Մասնակից:Սուրեն2021/Ավազարկղ 1
| |||
| |||
| |||
| |||
|
Պավել Կուկա (չեխ․՝ Pavel Kuka, ), չեխոսլովակացի և չեխ ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակվողի դիրքում։
Կարիերա
խմբագրելԱկումբներում
խմբագրելՀարձակվող Պավել Կուկան իր ֆուտբոլային ուղին սկսել է Պրահայի «Սլավիայի» երիտասարդական կազմում: Հիմնական կազմում նորամուտը նշել է 1987 թվականին Չեխոսլովակիայի առաջնությունում։ 1987-1989 թվականներին հանդես է եկել «Հեբում»՝ զուգահեռաբար անցնելով զինվորական ծառայություն, իսկ զորացրվելուց հետո վերադարձել է «Սլավիա»։ 1993/94 մրցաշրջանի ձմեռային դադարից առաջ Պավել Կուկան 1 750 000 գերմանական մարկ գումարի դիմաց տեղափոխվել է Գերմանիայի առաջին Բունդեսլիգայի «Կայզերսլաուտերն» ակումբ, որի կազմում խփել է 8 գոլ Բունդեսլիգայի խաղերում և դարձել Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր։ 1996 թվականին ակումբը դուրս է եկել առաջին Բունդեսլիգայից, սակայն Կուկը մնացել է ակումբում, ինչի համար պարգևատրվել է նախ Բունդեսլիգա վերադառնալով, ապա՝ հաջորդ տարվա սենսացիոն չեմպիոնական տիտղոսով։ Հետագա տարիներին Կուկը սկսել է ավելի հազվադեպ հայտնվել հիմնական կազմում և ստիպված է եղել հեռանալ ակումբից։ 1998 թվականին ամրապնդվել է «Նյուրնբերգի» կազմում, բայց չնայած նրա ջանքերին, ակումբը դուրս է եկել Բունդեսլիգայից, և Պավելը ստիպված է եղել կրկին փոխել թիմը։ Հաջորդ ակումբը «Շտուտգարտն» էր: Բունդեսլիգայի 144 խաղում Պավելը խփել է 50 գնդակ, իսկ երկրորդ Բունդեսլիգայում 25 հանդիպումներում աչքի է ընկել 15 գոլով: 2000 թվականի սեպտեմբերին Պավելը վերադարձել է հայրենի «Սլավիա» և 2002 թվականին նրա հետ նվաճել Չեխիայի գավաթը: Երեք տարի անց Կուկը հայտարարել է խաղային կարիերան ավարտելու մասին[1], չնայած մի քանի անգամ հանդես է եկել «Մարիլա» սիրողական ակումբում։
Ազգային հավաքականում
խմբագրելՊավել Կուկան ընդհանուր 89 խաղ է անցկացրել Չեխոսլովակիայի և Չեխիայի կազմում և խփել 39 գոլ։ Նորամուտը կայացել է 1990 թվականի օգոստոսի 29-ին Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական հետ հանդիպման ժամանակ։ Երկրի հավաքականի կազմում խաղացել է 1996 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հինգ խաղերում և գլխով գոլ է խփել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը[2]։ Հավաքականի կազմում դարձել է այս առաջնության արծաթե մեդալակիր, իսկ չորս տարի անց խաղացել է նաև Եվրո 2000-ում, բայց այնտեղ Չեխիան խլացուցիչ ֆիասկո է կրել՝ չհեռանալով խմբից և պարտվելով առաջին երկու խաղերում։ Վերջին խաղն անցկացրել է 2001 թվականի սեպտեմբերի 5-ին Մալթայի դեմ խաղում։
Խաղացողի կարիերայից հետո
խմբագրել2005 թվականին Պավել Կուկան նշանակվել է «Մարիլա» ակումբի մարզական տնօրեն, սակայն կես տարի անց լքել է ակումբը սեփական ցանկությամբ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է: Ունի որդի, որը հոր հետ մեկնել է Անգլիա՝ Եվրոպայի առաջնությանը։ Ռուսաստանի հետ խաղից հետո Պավելը նրան դուրս է բերել խաղադաշտ, ընդ որում որդին եղել է հոր մարզաշապիկով[3]։ Կուկը նաև ՖԻՖԱ 2001 խաղի դեմքն է։
Կոչումներ
խմբագրել- Գերմանիայի չեմպիոն՝ 1998
- Գերմանիայի գավաթի գավաթակիր՝ 1996
- Չեխիայի գավաթի գավաթակիր՝ 2002
- Եվրոպայի փոխչեմպիոն՝ 1996
- Չեխիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1994
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kuka beendet Karriere Արխիվացված է Օգոստոս 3, 2018 Wayback Machine-ի միջոցով:(գերմ.)
- ↑ «Czechy — Rosja 3-3 Euro 1996 Grupa C (World-Soccer.pl)». Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2017-10-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 7 (օգնություն) - ↑ «Чехия 3:3 Россия». Արխիվացված է օրիգինալից 2018-07-30-ին. Վերցված է 2011-08-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)