Լրագրություն-( ֆր.՝ journaliste, ֆր.՝ journal, լատին․՝ diurnalis, diurnalе)-«ամենօրյա նորություններ» Զանգվածային լրատվության միջոցների մաս է կազմում լրագրությունը,այսինքն բազմաֆունկցիոնալ ինստիտուտ է, ինչպիսիք են օրինակ՝ մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն և համացանցը։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ լրագրությունը ունի երկու հիմնական ոլորտներ՝․

  • Հետազոտական լրագրություն
  • Հետաքննական լրագրություն
Հետազոտող-լրագրողը, ինչպես օրենքն է, աշխատում է բաց ու հասանելի տեղեկատվության աղբյուրներով, իսկ հետաքննող-լրագրողի դեպքում, նա բախվում է փակ և անհասանելի տեղեկատվության հետ։ Ըստ այդմ աշխատանքի մեթոդներն ու մեթոդաբանությունը երկու ուղղություններում տարբեր են։ 

Հարկ է նշել, որ երկբևեռ մոտեցումը լրագրության ուղղություններին այսօր ձգտում է պարզեցվածության։ Լրագրությունը որպես գիտություն-