Հարավռուսական նկարիչների ընկերակցություն (ՀՌՆԿ), Ռուսական կայսրության հարավի գեղարվեստի սիրահարների միություն (այստեղից էլ անվանումը): ՀՌՆԿ-ն ուներ Օդեսայի նկարիչների անկախ ստեղծագործական միավորման կարգավիճակ:

Պատմություն

խմբագրել

Ստեղծվել է Օդեսայում 1890 թվականին մի խումբ նկարիչների կողմից, որոնց թվում էին Ալեքսանդր Պոպովը, Կիրիակ Կոստանդին և ուրիշներ: Հարավռուսական նկարիչների ընկերակցությունը դարձել էր Ռուսաստանի այդ ժամանակվա մշակութային և գեղարվեստական կյանքի նկարիչների գեղարվեստական կենտրոնը:

Մինչև 1919 թվականը ընկերակցությունը յուրաքանչյուր աշնանը անցկացնում էր ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվում էին ընկերակցության շատ նկարիչների՝ Կ. Կոստանդիի, Ե. Բուկովեցկու, Ն. Օկոլովիչի, Պ. Նիլուսի, Նիկոլայ Կուզնեցովի, Ա. Պոպովի, Պ. Գանսկու, Գ. Գոլովկովի, Տ. Դվորնիկովի, Բ. Էդուարդսի, Ա. Կոբցևի աշխատանքները: Այդ ցուցահանդեսներում ցուցադրվել են նաև այլ ականավոր նկարիչների գործերը` Հովհաննես Այվազովսկու, Իսահակ Լևիտանի, Իլյա Ռեպինի, Վալենտին Սերովի:

Ընկերակցությունը գոյատևել է մինչև 1922 թվականը, որից հետո դրա հիման վրա հիմնադրվել է Կիրիակ Կոստանդիի անվան գեղարվեստական խումբը։ Կոստանդին ղեկավարել էր ընկերակցությունը 1902-1921 թվականներին[1]։

Հարավռուսական նկարիչների ընկերակցության ավանդույթները շարունակվում են Օդեսայի արվեստագետների ստեղծագործություններում։

Պատկեր:Հարավային նկարիչների ընկերակցություն.jpg
Հարավային Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի նախահեղափոխական լուսանկարը

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել