Սարգիս Արսլանյան
Sark Arslanian
Անձնական տվյալներ
Ծննդավայր Ֆրեզնո (Կալիֆոռնիա)
Մահվան ամսաթիվ Դեկտեմբերի 11. 2016 (92տ.)
Մահվան վայր Սեյնթ Ջորջ

Սարգիս Արսլանյան (փետրվարի 24, 1924թ.-դեկտեմբերի 11, 2016թ.), եղել է Ամերիկյան ֆուտբոլի մարզիչ: 1965-1972թ.թ.-ին եղել է Վեբերի պետական համալսարանի գլխավոր մարզիչ, իսկ 1973-1981թ.թ.-ին՝ Կոլորադոյի պետական համալսարանի մարզիչ:

Կենսագրություն խմբագրել

1955թ.-ից ի վեր Արսլանյանը Դիքսիի պետական համալսարանում եղել է որպես ֆուտբոլային մարզիչ: 1965թ.-ին նա զբաղեցրել է նույն պաշտոնը Վեբերի պետական համալսարանում, որտեղ աշխատել է մինչև 1972թ.-ը՝ դառնալով դպրոցի պատմության մեջ եղած ամենահաղթանակած մարզիչը: Հաջորդ տարի նա դառնում է Կոլորադոյի պետական համալսարանի գլխավոր մարզիչ: 1977թ.-ին Կոլորադոյի նահանգի թիմը ամենահաջողակն էր համալսրանի պատմության մեջ՝ ունենալով վերջնական 9–2–1 հաշիվ և ձայներ հավաքելով Ասսոշեյթեդ պրես թոփ 25 քվեարկությունում: Նա Կոլորադոյում մնաց մինչև 1981թ.-ը[1]:

Պրոֆեսիոնալ և համալսարանական մակարդակներում երկար ու հաջողակ ֆուտբոլային կարիերա ունենալուց հետո նա հաղթելու ավանդույթը փոխանցեց Յուտայի Սեյնթ Ջորջ քաղաքում գտնվող Փայն Վյու ավագ դպրոցին: Շունտավորման վիրահատությունից հետո նա դուրս եկավ Փայն Վյու ավագ դպրոցից և սկսեց մարզել 8-րդ դասարանցիներին Փայն Վյու միջնակարգ դպրոցում: 2007թ.-ին Արսլանյանը Միացյալ նահանգների ամենատարեց գործուն ֆուտբոլային մարզիչն էր: Ամերիկահայ Արսլանյանը մի անգամ եղել է Հայաստանում՝ իր հայրենիքում Ամերիկյան ֆուտբոլի լիգա հիմնելու համար: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Միացյալ նահանգների բանակում:

Դեյվ Արսլանյանը Սարգիս Արսլանյանի որդին է, որը 1989-1997թ.թ.-ին Վեբերի պետական համալսարանում աշխատել է որպես մարզիչ, իսկ եղբայրը՝ Փոլ Արսլանյանը եղել է նրա օգնականը: 2013թ.-ի սեպտեմբերի 14-ին Դիքսիի պետական համալսարանի «Հանսեն» մարզադաշտը վերանվանվեց «Սարգ Արսլանյան» մարզադաշտ[2]: Նա մահացել է 2016թ.-ի դեկտեմբերի 11-ին՝ 92տ. հասակում[3]:


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Former Colorado State head football coach Sark Arslanian has passed away». December 11, 2016. Վերցված է December 11, 2016-ին.
  2. http://www.dixieathletics.com/news/2013/9/13/FB_0913135843.aspx
  3. Brohard, Mike. Former Colorado State football coach Sark Arslanian passes away at 92. Reporter-Herald. December 11, 2016.