Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ19
Պատկեր:Une vie de chat.jpg | |
Ժանր | արկածներ |
Ռեժիսոր | Ալեն Գանյոլ, Ժան-Լու Ֆելիսիոլի |
Սցենարիստ | Ալեն Գանյոլ, Ժան-Ռեմի Ժիրայր |
Պրոդյուսեր | Էմանուել Բերնար, Անեմի Դեգրայս, Առնո Դեմայնսկ, Ժան-Ռեմի Ժիրայր |
Երաժշտություն | Սերժ Բեսսե |
Երկիր | Ֆրանսիա |
Լեզու | ֆրանսերեն |
Տևողություն | 70 րոպե |
Թվական | 2010թիվ |
«Կատվի կյանքը» (ֆր.՝ Une vie de chat)` ֆրանսիական լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, ռեժիսորներ՝ Ալեն Գանյոլ և Ժան-Լու Ֆելիսիոլի: Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականին: Գլխավոր դերերը հնչյունավորել են Օրիան Զանին և Բրունո Սալոմոնեն: Մուլտֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցույթում և ստացել է «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ» տիտղոսը: Առաջին ցուցադրումը կայացել է Սեն Կանտենում՝ Ֆրանսիայում 2010 թվականի հոկտեմբերի 15-ին [1] :
Սյուժե
խմբագրելԴինո՝ կատու, որն ապրում է երկու կյանքով: Կեսօրին նա ապրում է փոքրիկ աղջիկ՝ Զոյիի հետ, որի մայրիկը՝ Ջինը աշխատում է ոստիկանությունում, իսկ գիշերը աշխատում է ավազակ Նիկոյի հետ: Զոյին չի խոսում այն օրվանից, երբ իր հայրը սպանվել է Վիկտորիա Կոստի կողմից: Մի անգամ Դինոն բերում է թանկարժեք ապարանջան, որի մասին քիչ հետո հայտնում են, որ այդ ապարանջանը կորել է ոսկերչական խանութից: Զոյին որոշում է հետևել և տեսնում է, որ Դինոն անծանոթների հետ գնում է տանիքի վրայով: Վերադառնալուն պես Զոյին լսում է ավազակների զրույցը, որտեղ որոշում են ծուղակ պատրաստել Զոյիի մոր համար: Բացի դրանից, այդ զրույցին է միանում նաև Զոյիի դայակը[2]:
Հնչյունավորողներ
խմբագրելԴերասան | Կերպար |
---|---|
Օրիան Զանի | Զոյի |
Ժան Բենգիգի | Վիկտոր Կոստա |
Դոմինիկ Բլան | Ժանա, Զոիի մայրիկը |
Բրունո Սաոմոնե | Նիկո |
Բերնարդ Բույոն | Լյուկա |
Մուլտֆիլմի անվանակարգումներ և պարգևներ
խմբագրել- 2011 թվականին անվանագրվել է Եվրոպական կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխությանը ստանալով «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը
- 2011 թվականին անվանագրվել է «Սեզար» մրցանակաբաշխությանը և ստացել «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը[3]
- 2012 թվականին անվանագրվել է «Էննի» մրցանակաբաշխությանը և ստացել «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը
- 2012 թվականին անվանագրվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը և ստացել «լավագույն անիմացիոն ֆիլմ» տիտղոսը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Nominees and Winners for the 84th Academy Awards» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2012-3-16-ին.
- ↑ «A CAT IN PARIS» (անգլերեն). FilmDistribution. Վերցված է 2012-3-16-ին.
- ↑ «A Cat in Paris (2010)» (անգլերեն). RottenTomatoes. Վերցված է 2012-3-16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Кошачья жизнь»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Кошачья жизнь»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- ««Кошачья жизнь»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Кошачья жизнь»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում