Դաննի Մակ Գաբլ (Հոկտեմբերի 25,1948),ամերիկյան նախկին ժողովրդական և ազատ ոճերի ըմբիշ և մարզիչ։ Նա երկու անգամ եղել է NCAA Division I ազգային չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Գաբլը այն երեք ըմբիշներից մեկն էր, ով պատիվ է ունեցել ընդգրկվելու Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի WWE փառքի սրահում՝ Լեգենդ անվանակարգում։[1][2]

Վաղ տարիներ խմբագրել

Գաբլը մեծացել է Այովա նահանգի, Ոութերլու քաղաքում։ Երբ նա 15 տարեկան էր, կորցրեց իր 19-ամյա քրոջը, ով թաղամասի դեռահասներից մեկի սեռական ոտնձգությունների զոհը դարձավ։ Թեև Գաբլը իր քրոջ մահը անվանեց իր «ամենամեծ ողբերգություն»[3], սակայն,նա թույլ չտվեց, որ ողբերգությունը շեղի իր ուշադրությունը ըմբշամարտից։ Փոխարենը դա համարեց պատճառ՝ էլ ավելի պատրաստակամորեն մարզվելու ։

  «Որքան ավելի եք կարողանում լուծվել՝ կենտրոնանալով ձեր ունեցածի վրա և այն ամենի վրա, ինչ կցանկանայիք անել և որտեղ կցանկանայիք գնալ՝ դրական տեսանկյունից,այնքան ավելի արագ են պտտվում իրերը և սկսում են դրական բաներ պատահել»  

[4]

Ըմբշամարտի կարիերան խմբագրել

Քոլեջ խմբագրել

1967թ-ից մինչև 1970թվականը Գաբլը սովորել է Այովայի պետական համալսարանում, որտեղ նա մասնակցեց ժողովրդական ոճի ըմբշամարտում կազմակերպված մրցաշարին։ Այովա նահանգում նա ներգրավվեց NCAA Division I-ի ազգային մարզիկների ցանկում և դարձել է կրկնակի ազգային չեմպիոն։ Գաբլի քոլեջային կարիերայի ռեկորդն էր 117-1,իր եզրափակիչ մրցաշրջանի եզրափակիչ խաղում միակ կորուստը ունենալով Վաշինգտոնի համալսարանի Լարի Օվինգսին:[5]

Ազատ ոճ խմբագրել

1971թվականից մինչև 1973թվականը Գաբլը մրցեց միջազգային ազատ ոճի ըմբշամարտում։Նրա կարիերայի կարևորագույն իրադարձությունները ներառում են 1971 թվականի Թբիլիսիի մրցաշարում ոսկե մեդալները, 1971 թվականի աշխարհի առաջնությունները,և 1972թվականի Օլիմպիական խաղերը։1972թվականի Օլիմպիական խաղերում մասնավորապես, Գաբլը հաղթեց իր բոլոր վեց խաղերում `առանց միավոր կորցնելու:[6]

Խաղերի արդյունքներ խմբագրել

Աշխարհի առաջնություն և Օլիմպիական խաղեր
Արդյունքը Ռեկորդը Հակառակորդը Գնահատականը Ամսաթիվը Իրադարձությունը Վայրը
[[1972 Ամառային Օլիմպիական ըմշամարտի խաղեր|]]   68կգ
Հաղթանակ 12–0 {{{2}}} Ruslan Ashuraliyev 3–0 Օգոստոս 27, 1972 1972 Ամառային Օլիմպիական խաղեր   Մյունխեն, Արևմտյան Գերմանիա
Հաղթանակ 11–0   Włodzimierz Cieślak Պարտություն
Հաղթանակ 10–0 {{{2}}} Kikuo Wada 6–0
Հաղթանակ 9–0 {{{2}}} Stefanos Ioannidis Պարտություն
Հաղթանակ 8–0   Klaus Rost 20–0
Հաղթանակ 7–0   Safer Sali Պարտություն
1971 UWW   68կգ
Հաղթանակ 6–0 {{{2}}} Ismail Yuseinov 8–3 Օգոստոս 27, 1971 1971 Աշխարհի ըմբշամարտի առաջնություն {{{2}}} Սոֆիա, Բուլղարիա
Հաղթանակ 5–0 {{{2}}} Kikuo Wada Պարտություն
Հաղթանակ 4–0   Josef Engel Պարտություն
Հաղթանակ 3–0 {{{2}}} Nihat Kabanli Պարտություն
Հաղթանակ 2–0   Eero Suvilehto Պարտություն
Հաղթանակ 1–0 {{{2}}} Vasily Kazakov 5–1

Մարզչական կարիերա խմբագրել

1976թ-ից մինչև 1997թվականը,Գաբլը ըմբշամարտի գլխավոր մարզիչն էր Այովայի համալսարանում։[5]Գաբլի թիմը կազմել է 355-21-5 երկակի հանդիպումների ռեկորդ։Նա մարզել է 152 ամերիկացիների, 45 ազգային չեմպիոնների, 106 Մեծ Տասի չեմպիոնների և 12 օլիմպիականների,ներառյալ ութ մեդալակիրները։Նրա թիմը հաղթեց 21 Մեծ Տաս Համաժողովների առաջնությունները և 15 NCAA Division I կոչումները։[5]

Ի լրումն Այովայի համալսարանի ըմբշամարտի ազատ ոճի մարզչական աշխատանքների՝ Գաբլը մարզեց ազատ ոճի ըմբիշներին։ Գաբլը երեք օլիմպիական թիմերի և վեց աշխարհի թիմերի գլխավոր մարզիչն էր։[5]

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

1972
1971
1970
1969
1968
1967
  •  Միջին երկրների առաջնություն

Ավելին խմբագրել

Բառարանային և հանրագիտարանային հոդվածներ խմբագրել

  • Baughman, Wayne. 1987. Wrestling On & Off the Mat. R. Wayne Baughman. 978-0-9618446-0-8
  • Chen, Albert. 2014. "Where are they Now: Catching up with Dan Gable and Larry Owings," Sports Illustrated (July 11, 2014)[7]
  • Gable, Dan. 2015. A Wrestling Life: The Inspiring Stories of Dan Gable. University of Iowa Press. 978-1609383404
  • Hammond, Jairus K. 2005. The History of Collegiate Wrestling. National Wrestling Hall of Fame and Museum. 978-0-9765064-0-9
  • Moffat, James V. 2007. Wrestlers At The Trials. Exit Zero Publishing. 978-0-9799051-0-0
  • Smith, Russ L. 1973. The Legend of Dan Gable. Medalist Sports Education Publication.
  • Zavoral, Nolan. 1997. A Season on the Mat. Simon & Schuster. 978-1-4165-3553-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bio : Dan Gable – 15 National Championships. Olympic Champion. World Champion». dangable.com.
  2. «Dan Gable – United World Wrestling». unitedworldwrestling.org.
  3. «Dan Gable among speakers discussing victims' rights».
  4. jonathan.ericson@wcfcourier.com, JON ERICSON. «Himself the victim of a violent tragedy, Gable says loss can result in some good».
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Bio: Dan Gable – 15 National Championships. Olympic Champion. World Champion». dangable.com.
  6. http://www.history.com/this-day-in-history/wrestling-legend-dan-gable-is-born Արխիվացված 2015-03-31 Wayback Machine.
  7. https://www.si.com/more-sports/2014/07/10/dan-gable-larry-owings accessed March 23, 2015

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
ANNA1214/Ավազարկղ հոդվածին


Կատեգորիա:Ամերիկացի ըմբշամարտիկներ Կատեգորիա:1948 թվականին ծնվածներ Կատեգորիա:Ապրող անձինք Կատեգորիա:1972 թվական Օլիմպիական խաղեր Կատեգորիա:Այովայի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Մարզիկներ ըստ սպորտաձևի և ազգության Կատեգորիա:Օլիմպիական ըմբշամարտիկներ Կատեգորիա:Օլիմպիական ըմբշամարտիկներ ըստ երկրի Կատեգորիա:Ըմբշամարտի աշխարհի առաջնություններ Կատեգորիա:Ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ Կատեգորիա:Պանամերիկանիզմ