Մասնակից:Սվետլանա Մարտիրոսյան/Ավազարկղ

Մի հառաչանք
ՀեղինակՀովհաննես Թումանյան
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1894 թվական
ՎիքիդարանՍվետլանա Մարտիրոսյան/Ավազարկղ


Մի հառաչանք, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից է, որը գրվել է 1894 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» հանդեսում, ապա «Դաշնակներ փոփոխված»-ում, Բանաստեղծություն Բաքու-ում, «Հովհաննես Թումանյան, երկերի ժողովածու»-ում։

Ստեղծման պատմությունը

խմբագրել

Ստեղծագործության ինքնագիրը չի պահապանվել, սակայն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահպանվում է հեղինակի սեփական օրինակը, որտեղ հեղինակը ուղղումներ է կատարել։ Տպագրվել է Բանաստեղծություններ Բաքու-ում Թումանյանի ուղղած բնագիրը։ Դժվար է ասել, թե որ հայ ծովանկրչի որ նկարն ի նկատի ունի հեղինակը։ «Սև ծովի ափերը» անունով նկար գրականության մեջ չի հիշատակվում, սակայն նույն թեմաներով աշխատանքներն շատ են։ Բանաստեղծը, իրեն ոգեշնչած նկարը, պետք է տեսած լինի անձի մոտ, քանի որ մինչև 1894 թվականը Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդես բացվել է միայն մեկ անգամ՝ 1869 թվականին, Թիֆլիսում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Քառյակներ Բալլադներ Բանաստեղծություններ, առաջին հատոր. Երևան: «ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 2018. էջ 649. ISBN 978-9939-10844-5.