Մասնակից:Ջամաշի/Ավազարկղ

Ջամաշի/Ավազարկղ
Հայ-Էկվադորական բարեկամության պատկերանիշը
Իրավ. կարգավիճակգործող
Պաշտ. լեզու(ներ)հայերեն
ՆախագահՎարդան Հարությունյան

Հայ-Էկվադորական բարեկամություն (անգլ.՝ Armenian-Ecuadorian relationshion), հասարակական կազմակերպություն: Ստեղծվել է Հայաստանում Էկվադորի Հանրապետության քաղաքացիների շահերը և իրավունքները պաշտպանելու նպատակով[1]: Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Վարդան Հարությունյանի կողմից[2]:Կազմակերպության հովանու ներքո են գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր էկվադորցիները, ինչպես նաև Էկվադորի Հանրապետության տարածքում գտնվող հայերը[3]:

Նպատակներ խմբագրել

Կազմակերպության գերնպատակն է ստեղծել և զարգացնել Հայաստանի Հանրապետության և Էկվադորի Հանրապետության միջև քաղաքական , առևտրատնտեսական և մշակութային ամուր հարաբերություններ[4][5]:

Հիմնական քայլեր խմբագրել

Նպատակների իրականացման համար ձեռնարկվող հիմնական քայլերն են՝

  • Տուրիստական անվճար շրջայցերի կազմակերպում դեպի ՀՀ պատմամշակութային և գեղատեսիլ վայրեր:
  • Էկվադորի քաղաքացիներին հայոց լեզվի անվճար ուսուցում:
  • ՀՀ ժամանելիս անվճար դիմավորում, տրանսպորտի և թարգմանիչների տրամադրում:
  • Աշխատանքի տեղավորման հարցում օժանդակություն:
  • Բիզնես ոլորտում իրավաբանական և հարկային խորհրդատվություն:
  • Բիզնես տարածքների տրամադրում, էկվադորական ապրանքների համար էքսպո ցուցահանդեսների կազմակերպում և այլն[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

Կատեգորիա:Հասարակական կազմակերպություններ այբբենական կարգով