Մասնակից:Ռիտ/Ավազարկղ
AnnenMayKantereit, գերմանական ռոք խումբ: Հիմնադրվել է 2011 թվականին: Նրանք երգում են և՛ գերմաներենով, և՛ անգլերենով: Նկատելի առավելությունը երգիչ Հեննինգ Մայի առանձնահատուկ կոպիտ ձայնն է:
Պատմություն
խմբագրելԵրեք հիմնադիր անդամները (Քրիստոֆեր Աննեն, Հեննինգ Մայ, Զեվերին Կանտերայթ), որոնց ազգանուններով էլ կոչվում է խմբի անունը, խումբը ստեղծել են դեռևս Շիլլերի գիմնազիումում սովորելու տարիներին:[1]
Սկզբում նրանք հանդես էին գալիս որպես փողոցային երաժիշտներ Քյոլնի փողոցներում: Հետագայում նրանց է միանում կրկնակի բաս երաժիշտ Լարս Լյոթգերինգը:[2]
2013 թվականին նրանք թողարկում են իրենց առաջին սոլո ալբոմը: Ալբոմը, որը մասամբ ձայնագրվել է փողոցում, այժմ հասանելի չէ:[3]
Նրանք ունեն իրենց սեփական Յություբյան ալիքը, որտեղով էլ հրապարակում են իրենց երգերը: [4] 2014 թվականի օգոստոս ամսից խմբին է միանում բասիստ Մալտե Հակը:[5]
"Wohin du gehst" երգի տեսահոլովակի թողարկումից հետո, խումբը սկսում է իր շրջագայությունը Գերմանիայով: 2014 թվականի ամռանը նրանք նվագում են մի քանի խոշոր փառատոններում, ինչպիսիք են՝ Appletree Garden Festival, the Open Flair և the Reeperbahn Festival: Աշնանը նրանք նվագում են մի քանի համերգներում՝ որպես աջակցություն Beatsteaks -ին [6] և նվագակցում են Clueso -ին Stadtrandlichter Tour -ի ընթացքում:[7]
Նրանք "ARD-Jugendprogramme"-ի երաժշտական մրցանակաբաշխության ֆինալիստներ էին: [8]
2014 թվականի դեկտեմբերին AnnenMayKantereit-ը ցուցադրվել է "Circus HalliGalli" հեռուստածրագրի շրջանակներում: [9]
2015 թվականի սկզբին նրանք կրկին սկսում են շրջագայությունները: 2015 թվականի ամռանը նրանք ավելի շատ փառատոնների են մասնակցում, ներառյալ՝ the Haldern Pop Festival և Rock am Ring: K.I.Z. հիփ-հոփ խումբը Հեննինգ Մային ներառում է իրենց երգի՝ "Hurra die Welt geht unter"- ի մեջ:
2015 թվականի ամռանը նրանք պայմանագիր են կնքում Universal - ի հետ: Մոսես Շնեիդերի հետ նրանք ձայնագրում են EP "Wird schon irgendwie gehen"- ը Բեռլինի Հանսա ստուդիայում: Այն թողարկվում է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Vertigo Berlin անվան տակ: [10]
Ավելի ուշ նրանք նոր շրջագայություն են սկսում և նվաճում բազմաթիվ բեմեր:
2016 թվականի փետրվարին նրանք թողարկում են "Pocahontas" սինգլը իրենց առաջիկա "Alles Nix Konkretes" ալբոմից: Ամբողջական ալբոմը թողարկվում է 2016 թվականի մարտին և գրավում առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների աղյուսակում: [11]
2018 թվականի դեկտեմբերի 7-ին խումբը թողարկում է իրենց նոր ալբոմ "Schlagschatten"-ը, որը ստեղծվել էր Մարկուս Գանթերի կողմից և ձայնագրվել Իսպանիայի փոքր գյուղերից մեկում: [12]
2019 թվականի հունվարի 8-ին BMG Rights Management-ը հայտարարում է, որ իրենք որոշել են համաշխարհային հրատարակչական պայմանագիր կնքել խմբի հետ [13]:
2019 թվականի հունվարի վերջերին խումբը ունեցավ ակումբային շրջագայություն Մանհեիմում:[14]
2019 թվականի մարտին նրանք պլանավորում են սկսել խոշոր համերգային շրջագայություն: [15]
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
- 2013: AMK (Սեփական արտադրանք, ներկայումս անհասանելի է)
- 2015: Wird schon irgendwie gehen (Vertigo Berlin) (33-րդը՝ գերմանական աղյուսակում)
- 2016: Alles Nix Konkretes (1-ինը՝ գերմանական, ավստրիական և 6-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)
- 2016: AnnenMayKantereit & Freunde (Կենդանի կատարում Բեռլինում)[16]
- 2018: Schlagschatten[17] (2-րդը՝ գերմանական, 3-րդը՝ ավստրիական և 10-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)
Սինգլներ
- 2015: Oft gefragt (18-րդը՝ գերմանական և 36-րդը՝ ավստրիական աղյուսակներում)[18]
- 2016: Pocahontas (31-րդը՝ գերմանական և 63-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
- 2016: Barfuß am Klavier (51-րդը՝ գերմանական աղյուսակում)
- 2018: Marie (62-րդը՝ գերմանական և 67-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
- 2018: Schon krass (98-րդը գերմանական աղյուսակում)
Մրցանակաբաշխություններ
խմբագրելՆոմինացիաներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ Alina (2014-02-01). «LizzyNet.de – Draußen Musik machen». LizzyNet. Վերցված է 2014-12-22-ին.
- ↑ Julia Lührs, Elif Senel: Redezeit mit „Annen May Kantereit“ – WDR 5.
- ↑ Marcus Bäcker (2015-10-03). «Junge Band aus Köln überrollt den Musikmarkt». Welt.de. Վերցված է 2015-10-06-ին.
- ↑ Josa Mania-Schlegel (2015-08-26). «Liebeskummer für die Generation Tinder». Süddeutsche.de. Վերցված է 2015-10-06-ին.
- ↑ Malte Bormann (2015-01-09). «Eine Band wie ein Zuhause – BR». BR. Վերցված է 2015-02-12-ին.
- ↑ Jan Felix Walther (2014-10-01). «AnnenMayKantereit live im Berliner Lido: Mit jeder einzelnen Faser der Halsschlagader». Rolling Stone Magazin. Վերցված է 2014-12-22-ին.
- ↑ «Clueso gibt AnnenMayKantereit als Special Guest für Stadtrandlichter Tour bekannt». FourArtists. 2014-10-31. Վերցված է 2014-12-22-ին.
- ↑ «SPUTNIK: Im Finale 2014: AnnenMayKantereit». MDR Sputnik. 2014-07-09. Արխիվացված է օրիգինալից 2014-12-22-ին. Վերցված է 2014-12-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «CIRCUS HALLIGALLI – Video – AnnenMayKantereit – Oft gefragt – ProSieben». ProSieben. 2014-12-08. Վերցված է 2014-12-22-ին.
- ↑ PledgeMusic (2014-12-16). «AnnenMayKantereit: Unsere neue EP auf PledgeMusic». Վերցված է 2014-12-22-ին.
- ↑ «Top 100 Album Charts» (German). charts.de. 25 March 2016. Վերցված է 30 March 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Official german charts: Schlagschatten
- ↑ Annenmaykantereit sign publishing-deal with BMG
- ↑ Instagram photo from Malte Huck of the club tour
- ↑ Dates of the 2019 tour on the website of the band
- ↑ Apple itunes: live album from 2016
- ↑ «Schlagschatten – Album by AnnenMayKantereit on Apple Music». Apple Music. Վերցված է 26 October 2018-ին.
- ↑ Chartquellen: Deutschland / Österreich Արխիվացված Նոյեմբեր 17, 2015 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռիտ/Ավազարկղ կատեգորիայում։ |
Արտաքին հղումներ