Մասնակից:Anjela Yeritsyan/Ավազարկղ
Կենսագրություն
խմբագրելՍիրակ Մելքոնյանը ծնվել է 1930[1] կամ 1931[2] թվականին Թեհրանում։ 1950-ական թվականներին եղել է ակտիվ նկարիչ, մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Թեհրանում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Տորոնտոյում, Մոնրեալում, Փարիզում և Գերմանիայում։ Նրա արվեստը գտնվում է մասնավոր և հանրային հավաքածուներում։ Նա գեղարվեստական գործունեության հետ համընթաց 50 տարի դասավանդել է ուսումնական կենտրոններում։ 3 տարի դասավանդել է Թեհրանի ակադեմիաներից մեկում։
Հայտնի արվեստի քննադատ Ալեն Բոսքուետը, տեսնելով Փարիզում Սիրաքի աշխատանքները, գրել է նրա մասին.
«Ամեն սերնդից կարելի է գտնել 3 կամ 4 արվեստագետների, ինչպիսին Մելքոնյանն է։ Նա ոչ ոքի չասաց ուշադրություն դարձրեք ինձ և նույնիսկ հակառակն էր անում։ Մենք վստահ չենք, թե ինչպես պետք է չափել նրան և թե ինչպես պետք է հասկանալ նրան։ Նա վեր է ամեն ինչից։ Ներկերի և վրձինների հարվածները վարպետորեն է արված, իսկ զգացմունքները վառ արտահայտված են։ Նրա հաշխատանքները զարմանալի են, օժտված են պարզությամբ և բարդությամբ»։[3] |
1974 թվականին Թեհրանում արժանանում է միջազգային ցուցահանդես մրցանակին։ Իրանի ժամանակակից արվեստագետներ, ինչպիսիք են Մարկոս Գրիգորյանը, Այդին Աղդաշլոն, միշտ զարմացել են Մելքոնյանի աշխատանքների խորը բովանդակության վրա։ Քղդաշլոն Սիրաքի արվեստանոցում լինելով և նրա հետ հանդիպելուց հետո գրում է, որ Մելքոնյանի աշխատանքները լինի դա մի փոքր ձեռքի չափի կտոր կամ պատի չափ, մատուցվում է վարպետորեն և անկեղծորեն։
2016 թվականի մարտի 3-ին Թեհրանում տեղի է ունեցել նրա ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են վերջին տարիների աշխատանքները։ 85-ամյա նկարչի համար դա ամենամեծ ձեռքբերումն է եղել։ Նկարները հիշեցնում են աստվածային աշխարհ, որտեղ նկարչի բնույթը այլ տիպի է[4]։
Գործունեություն
խմբագրելՀորիզոնական գծերի փոխարինել է գծագրերի կոպիտ էսքիզներով և կարևորել է մասնատված գծերը, որոնք զգալի տեղ են գրավում Սիրաքի աշխատանքներում։ Նա այն հանճարներից է, ով ցույց է տալիս բարդությունները, սակայն մի նոր միջոց առաջ բերելով՝ ուղղորդում է հեշտացված ճանապարհը։ Միշտ էլ դժվար է խոսել նրա աշխատանքների մասին, պարզապես պետք է խոսել մինչև աստիճանաբար գտնես ուղին, գտնես դեպի իրեն տանող ճանապարհը[5]։ Սիրաք Մելքոնյանը չի հիշեցնում ոչ մի ուրիշ սյուռեալիստների։ Նա ներկայացնում է նոր աշխարհ՝ բացառելով իրական աշխարհը, նվազագույնի հասցնելով նուրբ գծերը, ձևավորումները, դեկորայնությունը, ազատել է պարադոքսալ օբյեկտների ներկայությունը միմյանց նկատմամբ։ Նրա արվեստի լրջությունը կայանում է նրանում, որ հիմնական տարրերը՝ գիծը և գույնը, կատարել է միմյանց հետ։ Նա մի նոր փուլ բերեց նյութի օգտագործման ձևի, արվեստի մեջ՝ հիշողությամբ նկարելով առանց հստակ ֆոնի։ Նրա արվեստը մի նկարչություն է, որը ցույց է տալիս ոչինչը, գծերը տեղափոխելով լուսանցքից դեպի մեջտեղ, և նրանք միաձուլվում են շարժվելով ալիքաձև։ Սիրաք Մելքոնյանը աշխատել է յուղաներկով և ակրիլով՝ իր աշխատանքներին տալով ինքնատիպ և անկրկնելի տեսք[6]։
Ցուցահանդեսներ
խմբագրել1950 թվականից մասնակցել է միջազգային ցուցահանդեսների:
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- Թեհրան, 2016 թ.
Միջազգային ցուցահանդեսներ
խմբագրել- Փարիզի բիենալեն, 1958 թ., 1959 թ.
- Իրանական Ժամանակակից ցուցահանդես, Նյու Յորք, 1971 թ.
- Բազելի միջազգային արվեստի ցուցահանդես, Շվեյցարիա, 1975 թ.
- Ժամանակակից նկարիչների ցուցահանդես, Սալոն դե Մոնրուգում, Փարիզ, 1977 թ.
- Վաշինգտոնի 77-րդ միջազգային արվեստի ցուցահանդես, Վաշինգտոն, 1977 թ.
Խմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- Կանադայի հայ արվեստագետների արվեստի ստեղծագործությունների հավաքածու, Կանադա, 1977 թ.
- Իրանական նկարիչների ցուցահանդես, Փարիզ, 1990 թ.
- Ժամանակակից իրանցի նկարիչների ցուցահանդես, Թեհրան, 1995 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sirak Melkonian». www.artiana.com. Վերցված է 2017-11-05-ին.
- ↑ «Iranian Painter (Armenian): Sirak Melkonian». www.caroun.com. Վերցված է 2017-11-05-ին.
- ↑ «49 Works by 32 Iranian Artists at Christie's Dubai - IFP News» (ամերիկյան անգլերեն). 2017-03-15. Վերցված է 2017-11-05-ին.
- ↑ «Tehran galleries hold Sirak Melkonian's Paintings Retrospective». www.payvand.com. Վերցված է 2017-11-05-ին.
- ↑ «Tehran galleries hold Sirak Melkonian's Paintings Retrospective». www.payvand.com. Վերցված է 2017-11-05-ին.
- ↑ «Auction News». Eight New World Records Achieved at Bonhams Islamic and Indian Art Auction – Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-11-05-ին.