Մասնակից:Սոֆի Շահնազարյան/ԱվազարկղՌուդո

Բերտա Կրուպ (գերմ.՝ Bertha Krupp von Bohlen und Halbach, ), գերմանացի արդյունաբերող Կրուպների ընտանիքի անդամ, «Friedrich Krupp AG Hoesch-Krupp» (1902-1943) ընկերության սեփականատերը։

Կենսագրություն խմբագրել

Բերտան գերմանացի արդյունաբերող Ֆրիդրիխ Կրուպի և նրա կնոջ՝ Մարգարիտայի՝ բարոնուհի ֆոն Էնդեի ավագ դուստրն է։ 1902 թվականին՝ հոր մահից հետո, Բերտան ժառանգել է «Կրուպ» ընկերության գրեթե ամբողջ բաժնետոմսերը, բայց մինչև չափահաս դառնալը ընկերությունը ղեկավարել է մայրը։ Քանի որ այդ ժամանակաշրջանում կնոջ կողմից ընկերության կառավարումն անընդունելի էր համարվում, 1906 թվականին կայսր Վիլհելմ II-ը Բերտային ծանոթացրել է պրուսացի դիվանագետ Գուստավ ֆոն Բոհլեն ունդ Հալբախի հետ։ Նույն տարում Գուստավն ու Բերտան ամուսնացել են։ Ըստ կայսերական հրամանագրի՝ նրանք միավորել են ազգանունները, և ընկերության սեփականատերը պետք է կրեր Կրուպ ազգանունը։ Ամուսնությունից հետո ընկերությունը սկսել է ղեկավարել Գուստավ Կրուպը[1]։

1934 թվականին, երբ «կոպիտ նորեկ» Ադոլֆ Հիտլերն առաջին անգամ այցելել է Կրուպներին, Բերտան հրաժարվել է հյուրընկալել նրան՝ պատճառաբանելով միգրենը: Երբ 1935 թվականին Վիլլա Հյուգելում՝ Կրուպների ընտանիքի տանը, առաջին անգամ բարձրացվել է նացիստական դրոշը, Բերտան ասել է ծառային. «Իջիր և տես, թե որքան ներքև ենք ընկել»։

1941 թվականին Գուստավ Կրուպը ինսուլտ է տարել և դարձել անգործունակ, ուստի Բերտան իր ամբողջ ժամանակը նվիրել է ամուսնու խնամքին, իսկ ավագ որդին՝ Ալֆրիդը, ստանձնել է ընկերության կառավարումը[2]։

Բերտա Կրուպը մնացել է Կրուպների ընկերության սեփականատերը մինչև 1943 թվականի նոյեմբերի 12-ը, երբ Հիտլերն արձակել է «Ֆյուրերի հրամանագիրը «Friedrich Krupp AG»-ի ընտանեկան բիզնեսի մասին», ըստ որի՝ ընկերությունը դարձել է Ալֆրիդի միակ սեփականությունը, իսկ Բերտայի մյուս երեխաներն ու Զիտա ֆոն Մեդինգերը՝ 1940 թվականի հունվարին մահացած Կլաուսի երրորդ որդու այրին, հրաժարվել են ժառանգությունից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բերտան շարունակել է հոգ տանել անկողնային հիվանդ ամուսնու մասին, իսկ ընտանեկան գործերը տնօրինում էր չորորդ որդին՝ Բերտոլդը, քանի որ Ալֆրիդ Կրուպը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվել ժամանակից շուտ՝ 1951 թվականին։

Բարեգործություն խմբագրել

1921 թվականին Բերտա և Գուստավ Կրուպները Էսսեն քաղաքում սեփական միջոցներով ծննդատուն են բացել՝ Կրուպների ընկերության այն աշխատակիցների համար, որոնք որոշակի պատճառներով չէին կարողանում բուժօգնություն ստանալ այլ հիվանդանոցներում։ Հաստատությունը բացելու շարժառիթը բուժքրոջ անփութության պատճառով նրանց երեք ամսական որդու՝ Առնոլդի մահն էր։

1950-ականների կեսին Սուրբ Ֆրանցիսկոսի ժամանման առիթով Բերտան Էսսենում հողակտոր է նվիրաբերել եկեղեցու կառուցման նպատակով։ Շինարարությունը սկսվել է 1956 թվականին։ Նվիրաբերման մասին վկայում է զանգակատան քարին գրված արձանագրությունը։

Մրցանակներ խմբագրել

  • Ձիթենու լեռան խաչ՝ Երուսաղեմի հոսպիսին 10000 նամականիշ նվիրելու համար
  • Էսսեն քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում - զրկվել է 1946 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EL ARMA SECRETA DE LA PRIMERA GUERRA MUNDIAL» (PDF).
  2. «FRAU KRUPP DIES IN GERMANY AT 7l; Ex-Head of Munition Works Was Bertha for Whom Big Gun of '18 Was Named».

Գրականություն խմբագրել

  • Triana, J. Ruiz, J. The secret weapon of the great war, Revista Cubana de Física, 35(1) 2018, ISSN 0253-9268, p. 60-66.

Արտաքին հղումներ խմբագրել