Մասնակից:Սոնա Նասիբյան/Ավազարկղ16
Վիրջինիա Մարգարետ Դևիս (անգլ.՝ Virginia Margaret Davis), ամերիկացի պարուհի, սցենարիստ և դերասանուհի, ով մանուկ ժամանակ նկարահանվել է տարբեր ֆիլմերում։
Կենսագրություն
խմբագրելՎիրջինիան ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում՝ կահավաճառի ընտանիքում։ Նրա հայրը աշխատանքի բերումով հաճախ էր բացակայում տնից[1][2]։
Վաղ գործունեություն
խմբագրելՎերջինիան 1923 թվականին սկսել է աշխատել Ուոլտ Դիսնեյի Laugh-O-Gram Studio-ում[3]։ Նա խաղացել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը, որտեղ դերասանների նկարահանումները զուգորդվում էին անիմացիայի հետ: Laugh-O-Gram-ի փակվելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ պայմանագիր է կնքել Winkler Pictures-ի հետ՝ ֆիլմի հիման վրա սերիալ ստեղծելու համար, որը հայտնի է դարձել Alice Comedies-ի կողմից։ Դիսնեյը Վիրջինիայի ընտանիքին համոզել է Միսսուրիից տեղափոխվել Լոս Անջելես՝ սերիալում նկարահանվելու համար[4]։ Նրան բնակեցրել են Կալիֆորնիա նահանգի Հոլիվուդում՝ La Brea Apartments-ում։
Հիշելով Ալիսի մասին ֆիլմերի աշխատանքը՝ Դևիսն ասել է. «Դա հիանալի ժամանակ էր՝ լի զվարճանքներով, արկածներով և խաղերով։ Ես պաշտում եմ Վոլտին, ինչպես ցանկացած երեխա։ Նա արտահայտիչ բացատրում էր ինձ իմ դերը։ Իմ սիրած ֆիլմերից մեկն էր Alice's Wild West Show-ն։ Չնայած գանգուրներով գեղեցիկ դեմքին, իրականում ես թզուկ էի, և այս նկարը թույլ տվեց ինձ կոպիտ գործել: Ես մեծ հաճույք ստացա»։
The Greater Glory
խմբագրել1925 թվականին Դևիսը խաղացել է Ռեզիի դերը Մեծ Փառք (The Greater Glory) ֆիլմում, որը նկարահանվել է First National Pictures-ի կողմից։ Ֆիլմի ռեժիսոր Քուրթ Ռեհֆելդը նշել է. «Դևիսը տիրապետում է դերասանուհու յուրահատուկ տաղանդին, անսովոր հմտությամբ հետևելու հրահանգներին և ունի հրեշտակի բնույթ։ Նկարահանման ժամանակ ոչ մի անգամ ես ստիպված չեմ եղել որևէ հատված երկու անգամ բացատրել, չնայած նրա հասուն մտածելակերպին՝ միևնույն է նա պահպանել է իր մանկական հմայքը»։
Նկարահանման ժամանակ Դևիսը պայմանագիր է կնքել Գարի Կէրիի հետ և նույն թվականին դերասանները միասին նկարահանվել են The Man From Red Gulch (1925) ֆիլմում։
«Կապույտ թռչուն»
խմբագրել1929 թվականի դեկտեմբերին Դևիսը մասնակցել է Pasadena Playhouse-ի կողմից բեմադրված «Կապույտ թռչուն» ներկայացմանը։ Բացի Դևիսից, ներկայացմանը մասնակցել է 150 երեխա, որոնց թվում էր՝ Ջանեթ Հորնինգը, ով ընդամենը երկու տարեկան էր։
Ուրիշ աշխատանքներ
խմբագրելԴևիսը մասնակցել է Դիսնեյի առաջին լիամետրաժ մուլտֆիլմի ՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկների» (1937) ունկնդրմանը, ինչպես նաև փորձել է դեր խաղալ «Պինոկիոյում» (1940):
Գործունեության ավարտ
խմբագրելՀաջորդ 20 տարիների ընթացքում Դևիսն աշխատել է հոլիվուդյան ստուդիաներում ՝ կատարելով մանկական դերեր, իսկ ավելի ուշ՝ որպես երկրորդ պլանի դերասանուհի։ Նա երգել, պարել և նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Երեքը զույգում» (1932), «Թռիչք դեպի Ռիո» (1933), «Երիտասարդ և գեղեցկուհի» (1934), "Արձակուրդներ" (1936), «Կենդանացած օրիորդ» (1938), «Հանգստյան օրերը Հավանայում» (1941), «Կղզիների երգը» (1942) և «Հարվիի աղջիկները» (1946) ֆիլմերը: Մի քանի անգամ նա օգտագործել է Մերի Դեյլի կեղծանունը (անգլ.՝ Mary Daily), որի ներքո հայտնվել է, օրինակ, «Ձեռքեր ժայռերի միջով» (անգլ․՝ Hands Across the Rockies) ֆիլմում Բիլ Էլիոթի հետ։ Նա նաև որոշ ժամանակ աշխատել է Դիսնեյի Ink-and-Paint Department ստուդիայում։[2]
Անձնական կյանք
խմբագրել1943 թվականին Դևիսը ամուսնացել է ռազմածովային օդաչու Ռոբերտ Մաքգիի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր։ 59-ամյա ամուսնության ընթացքում նրանք ապրել են մի քանի նահանգներում՝ Նյու Ջերսիում, Կոնեկտիկուտում, Հարավային Կալիֆոռնիայում և Այդահոյում։ 25 տարիների ընթացքում Վիրջինիան աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ, հիմնականում Իրվայնա (Կլաիֆոռնիա) և Բոյսե (Այդահո) շրջաններում։[2]
Մահ
խմբագրել2009 թվականի օգոստոսի 15-ին երկարատև հիվանդությունից հետո Վիրջինիան մահացել է սեփական մահով իր տանը Կորոնայում (Կալիֆոռնիա)` 90 տարեկան հասակում:[2][1]
Մրցանակներ
խմբագրել1988 թվականին ստացել է Disney Legends մրցանակը անիմացիայի համար[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Douglas Martin (August 21, 2009). «Virginia Davis McGhee, Early Disney Star, Dies at 90». New York Times.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Brian Sibley (21 August 2009). «Virginia Davis. Child star of the Alice comedies that launched Walt Disney's career». The Guardian.
- ↑ Virginia Davis | Obituary | Film | The Guardian
- ↑ The Hand Behind the Mouse: The Ub Iwerks Story, Leslie Iwerks, Walt Disney Pictures, 1999
- ↑ Mariana Uribe (2017-08-16). «Every Disney Thing That Happened in 1998» (անգլերեն). Oh My Disney. Վերցված է 2020-01-20-ին.
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- Los Angeles Times, "New Members of Players' Club", April 20, 1924, p. J3
- Los Angeles Times, "Older Sisters' Art Emulated", August 23, 1925, p. 20
- Los Angeles Times, "Tiny Actress in Blue Bird", December 29, 1929, p. 20
- Los Angeles Times, "Around And About in Hollywood", March 24, 1934, p. 7