Մասնակից:Սարիբեկյան Նունե/Սևագրություն 1
«Ռոբինզոն Կուզյա», խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, 1978 թվական, ռեժիսոր Անատոլի Ռեզնիկով: Ծաղրերգական հեքիաթ, հիմնված է Դանիել Դեֆոյի հայտնի վեպի՝ «Ռոբինզոն Կրուզոյի» վրա, Ալեքսանդր Անտոկոլսկիի սցենարով:
Սցենար
խմբագրելՄուլտֆիլմի գլխավոր հերոսը՝ Կուզյան, շատ ծույլ էր և չէր սիրում աշխատել: Նրա ընկերները հաճախ էին գնում նրա մոտ որևէ գործում օգնելու խնդրանքով, կամ էլ պարզապես խաղալու համար: Բայց Կուզյան միշտ մերժում էր նրանց: Նրա սիրելի զբաղմունքը Ռոբինզոն Կրուզոյի մասին գիրքը կարդալն էր: Նա երազում էր գլխավոր հերոսի փոխարեն հայտնվել անմարդաբնակ կղզում: Մի անգամ նրա երազանքն իրականացավ և նա հայտնվեց անմարդաբնակ կղզում: Այնտեղ միայն ապրում էին չորս կատուները և թութակը: Բարեբախտաբար, դեպքերի բերումով պիոները թութակին փրկեց կատուների ձեռքից, և վերջինս պատրաստ էր օգնելու Կուզյաին խորհուրդներով: Առաջին փորձությունը անձրևի տակ թրջվելը եղավ: Նա որոշեց պատրաստել տուն, սակայն իր պատրաստածը նման չէր տան: Երկրորդ փորձությունը, որ վրա հասավ սովն էր, բայց նա իր քաղցը բավարարլեու համար միայն ուներ բանան և կոկոսի կաթ: Շուտով ի հայտ եկավ երրորդ փորձությունը. չար կատուները պլաններ էին մշակում տղային և թութակին բռնելու համար:
Ստեղծողներ
խմբագրել- Ռեժիսոր՝ Անատոլի Ռեզնիկով
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Անտոկոլսկի
- Բեմադրող նկարիչ՝ Գեննադի Սմոլյանով
- Օպերատոր՝ Էռնստ Գաման
- Կոմպոզիտոր՝ Բորիս Սավելև
- Ձայնային օպերատոր՝ Վիտալի Ազարովսկի
- Ֆիլմի վրա աշխատել են՝ Յուրի Բելով, Վլադիմիր Տոկմակով, Անաշկինա, Չուրիկ, Մեդնիկ, Լևչիկ, Անատոլի Կոլկով, Դեգտյարով, Ռիբչևսկայա, Եկատիրինա Խոդինա, Նիկոլաևիչ Դրուժինին, Օրանսկայա Նիկոլաևնա, Վարենցովա, Դրոբինինա
Դերերի հնչյունավորում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Պետյա Դեգտյարով | Կուզյա |
Գալինա Իվանովա | առաջին տղա |
Բրոնիսլավա Զախարովա | երկրորդ տղա |
Էրաստ Գարին | թութակ |
Գեորգի Մենգլետ | կատու |
Սպարտակ Միշուլին | երկու սև և սպիտակ կատուներ |
Գեորգի Վիցին | սպիտակ-սև կատու |
Վալենտին Նիկուլին | Ռոբինզոն Կրուզո |
Նատալյա Գոլուբենցևա | երեք պիոներներ |
Փաստեր
խմբագրել- Կուզյան ցույց տալով թութակին իր կացարանի իրադրությունը ասում է․ - Ահա սա սեղանն է, որի մոտ ուտում ենք, ահա սա աթոռն է, որի վրա նստում ենք։ Այն հանդիասանում է Սամուիլա Մարշակի «Կատվի տուն» հեքիաթի մեջբերումներից։
- Նմանատիպ սյուժե դիտվում է նաև «Նոր Գուլիվեր» ֆիլմում (1935), որտեղ տղան՝ Պետյան, Գուլիվերի մասին գիրք կարդալու ժամանակ քնում է, մտնում է Լիլիպուտիա երկիր և դառնում գլխավոր հերոսը։
Հրատատարակում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս DVD տարբերակով վերահրատարակվել է «Ծղոտե ցլիկ» [1], «Ռոբինզոն Կուզյա» (2-րդ թողարկում)[2] մուլտֆիլմերի հավաքածուների մեջ։