Մասնակից:Պետրոսյան Աննա/Առոգանության արվեստ

Առոգանության արվեստ, գեղարվեստական խոսքի եղանակավոր ու իմաստավորված արտասանություն (ոգումն, առովասություն, առասացություն, առերգություն և ասերգություն)։

Պատմություն խմբագրել

Հայերի առոգանության արվեստը մյուս ժողովուրդների նման ծնունդով կապված է ժողովրդական բանահյուսությանը։ Առոգանության արվեստը զարգացման մի նոր աստիճանի է հասել հեթանոսական Հայաստանում՝ գուսան-վիպասանների թվելյաց երգերում, հելլենիստական թատրոններում կատարված եղանակավոր արտասանություններում և քրմերի ու քրմուհիների պաշտամունքային ասերգերում։

5-րդ դարի սկզբից, գրերի գյուտից հետո, հայկական իրականության մեջ ծաղկում է ազգային եկեղեցական թվերգը, որտեղ յուրովի դրսևորվեց առոգանության արվեստը։ Միջին դարերում մշակվել է նաև եկեղեցական առոգանության գրավոր նշանների մի համակարգ, որը հիմնականում կիրառվել է մարգարեական գրքերում ու ավետարաններում։ Այդ նշաններից գլխավորները, որոնք ունեն քերականական - երաժշտական կրկնակի նշանակություն, հետևյալներն են՝ «միջակետ» (.), «ստորակետ» (,), «բութ» (՝) ու «վերջակետ» (:)՝ որպես նաև երաժշտական տրոհության նշաններ, «շեշտ» (՛) ու «պարույկ» կամ «հարցուկ» (՞)՝ որպես շեշտադրության նշաններ, և «սուղ» (°) ու «երկար» (՜)՝ որպես հատուկ տևողության նշաններ։

Գրականություն խմբագրել

  • Աթայան Ռ., Հայկական խազային նոտագրությունը, Ե., 1959։ Komitas, Die Armenische Kirchenmusik, «Sammelbände der Internationalen Musik-gesellschaf», Heft I, 1899.