սերբերի, Խորվաթների և Սլավոնների թագավորության մաս, ինչից հետո կազմավորվեց Հարավսլավիայի թագավորությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՀՍՖՀ-ի կազմի մեջ: Կազմալուծումից հետո՝ 1990թ. կղզին դարձավ անկախ Խորվաթիայի մաս:

  1. ref>Словарь современных географических названий</ref