Մասնակից:Սոնա Ապարան/Ավազարկղ

Էլկտրոլիզ՝ Էլեկտրոլիզ նշանակում է էլեկտրական հոսանքով նյութի քայքայում: Էլեկրոլիտային դիսոցման տեսությունը քննարկելիս ասվել է, որ իոնները ստանում են ուղղորդված շարժում, երբ էլեկրոլիտի լուծույթը կամ հալույթը տեղավորում են էլեկտրական դաշտում: Դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները, շարժվում են դեպի բացասական էլեկտրոդը՝ կաթոդը, իսկ անիոնները՝ դեպի դրական լիցք կրող էլեկտրոդը՝ անոդը: Կաթոդն ունի ավելցուկային էլեկտրոդներ,որոնք շարունակ մատակարարվում են հաստատուն հոսանքի աղբյուրից, իսկ անոդն, ընդհակառակը, ունի էլեկտրոնային մեծ պակասուրդ: Էլեկտրոլիզն իրականացնում են էլեկրոլիզատար կոչվող տաշտակում, որը պարունակում է էլեկտրոլիտի լուծույթ կամ հալույթ, և որի մեջ տեղադրվում են հաստատուն հոսանքի աղբյուրին միացված էլեկտրոդներ: Էլեկտրոլիզի համար անհրաժեշտ է հոսանքի մեծ ուժ, քանի որ էլեկտրոլիզին մասնակցում են վիթխարի թվով էլեկտրոններ: Էլեկտրոլիզն ունի մեծ կիրառություն մետաղարտադրության զանազան ճյուղերում:

1.NaCl-ի հալույթի էլեկտրոլիզը

խմբագրել

Կերակրի աղի իոնական միացություն է, հալույթում ևս դիսոցված է իոնների: Էլեկտրոլիզի ջերմաստիճանը մոտ 800 ° C է.

 

Կաթոդի վրա միշտ կատարվում է վերականգնման գործընթաց

խմբագրել

Քլորիդի իոնը ,ընդհակառակը,ունի էլեկտրոնի ավելցուկ, և անոդին մոտենալիս վերջինս խլում է այդ էլեկտրոնը, ու տեղի է ունենում քլորիդ իոնի օքսիդացում.

   ::  

Երկու ատոմ, միանալով իրար, առաջացնում են քլորի մոլեկուլ:Անոդի մոտ անջատվում է քլորի գազը: Անոդի վրա միշտ կատարվում է օքսիդացման գործընթացը: Կերակրի աղի հալույթի էլեկտրոլիզի ընդհանուր հավասարումն ունի այսպիսի տեսք.

 

Կաթոդային օրինաչափություններ

խմբագրել
  • ա. Եթե աղի մետաղը էլեկտրաքիմիական շարքում լիթիումից մինչև ալյումինն է, օրինակ` K, Na, Ca, ապա կաթոդի մոտ վերականգնվում է ոչ թե մետաղի կատիոնը, այլ ջուրը:
  • բ. Եթե աղի մետաղը ալյումինից հետո է` մինչև ջրածինը, օրինակ` Zn, Ni, Fe, ապա կաթոդի մոտ վերականգնվում են և ջուրը, և մետաղի կատիոնր:
  • գ. Եթե աղի մետաղը ջրածնից հետո է, օրինակ` Cu,Ag, ապա վերականգնվում է միայն մետաղը, իսկ ջրի հետ փոփոխությունը տեղի չի ունենում:

Անոդային գործընթացներ

խմբագրել
  • դ. Եթե աղի անիոնը անթթվածին թթվից է, օրինակ` Cl, Br, I, S, ապա անոդի մոտ օքսիդանում է անիոնը,իսկ ջուրը մնում է անփոփոխ:
  • ե. Եթե անիոնը թթվածնավոր թթվից է, ապա օքսիդանում է միայն ջուրը, իսկ անիոնը մնում է անփոփոխ:





Մարդու տեղը օրգանական աշխարհում

Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել մարդկանց ուշադրությունը: Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը, որը ներկայումս ևս ունի իր մեծաթիվ համախոհները: Մարդու և կենդանիների նմանության վերաբերյալ կարծիքներ կարելի է հանդիպել անտիկ շրջանի հույն փիլիսոփաների աշխատություններում: Մեր թվարկություինց 6 դար առաջ հույն փիլիսոփա Անքաիմիանդրոսը գրել է, որ <<Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարծներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք, աստիճանաբար վերածվել են մարդու>>: Դեռևս հնուց հնդիկ փիլիսոփաների աշխատություններում նշվում էր, որ մարդը առաջացել է կապիկներից, որոնք ապրում են Երկիի վրա 18 միլիոն տարի առաջ: Հույն փիլիսոփա Արիստոտելը կենդանիներին բաժանելով անարյուն և արյուն ունեցողների, մարդուն մտցրել է արյուն ունեցողների մեջ և նշել, որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկներին: 17-րդ դարի վերջերին ի հայտ եկան նոր փաստեր, որոնք հերքեցին մարդու ծագման վերաբերյալ գոյություն ունեցող աստվածաբանական վարկածները: Չարլզ Դարվինը 1871 թվականին հրատարակված <<Մարդու ծագումը և սեռական ընտրությունը>> գրքում համոզիչ կերպով ապացուցում է, որ կենդանի օրգանիզմների շարքում մարդը հանդիսանում է բարձր կազմավորված էակ և մարդանման կապիկների հետ ունի հեռավոր ընդհանուր նախնիներ: Մարդու ծագման և էվոլուցիայի, կենսաբանական օրինաչափություններից սոցիալական օրինաչափություններին անցնելու գործընթացների ուսումնասիրությամբ զբաղվում է կենսաբանության ճյուղերից մեկը`անթրոլոգիան:




Ռուդիմենտներ և ատավիզմներ

Մարդու կենդանական ծագման ցայտուն ապացույցներ են համարվում ռուդիմենտների և ատավիզմների առկայությունը: Մարդու օրգանիզմմում 90-ի հասնող ռուդիմենտային օրգանզմներից աչքի են ընկնում կմախքային ռուդիմենտ` պոչուկ, որը բաղկացած է 4-5 միմյանց սերտաճած, չզարգացած ողիներից, կույր աղիքի որդանման ելուստն` ապենդիքսն, ականջի խխունձը շարժող մկանները, մաշկի վրայի մազերն, աչքի կիսալուսնազև ծալքը` երրորդ կոպի մնացորդը: Վերջինս լավ զարգացած սողունների, թռչունների և մի շարք այլ կենդանիների մոտ: Երբեմն մարդիկ ծնվում են ատավիզմներով` լրացուցիչ պտուկներով, մարմնի և դեմքի վրա խիտ մազային ծածկույթով, պոչով, մատների արանքում թաղանթների առկայությամբ:

Մարդու կարգաբանական տեղը կենդանական աշխարհի համակարգում 

Մարդու և կենդանիների համեմատական սաղմնաբանության և կազմաբանության տվյալները հստակորեն ցույց են տալիս. որ ըստ կենդանաբանական դասակարգման մարդը որպես Homo sapiens (մարդ բանական) տեսակ, պատկանում է կենդանիների թագավորությանը, բազմաբջիջավորների ենթաթագավորությանը, քորդավորների տիպին, ողնաշավորների ենթատիպին, կաթնատուների դասին, պրիմատների կարգին և հոմինիդների ընտանիքին: