Մասնակից:Քրիստ11/Ավազարկղ
Երկիր | Հայաստան |
---|---|
Տեսակ | մարզային գրադարան |
Հիմնվել է | 1934 թվական |
Տեղադրություն | Կապան, Սյունիքի մարզ, ՀՀ |
Հավաքածուներ | |
Չափ | 74 000 գիրք |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Լիաննա Գասպարյան |
Անձնակազմ | 38 |
Կայք | syunik.reglib.am |
Սյունիքի մարզային գրադարան, տեղեկատվական, մշակութային, կրթական և դաստիարակչական գործունեություն իրականացնող կազմակերպություն Կապանում:
Պատմություն խմբագրել
Կապանում առաջին գրադարանը հիմնվել է 1934 թվականին՝ նախկին խրճիթ-ընթերցարանի և հավաքովի գրքային ֆոնդի հիման վրա: Նրա առաջին գրադարանավարն է եղել Հերսելյա Սարդարյանը, այնուհետև՝ Հովհաննես Առաքելյանը, Արշավիր Ծատրյանը:
1948-52 թվականներին Վարդուշ Համբարձումյանը աշխատել է որպես գրադարանի վարիչ: 1952 թվականից Թիվ 1-ին գրադարանի վարիչ է աշխատել Էմմա Հարությունյանը, գրադարանավար՝ Մարուսյա Դավթյանը: Մարուսյա Դավթյանին հետագայում փոխարինեցին Պայծառիկ Մեժլումյանը, Արծվիկ Ստեփանյանը, Վրաժիկ Բաղդասարյանը: Թիվ 1-ին գրադարանը գործեց մինչև 1980 թվականի սկզբները, 1980 թվականի մարտի 1-ից Թիվ 1-ին գրադարանի ֆոնդի հիման վրա ստեղծվեց Գրադարանների կենտրոնացված համակարգը: Գրադարանը հետագայում անվանվեց ԳԿՀ-ի սպասարկման բաժին: ԳԿՀ-ն ուներ հետևյալ բաժինները՝ սպասարկման, մանկական, մեթոդ-մատենագիտական, կոմպլեկտավորման և մշակման բաժիններ, իսկ ավելի ուշ՝ արվեստի բաժին: ԳԿՀ-ի տնօրենն էր Մուշեղ Համբարձումյանը, իսկ 1982 թվականից մինչև 2015 թվականը Սուսաննա Մինասյանը:
ԳԿՀ-ն ուներ 80 մասնաճյուղ գրադարաններ, ներառյալ Քաջարան քաղաքը և տարածաշրջանի գյուղերը: ԳԿՀ-ն տարվա ընթացքում 40-45000 միավոր գիրք էր ստանում և բաշխում համակարգի բաժիններին: ԳԿՀ-ի ստեղծման հետ մեկտեղ փոխվեց նաև գրականության դասակարգումը:
1997 թվականի հունվարի 1-ից Կապանի շրջանային կուլտուրայի բաժնի լուծարման ժամանակ Գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանը /ԳԿՀ/ վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարության Սյունիքի մարզի հանրապետական գրադարանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի
2002 թվականի հուլիսի 18-ին թիվ 289 հրամանի համաձայն Սյունիքի մարզի հանրապետական գրադարանը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Սյունիքի մարզային գարադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության /ՊՈԱԿ/:
2007 թվականի հուլիսի 6-ին բացվել է«Ամերիկյան անկյունը» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, որը հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ, ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ: 2015 թվականից գործարկվում է էլեկտրոնային գրացուցակների «ALEPH» ծրագիրը, իսկ 2017 թվականից՝ «KOHA» ծրագիրը: 2018 թվականին ավարտվել է «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի բոլոր բաժինների ֆոնդերի ավտոմատացված գրացուցակների ստեղծման աշխատանքները: 2016 թվականից Սյունիքի մարզային գրադարանը մասնակցում է Հայ պարբերական մամուլի թվայնացման աշխատանքներին[1]: Այժմ Սյունիքի մարզային գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 74000 կտոր գիրք: Գրադարանը կապեր ունի շուրջ 9 կրթամշակութային հաստատությունների, ավելի քան 10 գրադարանների և 9 կազմակերպությունների հետ: Սյունիքի մարզային գրադարանը գտնվում է Կապան քաղաքում, Շահումյան փողոցի, շենք 6-րդ և 12-րդ բազմաբնակարան շենքերի առաջին հարկում:
Բաժիններ խմբագրել
- Գրադարանային հավաքածուի համալրման և մշակման բաժին
- Սպասարկման բաժին
- Ընթերցասրահի բաժին
- Արվեստի բաժին
- Մանկական բաժին
- Մատենագիտական տեղեկատվության բաժին
- Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին
- Գրադարանային գործի ավտոմատացման , էլեկտրոնային տեղեկատվության և սպասարկման բաժին
- Տնտեսական բաժին
- Կադրերի և ընդհանուր բաժին
- Հաշվապահական հաշվառման բաժին
- Ամերիկյան անկյուն
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սյունիքի մարզային գրադարան — «Մարդը այն է, ինչ կարդում է․․․» Ի․Բրոդսկի». syunik.reglib.am. Վերցված է 2018-11-03-ին.