«Սուք» ընկերությունը (souq.com) Amazon, Inc.- ին պատկանող անգլերեն-արաբերեն էլեկտրոնային առևտրի հարթակ է: Այն արաբական աշխարհում գործող ամենամեծ էլեկտրոնային առևտրային հարթակն է: Ընկերության գլխամասը տեղակայված է Դուբայում։ 2017 թ. մարտի 28-ին Amazon.com-ը հաստատեց, որ ձեռք կբերի Souq.com-ը 580 մլն․ դոլարով: 2019 թվականի մայիսի 1-ին Souq.com-ը հայտնի դարձավ արդեն որպես Amazon․ae.

Կայքը ստեղծվել է 2005 թվականին համահիմնադիրներ Ռոնալդո Մուչավարի եւ Սամիհ Տուկանի կողմից։ Այն ի սկզբանե եղել է աճուրդային կայք՝ կապված Մակոտուբի ինտերնետային պորտալին: 2011 թվականին Souq.com- ը փոխեց իր մոդելը՝ վերածվելով առցանց մանրածախ գնումների հարթակի Amazon.com-ի նման:

2014 թ. մարտին ընկերությունը 75 մլն դոլար հավաքեց Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաունում գործող Naspers-ից՝ հիմնադրման օրվանից ի վեր Souq.com-ի հավաքագրած գումարը հասցնելով 150 մլն. դոլարի: 2014 թ.-ի դրությամբ Souq.com-ի հավաքած 150 միլիոն դոլարը եղավ Միջին Արևելքում ցանկացած ինտերնետային բիզնեսի կողմից հավաքած ամենամեծ գումարը:

2015 թ․ «Սուք» ընկերությունը երաշխավորվում էր մի շարք ընկերությունների կողմից, որոնց թվում էին Tiger Global Management-ը և Naspers Ltd.-ը։

2015 թ․ հոկտեմբերին հայտարարվեց, որ դրամահավաքի փուլում ընկերության արժեքը գնահատվել է 1 մլրդ․ դոլար։ Այդ ժամանակ կայքն ուներ ամսական 10 մլն․ այցելու և երկրորդն էր՝ Digikala-ից հետո, որն ուներ ամսական 51 մլն․ այցելու։

2017 թ. մարտի 27-ին Emaar Malls-ը, BBC -ի կողմից նկարագրված որպես «Դուբայի ամենամեծ մոլի օպերատոր», 800 մլն․ դոլարի առաջարկ արեց Սուքին։

2017 թ. մարտի 28-ին Amazon.com Inc. ը հաստատեց, որ կգնի Souq.com-ը անհայտ արժեքով։ Աղբյուրներից մեկը Wall Street Journal -ին հայտնել էր, թե գործարքն արժեցել է մոտ 700 մլն․ դոլար։

Financial Times ամսագիրը հայտնեց, որ գործարքը "ըստ ամենայինի արժեցել է ավելի քան 650 մլն․ դոլար։ Նույն արժեքի մասին գրեց նաև BBC-ն։ Գործարքը նախատեսված էր ավարտին հասցնել 2017-ի վերջին։ Այժմ Souq.com-ը Ամազոնի մասնաճյուղ է և գործում է որպես Ամազոնի ձեռք Միջին Արևելքի տարածաշրջանում։ 2019-ի մայիսին այն վերանվանվեց Amazon.ae․

Սուքը սև ուրբաթի ցուցանիշներով առաջատարն է ծոցի տարածաշրջանում՝ գերազանցելով YOY-ին։


Նկարագիր

2017 թ. մարտի դրությամբ 8.4 մլն ապրանք է վաճառվել ապրանքային 31 դասերում, ներառյալ սպառողական էլեկտրոնիկա, նորաձևության, առողջության և գեղեցկության պարագաներ, կենցաղային և երեխաների համար նախատեսված պարագաներ։ Այն նաև ունենում էր շուրջ 45 միլիոն այցեր յուրաքանչյուր ամիս: Սուքն արաբական աշխարհում ամենամեծ էլեկտրոնային առևտրի պլատֆորմն էր 2016 թ․ դրությամբ, և հաճախ նկարագրվում էր որպես Մերձավոր Արևելքի Ամազոն: 2014 թ.-ից կայքը առաքումներ էր իրականացնում Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Եգիպտոսում, Բահրեյնում, Օմանում և Կատարում:

2014 թ․ից Souq.com-ը տեղակայված էր Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Եգիպտոսում, զբաղեցնելով ընդհանուր առմամբ 35.000 քառակուսի մետր տարածք: Այդ ժամանակ ընկերությունն աշխատում էր մոտ 2500 աշխատակից՝ ինժիներիական, մանրածախ առևտրի, հաճախորդների սպասարկման, առաքումների և «վերջին մղոնի» մատակարարման բաժիններում:


Souq.com-ի դուստր ձեռնարկությունները խմբագրել

Հունվարի 2018-ի դրությամբ Souq.com- ի դուստր ձեռնարկությունները ներառում են իրենց առաքման թևը `QExpress-ը, վճարային համակարգը` Payfort-ը, վերանորոգման եւ սպասարկման օնլայն շուկան`Helpbit եւ առաքման շուկան՝ Wing-ը: