Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 27
Annie-Art/Ավազարկղ 27 |
---|
Աբել Գանս (ֆր.՝ Abel Gance, 1889 թվականից հոկտեմբերի 25, Փարիզ - 1981 թվական նոյեմբերի 10), ֆրանսիացի կինոռեժիսոր, դերասան:
Կենսագրություն
խմբագրելՆա հարուստ բժիշկ Աբել Ֆլամանտի և Ֆրանսուազ Պերետոնի ապօրինի որդին է: Մայրը ամուսնացած էր Ադոլֆ Գանսի հետ: Մինչև թատրոնի և կինոյի կարիերան կառուցելը Գանսը աշխատում էր որպես փաստաբանի օգնական: 1908 թվականից Աբել Գանսը ելույթներ էր ունենում թատրոնում (Փարիզ, Բրյուսել): Գրել է երկու ողբերգություն: Կինոյում առաջին անգամ ելույթ ունեցավ 1909 թվականին որպես դերասան Մոլիեր ֆիլմում: Գրել է «Մատը ստեղնաշարին» գիրքը: Հետո սկսում է սցենարներ հորինել: Առաջին նկարը՝ «Պատնեշ» (La Digue) նկարահանել է 1911 թվականին: Այդ ժամանակ Գանսը գրել է սցենար և օգտագործել է աղավաղող ոսպնյակներ և հայելիներ տեսողական խաբկանքի տպավորության համար: 1915 թվականին նկարել է կարճամետրաժ «Բժիշկ Տյուբայի խելագարությունը» ֆիլմը՝ գիտնականի ցնորք զգայապատրանքների մասին: Նաև նա շարունակեց ստեղծել ֆիլմեր և փորձեր անել լուսավորության, մոնտաժի և տեսախցիկի հետ: Այդ ֆիլմի ձախողումից հետո թողարկեց ևս տասնյակ պատկերներ, այդ թվում բազմասերիանոց ֆիլմ՝ «Բարբարոսսա»: Եղել է Մաքս Լինդերի խաղընկերը շատ ֆիլմերում: 1910 թվականին սցենար է գրում Լուի Ֆեյադի, Ալբեր Կապելլանու, Կամիլլա դե Մարլոնի համար: 1914 թվականին մոբիլիզացված է բանակ: Նկարահանում էր պրոպագանդիստական ֆիլմեր («Պադդիի հերոսությունը» (1915), «Ստրասը և ընկերությունը» (1915), «Մահացու գազեր» (1916)): Ավելի նշանակալից ֆիլմ, որը նկարահանվել է 1917 թվականից հետո կարելի է համարել «Վշտացող մայրը (Mater Dolorosa)»-ը, «Տասներորդ սիմֆոնիա»-ն, «Ես մեղադրում եմ», «Ակ»-ը: 1927 թվականին դնում է «Նապոլեոն»-ը, որտեղ ինքն է խաղում Սեն-Ժյուստի դերը: Ֆիլմը մտածված է ինչպես եռերգություն, բայց հաջորդ երկու մասերի համար Գանսը գտնում է միջոցներ: 1929 թվական՝ եռերգության երրորդ մասը դրված է Լուպ Պիկի կողմից. «Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում»: 1936 թվականին եղել է նրա հնչյունավորումը, իսկ 1971 թվականին էկրան է դուրս եկել երկրորդ, լրացուցիչ խմբագրումը: Անգլիացի պաատմաբան Քևին Բրաունոլին հաջողվեց վերստեղծել ավելի լիարժեք տարբերակը, որը 1981 թվականին աղմկալից հաջողություն առաջացրեց Նյու-Յորքում: Քննադատողները հաճույքով ընգծում էին Գանսի ամբիվալենտական ստեղծագորությունները, որտեղ միասին են շքեղությունը և ողորմելիությունը, գոռոզությունը և քնարականությունը, բուռն ոգևորությունը և հասարակ սիմվոլիզմը, երևակայությունը և տեխնիկական հնարամտությունը, որոնք նա հաճախ չարաշահում էր: «Նորությունների առատությունը՝ էժանագին շաբլոնների և վատ համի հետ մի շարքում » (Լ. Մուսինակ) 1974 թվականի Գրան-Պրիի առաջին դափնեկիրը կինոյի բնագավառում Աբել Գանսը նվաճեց 1980 թվականին և պատվավոր «Սեզար» մրցանակը: «Ես մեղադրում եմ» ֆիլմի դուրս գալուց հետո Մուսսինակը գրեց որ նրան պետք է կամ լրիվությամբ ընդունել կամ լրիվությամբ մերժել:
ֆիլմագրություն
խմբագրել- 1911 — «Պատնեշ» / La Digue
- 1912 — Հետքեր առաստաղի վրա / Il y a des pieds au plafond
- 1912 — Փիլիսոփայական քար / La Pierre philosophe
- 1912 — Սարսափի դիմակը / Le Masque d’horreur
- 1912 — Սպիտակ սևամորթ / Le Negre blanc
- 1915 — Փլվածքների ծաղիկ / La Fleur des ruines
- 1915 — Բժիշկ Տյուբաի խելագարությունը / La Folie du docteur Tube
- 1915 — 10 ժամվա հանելուկը / L’Enigme de dix heures
- 1915 — Պադդիի հերոսությունը / L’Heroisme de Paddy
- 1915 — Ստրասը և ընկերությունը / Strass et Compagnie
- 1915 — Դրաման դ՛ Ակր պալատում / Un drame au château d’Acre
- 1916 — Ինչի մասին են պատմում ալիքները / Се que les flots racontent
- 1916 — Չափազանցում / Fioritures
- 1916 — Խելագարը ժայռից / Le Fou de la falaise
- 1916 — Շրջադիտակ / Le Périscope
- 1916 — Մահացու գազեր / Les Gaz mortels
- 1917 — Բարբարոսսա / Barberousse
- 1917 — Մահանալու վայր / La Zone de la mort
- 1917 — Ապրելու իրավունք / Le Droit à la vie
- 1917 — Վշտացող մայրը / Mater Dolorosa
- 1918 — Սե մարդը / Ecce Homo
- 1918 — Տասերորդ սիմֆոնիա / La Dixième Symphonie
- 1919 — Ես մեղադրում եմ / J’accuse
- 1923 — Ակ / La Roue
- 1924 — Օգնություն! / Au secours!
- 1927 — Նապոլեոն / Napoléonր
- 1928 — Ծովանկարներ և բյուրեղներ / Marines et cristeaux (к/м)
- 1931 — Աշխարհի վերջ / La fin du monde
- 1932 — Վշտացեղ մայրը / Mater Dolorosa
- 1933 — Դարբնոցի տերը / Le Maître de forges (совместно с Фернаном Ривером)
- 1934 — Կամելիաներով տիկինը / La Dame aux camélias (совместно с Фернаном Ривером)
- 1934 — Միմոս / Poliche
- 1935 — Ժերով Պերո, բարիկադ հերոս / Jérôme Perreau héros des barricades
- 1935 — Վեպ երիտասարդ, աղքատ մարդու մասին / Le Roman d’un jeune homme pauvre
- 1935 — Լուկրեցիա Բորջիա / Lucrece Borgia
- 1935 — Նապոլեոն / Napoléon
- 1937 — Բեթհովենի մեծ սերը / Un grand amour de Beethoven
- 1938 — Ես մեղադրում եմ / J’accuse
- 1938 — Կանանց գող / Le voleur de femmes
- 1939 — Լուիզա / Louise
- 1940 — Կորած դրախտ / Раradis perdu
- 1941 — Կույր Վեներա / Vénus aveugle
- 1943 — Կապիտան Ֆրակսաս / Le Capitaine Fracasse
- 1953 — Հուլիսի տասնչորս / Quatorze juillet
- 1955 — Նելսի աշտարակ / La tour de Nesle
- 1956 — Մաժիրամա / Magirama
- 1960 — Օստերլից / Austerlitz
- 1964 — Սիրանոն և Դ՛ Արտանան / Cyrano et d’Artagnan
- 1966 — Մարիա Թյուդոր / Marie Tudor (тв)
- 1971 — Բոնապարտը և հեղափոխեւթյունը / Bonaparte et la révolution
== Աղբյուրներ ==
խմբագրել- Կենսագրություն(ֆր.)
- Комаров В. История зарубежного кино. М.: Искусство, 1965. Том 1.