Կենսագրություն խմբագրել

==

Սուրիկ Հայկազի Ասմարյան' խմբագրել

նկար[[Պատկեր:Օրինակ.jpg]

, ծնված 1943 թվ.' նախկին Հոկտեմբերյան շրջանի, այժմ Արմավիրի մարզի Արմավիր գյուղում։ Հայրը` Հայկազ Հովհաննեսի Ասմարյան, ծն. Արմավիր-Ղուրդուղուլի գյուղում /1914-1991 թթ./, արհեստավոր-վարսավիր-ֆերմայի վարիչ։ Մայրը` Շուշանիկ Վահրամի Տեր-Վարդանյան, ծն. Սպիտակի շրջան, գյուղ Լեռնանցք /1919-2005 թթ/; Ստալինյան բռնադատվածի ընտանիքից։ Կոլտնտեսական, ֆերմայի վարիչ, չորսը զավակների` երեք որդիների, մեկ դուստրի մայր։

==== ==== Ուսում, աշխատանք և ծառայություն խորհրդային բանակում ====

1950 թ ընդունվել է և 1959 թ ավարտել է Արմավիրի գյուղի միջնակարգ դպրոցը։ Աշխատել է կոլտնտեսությունում, տեղի գինու պունկտում, փորձել է ուսուցանել Երևանի պետական համալսարանում` չի հաղթահարել սահմանված մրցույթը։1961-1963 թթ` Արմավիրի միջնակարգ դպրոցի Պիոներական ավագ ջոկատավար, 1963-1966 թթ` Սովետական բանակի զինվոր-տանկիստ` Դերմ. դեմոկ. հանրապետությունում: 1966-1967 թթ. կոլտնտեսության մարզական կառույցի ղեկավար, շրջանային <Կոմունիզմի համար> թերթի գրական աշխատող, ՀԽՍՀ Ստորերկրյա ջրերի վարչության Հոկ. շրջանի տեխնիկ, Շրջ. Պիոներ-դպրոցականների տան Գավառագիտական խմբի ղեկավար:

1968 թվ. ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի /1969-ից` Կիրովականի մանկավարժական 

ինստիտուտ/ պատմության ֆակուլտետում։ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը

ավարտելով է 1973 թվ.` պատմության և հասարակագիտության ուսուցիչի որակավորմամբ: 

Սովորել և ավարտել է Մաքսիզմ-լենինիզմի համալսարանը, ՀԽՍՀ Լրագրության բարձրագույն դասընթացների դպրոցը, ՀՀ Մարկետինգի Հայ-ամերիկան համալսարանի դասընթացները:

Մանկավարժական-լրագրողական աշխատանքային գործունեությունը խմբագրել

1971 թվ., ուսումը համատեղել է` աշխատելով Հոկտեմբերյան քաղաքի /այժմ` Արմավիր/ թիվ 1 /48/ Պրոֆեսոնալ տեխնիկական ուսումնարանի մանկավարժական գործունեության հետ` ուսումնարանի պատմության, հասարակագիտության, տնտեսական աշխարհագրության և իրավագիտության առարկանների ուսուցիչ, 1984-ից` ուսումնարանի Հասարակագիտական առարկաների ուսումնական մասի վարիչ։

 1982 թ. ԽՄԿԿ կուսակցության անդամ։ 1983-1986 թթ. <Արմավիր> բազմատիրաժ թերթի խմբագիր։

1982 թ. պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԽ կողմից Պատվո նշանով ԽՄԿԿ անդանությունից հրաժարվել է 1989 թվ.։

 1969-ին ամուսնացել է, ունի երեք դուստ /ներկայումս` 5 թոռներ

Ղարաբաղյան շարժման շարքերում,ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ պատգամավոր, հասարակական կազմակերպության ղեկավար խմբագրել

1988-1990 թթ ընդգրկվել է ղարաբաղյան շարժման շրջանային կառույցի շարքերը. 1990 թվ. առաջադրվել և 1990-ի հունիսի 3-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր,ԳԽ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ։ Հայոց համազգայի շարժման պատգամավորական խմբակցության անդամ

1994-1995 թ. ընտրվել է Հայաստանի գյուղացիական միություն հասարակական 

կազմակերպության վարչության նախագահ,կազմակերպությունների միավորման հետևանքով` 1996-ին` Ագրարա-գյուղացիական միություն հ/կ փոխնախագահ։ 1998-2001 թթ`Արմավիրի մարզպետարանիՍոցիալական բաժնի վարիչ, ՀՀ Գյուղնախարարի օգնական, Հայ-ամերիյան Ագրոգիտասփյուռի` Ամավիրի ԳԱՄԿ- համակարգող: 2001-2009 թթ.`գործազուրկ։ 2009 թվ.`Հիվանդության և հաշմանդամության պատճառով անցել է կենսաթոշակի։ Զբաղվում է հայրենի գյուղի պատմության էջերի հավաքագրմամբ, հրատարակման է պատրաստ նրա հեղինակած <Արմավիրի համայնքի պատմությունը> գիրքը։