Annie-Art/Ավազարկղ 28
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հաճարածաղկավորներ
Ընտանիք Հաճարազգիներ
Ցեղ Հաճարենի
Տեսակ Հաճարենի անտառային
Լատիներեն անվանում
F silvatica L


Հաճարենի անտառային (լատին․՝ F silvatica L), Հաճարազգիներ ընտանիքի, Հաճարենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ծառեր են` մինչև 30 (երբեմն` 50) մ բարձրությամբ, ձվաձև հզոր սաղարթով և հորիզոնական ուղղությամբ դասավորված տերևներով: Անտառային խիտ տնկարկներում բունը ուղիղ է և գլանաձև, գետնից բավականին բարձր տեղադրված սաղարթով: Երիտասարդ բնի վրա կեղևը մոխրագորշավուն է, ծեր ծառերի վրա մոխրագույն, հաճախ` թեփուկավոր, հարթ և բարակ: Երիտասարդ ընձյուղները բաց շագանակագույն են, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ՝ մերկ: Բողբոջները իլիկաձև են, մինչև 2 սմ երկարությամբ, սրածայր: Բացվում են ապրիլի սկզբին: Տերևները էլիպսաձև են, հիմքում և գագաթում սեղմված, 4 — 10 սմ երկարությամբ և 2,5—6 սմ լայնությամբ, եզրերը թեթևակի ալիքավոր, նոսր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ և փայլուն, ներքևից ավելի բաց գույնի, նոր բացված տերևները մետաքսյա աղվամազապատ են, ավելի ուշ՝ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, թարթիչավոր: Աշնանը սկզբում ստանում են դեղին, այնուհետևգորշ գունավորում: Տերևակոթունները մազմզուկապատ են 0,5— 1 սմ երկարությամբ: Առէջային ծաղիկների ծաղկապատը ձագարազանգականման է, գծանման կամ գծաբլթակավոր, 2,5 —5,0 մմ երկարությամբ, եզրերին սպիտակ մազմզուկներով: Առէջները 4 — 15 հատ են: Պտղագավաթի կողմնային տերևիկները մախաթանման են, կոթունը՝ մազմզուկապատ, 0,8 —1,8 սմ երկարությամբ: Ընկուզիկները 3 անկյունանի են, 1—1,6 սմ երկարությամբ, հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին:

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է համարյա ողջ Արևմտյան Եվրոպայում, արևելքում հասնելով մինչև Ղրիմի հարավային ափերը: Լայնասաղարթ անտառների գոտու բնորոշ ծառատեսակ է: Առաջացնում է հսկայածավալ մաքուր և խառը անտառներ՝ կաղնու, եղևինի և այլ ծառատեսակների հետ միասին: ՍՍՃՄ-ում այս հաճարենու անտառները տարածված են Ղրիմում, արևմտյան Ուկրաինայում, Բելոռուսիայում, Կալինինգրադի մարզում: Ալպյան լեռներում հաճարենու անտառները հանդիպում են մինչև 1300 — 1500 մ բարձրության վրա:

 
Հաճարենու տապակած ընկույզները

Կիրառություն խմբագրել

Ունի հսկայական անտառտնտեսական և արդյունաբերական նշանակություն: Արմատային մացառներ չի տալիս: Արևելյան հաճարենու հետ համեմատած ավելի ցրտադիմացկուն է, երբեմն աճում է ավելի աղքատ ու քարքարոտ հողերում: Ճողի գերխոնավացումը և հաճախակի ողողումները վատ է տանում:

Ծանոթագրություններ խմբագրել