Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 49
Հաշվապահական հաշվետվությունները կազմակերպությունների գործունեությունը բնութագրող ցուցանիշների ամփոփ համակարգ են, որոնք տեղեկատվության արտաքին և ներքին օգտագործողներին հնարավորություն են տալիս գնահատելու դրանց գործունեության արդյունքները[1]:
Հաշվետվության հասկացությունը
խմբագրելՀաշվապահական հաշվետվությունը բովանդակում է անհրաժեշտ տեղեկություններ տվյալ կազմակերպության աշխատանքի հիմնական բնագավառների` արտադրանքի թողարկման և իրացման, սեփական կապիտալի փոփոխությունների, դրամական հոսքերի, ֆինանսական դրության, հաշվային քաղաքականության և այլնի վերաբերյալ: Հաշվետվության վերլուծությունը կարևոր է կազմակերպության գործունեության արդյունքները ուսումնասիրելու, դրա զարգացման ընթացքի վրա դրականորեն ներգործելու և հետագա զարգացման ուղղությունը ճիշտ որոշելու համար: Հաշվապահական հաշվետվությունները պետք է լինեն ճշմարիտ, լրիվ, կազմվեն և ներկայացվեն ժամանակին, լինեն պարզ ու մատչելի:
Հաշվապահական հաշվետվությունները ըստ ընդգրկման ժամանակաշրջանի, լինում են միջանկյալ և տարեկան: Միջանկյալ հաշվետվությունները կազմվում են ամիսը, եռամսյակը մեկ անգամ, իսկ տարեկան հաշվետվւթյունը՝ յուրաքանչյուր տարվա վերջում և ընդգրկում է տվյալ կազմակերպության ամբողջ տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը:
Հաշվապահական հաշվետվությունները, ելնելով ցուցանիշների ընդհանրացման աստիճանից, լինում են սկզբնական և ամփոփ: Սկզբնական հաշվետվեւթյունը կազմվում է ինքնուրույն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպույունում, իսկ ամփոփ հաշվետվությունը՝ միավորումներում, գերատեսչություններում, նախարարություններում՝ նրանց համակարգի մեջ մտնող կազմակերպությունների սկզբնական հաշվետվությունների խմբավորման միջոցով և ընդհանրացնում է այդ գերատեսչությունների համակարգի մեջ մտնող կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությունը միասին վերցրած: Ամփոփ հաշվետվությունները անվանում են նաև համախմբված հաշվետվություններ:
Հաշվապահական հաշվետվությունները լինում են. կառավարչական հաշվառման հաշվետվություններ, ֆինանսական հաշվետվություններ:
Կառավարչական հաշվառման հաշվետվություններ
խմբագրելԿառավարչական հաշվառման հաշվետվությունների միջոցով ներկայացվում են.
- հաշվետու ժամանակաշրջանի ծախսերի նախահաշվի կատարումը,
- թողարկված պատրաստի արտադրանքի տեսականու կալկուլյացիան և շահութաբերությունը՝ ըստ արտադրատեսակների,
- հաշվետու ժամանակաշրջանի ծախսերի փոփոխությունները և այլն:
Կառավարչական հաշվառման հաշվետվությունների ցուցանիշները համարվում են առևտրային գաղտնիք և ենթակա չեն հրապարակման:
Ֆինանսական հաշվետվություններ
խմբագրելՀաշվետվությունը կազմակերպության անցած ժամանակահատվածի աշխատանքի պայմաններն ու արդյունքները բնութագրող ցուցանիշների համակարգ է[2]: Ըստ էության այն որոշակի ժամանակահատվածում կազմակերպության ու դրա ենթաբաժինների վիճակի ու դրա գործունեության արդյունքների ամփոփ տվյալների համառոտ դուրս բերումն է ընթացիկ հաշվառման տվյալներից[3]:
Կազմելու ձևը
խմբագրելՖինանսական հաշվետվությունը կազմում են իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունները, անկախ սեփականության ձևից:
Ֆինանսական հաշվետվությունների փաթեթը ընդգրկում է հաշվապահական հաշվեկշիռը, ֆինանսական արդյունքների, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններն ու փաստացի շահութահարկի հաշվարկը: Բացի այդ ընդգրկում է ֆինանսական հաշվետվության արժանահավատությունը հաստատող աուդիտորական եզրակացությունը և բացատրագիր:
Տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ են ներառվում՝
- Հաշվապահական հաշվեկշիռը՝ Ձև №1
- Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը՝ Ձև №2
- Սեփական կապիտալում փոփոխություների մասին հաշվետվությունը՝ Ձև №3
- Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը՝ Ձև №4
- Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ՝ Ձև №5
Կազմման փուլերը
խմբագրելՀաշվապահական հաշվառման գործընթացը բաղկացած է 4 հիմնական փուլերից: Առաջին փուլում փաստաթղթավորվում է տարբեր տնտեսական փաստեր: Երկրորդ փուլում հաշվային տվյալները դասակարգվում և ամփոփվում են՝ արտացոլելով հաշվապահական հաշվառման հաշիվներում: Երրորդ փուլում ձևավորվում են հաշվետվական ձևերը: Եզրափակիչ փուլում իրականացվում է կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծությունը:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Аверчев, И.В. (2011). МСФО. 1000 примеров применения. Рид Групп. էջ 992. ISBN 978-5-4252-0230-7.
{{cite book}}
: Unknown parameter|место=
ignored (օգնություն); Unknown parameter|страницы=
ignored (օգնություն) - ↑ Принципы подготовки и составления финансовой отчётности КМСФО ╖ 12
- ↑ SFAC No. 1-Objectives of Financial Reporting by Business Enterprises
Աղբյուրներ
խմբագրել- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Հաշվապահական Հաշվառում, ԵՐԵՎԱՆ 2009